Jump to content

Դևիս Դյուի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիս Դյուի
Ծնվել էապրիլի 7, 1858(1858-04-07)[1]
Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 13, 1942(1942-12-13)[1] (84 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)deputy head teacher?
ԱնդամակցությունԱմերիկյան տնտեսական ասոցիացիա և American Statistical Association?
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան և Վերմոնտի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր (1879) և փիլիսոփայության դոկտոր (1886)
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Դևիս Ռիչ Դյուի (անգլ.՝ Davis Rich Dewey , ապրիլի 7, 1858(1858-04-07)[1], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ - դեկտեմբերի 13, 1942(1942-12-13)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի տնտեսագետ, 1909 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1886-1906 թվականներին Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի քարտուղար, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուին ծնվել է 1858 թվականի ապրիլի 7-ին Վերմոնտ նահանգի Բերլինգտոն քաղաքում, ծխախոտի ֆաբրիկանտ Արչիբալդ Սպրագ Դյուիի (1811-1891) և Լյուսին Արտեմիսիա Ռիչ Դյուիի ընտանիքում (1830-1899)։ Ավագ եղբայր Ջոնը ողբերգական կերպով մահացել է 1859 թվականի հունվարի 17-ին, իսկ կրտսեր եղբայր Ջոն Դյուին (1859-1952) դարձել է հայտնի փիլիսոփա և մանկավարժ[3][4]։

1879 թվականին Վերմոնտի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1879-1880 թվականներին դասավանդել է Վերմոնտ նահանգի Հյուսիսային Անդերհիլի շրջանային դպրոցում, 1880-1881 թվականներին եղել է Անդերհիլի պետական ակադեմիայի գլխավոր ուսուցիչ, 1881-1882 թվականներին՝ Չիկագոյի մերձակա Հայդ Պարկի բարձրագույն դպրոցում լատիներենի և հունարենի ուսուցիչ[5]։

1883 թվականին Դյուին ընդունվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի ասպիրանտուրա, և 1886 թվականին ստացել տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Ատենախոսության թեման էր «Ամերիկյան տնտեսական գրականության պատմությունը անցյալից մինչև Հենրի Քերիի ժամանակները»։ 1885 թվականի ամռանը նա աշխատել է «Bradstreet's Financial Review»-ում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո 1886 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատմության և քաղաքագիտության դասախոս է նշանակվել, 1888-1889 թվականներին՝ տնտեսագիտության և վիճակագրության պրոֆեսորի օգնական, 1889-1892 թվականներին՝ դոցենտ, իսկ 1893-1933 թվականներին՝ պրոֆեսոր և ամբիոնի ղեկավար։ 1913-1931 թվականներին Դյուին դասավանդել է ինժեներական կառավարման դասընթաց՝ ստեղծելով ինժեներական կառավարման բաժինը։ 1911-1913 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆակուլտետի նախագահ[6]։

1886 թվականից եղել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, իսկ 1886-1906 թվականներին՝ քարտուղար։ 1894 թվականին՝ Մասաչուսեթսում գործազրկության ուսումնասիրության համար հատուկ հանձնաժողովի նախագահ, 1896 թվականին՝ Մասաչուսեթսի հետազոտական բարեգործական և բարեփոխիչ ինստիտուտի խորհրդի անդամ, 1902 թվականին՝ 12 մարդահամարի համար աշխատավարձի գծով հատուկ փորձագետ, 1904 թվականին՝ աշխատանքային հարաբերությունների պետական հանձնաժողովի անդամ[2][4]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Վաշինգտոնում դաշնային կառավարության համար[6]։

Դյուին Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի ամսագրի առաջին խմբագիրն էր և 1911-1940 թվականներին՝ The American Economic Review ամսագրի կառավարիչ խմբագիրը։ 1908 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիա փոխնախագահ, իսկ 1909 թվականին՝ նախագահ[5]։ Դյուին հոդվածներ է գրել քաղաքական խնայողության Պալգրեյվի բառարանում, Ամերիկանայի նոր միջազգային հանրագիտարանում, Բրիտանիկա հանրագիտարանում, Ամերիկյան տարեկան գրքում և Մասաչուսեթսի համագործակցության պատմությունը գրքում[6]։

1910 թվականին Դյուին Վերմոնտի համալսարանում ստացել է LL.D. աստիճան, իսկ 1909-1940 թվականներին եղել է Մասաչուսեթսի պետական քոլեջի հոգաբարձուն, իսկ 1933 թվականից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր[7]։

1919 թվականին՝ Վաշինգտոնի աշխատանքի դեպարտամենտի տեղեկատվության և կրթության բաժնի տնօրեն, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, Միջազգային վիճակագրական ինստիտուտի անդամ, Երկաթուղու աշխատողների վեճերի արտակարգ խորհրդի անդամ 1928-1933 թվականներին գործադուլների սպառնալիքների ժամանակ, 1931-1933 թվականներին՝ ԱՄՆ միջնորդների խորհրդի արբիտրաժային հանձնաժողովի երրորդ գումարման անդամ[8]։

Դյուին մահացել է 1942 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Քեմբրիջում[6]։

Դյուին ամուսնացել է 1886 թվականի հունիսի 29-ին Վիսկոնսինի նահանգի Մեդիսոն քաղաքից Մերի Կորնելի Հոփքինսի հետ[9]։

Դյուիի պատվին կոչվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտւտի գրադարանը[10]։

  • 1904 թվական - Ջոն Մարշալի մրցանակ՝ Ջոն Հոփքինսի համալսարանից «ԱՄՆ ֆինանսական պատմություն» գրքի համար[6],
  • 1926 թվական - Հենրի Ռ. Թաունի մրցանակ՝ Ամերիկյան մեխանիկ ինժեներների միությունից «Արդյունաբերության կառուցվածքում վարկային գործոնի» համար[11],
  • 1940 թվական - մեդալ՝ Դյուի գրադարանից որպես «American Economic Review» ամսագրի խմբագիր թոշակի անցնելու պատվին[6]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Dewey, Davis Rich // Cambridge University Press / Britannica 7 (11th ed.). — 1911. — P. 139.
  3. Рогачева Е.Ю. Воспитание детей в семье Джона Дьюи / Историко-педагогический журнал, №2. — 2013. — С. 81-97.
  4. 4,0 4,1 Martin J. The Education of John Dewey: A Biography. —New York: Columbia University Press — P. 171-172. — ISBN 0-231-11676-4.
  5. 5,0 5,1 Rogers B.A., Tucker D.S. Davis Rich Dewey, 1858-1942 / Journal of the American Statistical Association Vol. 38, No. 221. — 1943. — P. 107-109.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Morgan K. Davis Rich Dewey, 1858-1942 // Oxford University Press / Dewey Library Economics Bibliographer. — 1994.
  7. University of Massachusetts Amherst Davis Rich Dewey, May 1934.
  8. PRABOOK Davis Rich Dewey. Архивировано из первоисточника 13 Մայիսի 2016.
  9. University of Massachusetts Amherst David Rich Dewey, I.
  10. MASSACHUSETTS INSTITUTE OF TECHNOLOGY Dewey Library.
  11. Henry Robinson Towne Lecture.