Եղջերուի սպանությունը
Եղջերուի սպանությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գյուստավ Կուրբե[1] |
տարի | 1867 |
բարձրություն | 355 սանտիմետր |
լայնություն | 505 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր և բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան[2] և Musée des Beaux-Arts et d'Archéologie de Besançon?[2] |
հավաքածու | Օրսե թանգարան[2] |
սեփականատեր | Ֆրանսիա[2] |
ներշնչված է | The Massacre at Chios? |
հիմնական թեմա | Որսորդություն |
մակագրություն | G. C. |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Kill of deer (Courbet) Վիքիպահեստում |
«Եղջերուի սպանությունը» (ֆր.՝ L'Hallali du cerf), ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից, բնանկարի, ժանրային գեղանկարչության և դիմանկարի վարպետ Գյուստավ Կուրբեի նկարներից[3]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1867 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 355 × 505 սմ։
Այսօր «Եղջերուի սպանությունը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կերպարվեստի և հնագիտության թանգարանում[4] (Բեզանսոն, Ֆրանսիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եղջերուի սպանությունը» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1866-1867 թվականների ձմռանը․ այն հեղինակի վերջին մեծածավալ ստեղծագործությունն է (նկարի չափերը՝ 355 × 505 սմ)։ Ցուցադրվել է 1869 թվականին Փարիզյան սալոնում՝ առաջացնելով սկանդալ։ Այդ ժամանակ ընդունված գեղարվեստի ավանդույթներով մեծ ֆորմատի տեսարանները վերապահված էին Մեծ Գեղարվեստի և պատմական տեսարանների համար, այլ ոչ որսի տեսարանի կամ գավառական տեսարանների։
Ջուլիետտա Կուրբեն 1881 թվականին նկարն աճուրդով վաճառել է ֆրանսիական կառավարությանը 33 900 ֆրանկով։ Սկզբնական շրջանում կտավը գտնվում էր Լուվրում, իսկ 1882 թվականին տեղափոխվել է Բեզանսոն։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է եղջերու, որն ընկել է ձյունոտ գետնին․ նրա վրա հարձակվել են որսորդական շների ոհմակը։ Աջ կողմում երկու տղամարդ են պատկերված՝ որսահալած Ժյուլ Կուզենյեն՝ Օրնանի բնակիչ, և ձիավոր Ֆելիքս Գաուդին Վույլաֆանսից[5]։ Այդ տեսարանը ինչ-որ չափով հեղինակի ինքնակենսագրությանն է հղում արված՝ այլաբանորեն ներկայացնելով հեղինակի կյանքը տասներկու տարի առաջ։ Նկարը պատկանում է որսի ավանդական տեսարանով գեղանկարչությանը, որոնք հայտնի դարձան 17-րդ դարից հետո։ Կուրբեն օգտագործել է ռեալիզմի տեխնիկան, որը մոտեցնում է նրան ֆլամանդական դպրոցին։ Հեղինակը նկարը ստեղծել է որպես կոլաժ՝ սկզբից եղջերուն, հետո աջ կողմի ձիավորը, շները և վերջում որսահալածը։ Որսորդական տեսարաններ Կուրբեի աշխատանքներում սկսեցին երևալ 1857 թվականից սկսած։
Նկարի ստեղծման ժամանակ հեղինակը ձիավորին նկարելիս ազդվել է Էժեն Դելակրուայի «Քիոսի կոտորածը» կտավի ձիավորից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?nnumid=069767
- ↑ «L'Hallali est reparti pour Paris - Besançon Info...». besancoinfolhebdo.blogspirit.com (ֆրանսերեն). 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «"L'Hallali du Cerf" de Courbet prêté quatre ans au musée d'Orsay par Besançon | Culturebox». web.archive.org. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 1992, M. Pinette, F. Soulier-François, p. 184.
- ↑ M. Robinson, 1990.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Castan, Auguste, Histoire et description des musées de la ville de Besançon, Paris, 1889, p. 28.
- Courthion, Pierre, Tout l'Œuvre peint de Courbet, Paris, 1987, p. 107, n°595, pl. XXXIV.
- Fernier, Robert, La Vie et l'Œuvre de Gustave Courbet, Catalogue raisonné. Tome II : 1866-1877. Peinture. Dessins. Sculptures, Paris, Lausanne, 1978, p. 46-47, Կաղապար:N°.
- Pinette, Matthieu, Soulier-François, Françoise, De Belini à Bonnard : chefs-d'œuvre de la peinture, Besançon, 1992, p. 184-185.
- Robinson, Margaret, Courbet's Hunt Scenes. The End of a Tradition, Providence, Rhode Island, 1990, p. 1-24.
- Gustave Courbet (1819-1877), Paris, Grand Palais, 1977-1978, pp. 42–43, 45, 191, 193.
- Gustave Courbet, Paris, 2007, 476 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերուի սպանությունը» հոդվածին։ |