Եվգենի Վախթանգով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվգենի Վախթանգով (այլ կիրառումներ)
Եվգենի Վախթանգով
Евгений Сергеевич Вахтангов
Ի ծնեԵվգենի Սերգեյի Վախթանգով
Ծնվել էդեկտեմբերի 15, 1942(1942-12-15)
ԾննդավայրՕմսկ, Օմսկի մարզ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունիսի 19, 2018(2018-06-19) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1970)
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Ժանրդիմանկար, նատյուրմորտ, բնանկար և պուանտիլիզմ
ԱնդամակցությունՄոսկվայի նկարիչների միություն
ՀայրՍերգեյ Վախթանգով

Եվգենի Սերգեյի Վախթանգով (դեկտեմբերի 15, 1942(1942-12-15), Օմսկ, Օմսկի մարզ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 19, 2018(2018-06-19), Մոսկվա, Ռուսաստան), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, Մոսկվայի նկարիչների միության անդամ (1974), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (գեղանկարչության բաժին, 2012), Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի հիմնադիր՝ Եվգենի Վախթանգովի թոռը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Վախթանգովը ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 15-ին Օմսկ քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի պետական ինստիտուտը։ 1972 թվականից մասնակցել է նկարչական ցուցահանդեսների։ 1974 թվականից եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։ Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, վերջին շրջանում զբաղվել է նաև աբստրակտ պուանտիլիզմով[1]։ Ապրել և աշխատել է Մոսկվա քաղաքում։ 1995-2011 թվականներին աշխատել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի Բեմանկարչության ֆակուլտետում, որպես բնանկարչության դասախոս։ 2012 թվականից աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում՝ գեղանկարչության բաժնում, որպես ակադեմիկոս[2]։

Եվգենի Վախթանգովը մահացել է 2018 թվականի հունիսի 19-ին, 75 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Վախթանգովի ստեղծագործությունները ներառված են Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի, Սանկտ-Պետերբուրգի Պետական ռուսական թանգարանի հավաքածուներում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում[1]։

  • «Праздничный вечер» (1976 թ.),
  • «Плач» (1988 թ.),
  • «Улица Горького» (1981-1984 թթ.)
  • «Ночь. Красная площадь», (1987 թ.),
  • «Все будет хорошо»(2006 թ.),
  • «Модерн», (1993 թ.),
  • «Катаклизм» (1993 թ.),
  • «Спонтансюрр №10» (1991 թ.),
  • «Ценники-2» (2006 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]