Բերլինգտոն (Վերմոնտ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բերլինգտոն | |||
անգլ.՝ Burlington | |||
| |||
![]() Բերլինգտոնի գլխավոր փողոցը | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1783 թ. | ||
Մակերես | 40,126745 կմ² | ||
ԲԾՄ | 61±1 մետր | ||
Բնակչություն | ▲42 417 մարդ (2010)[1] | ||
Հեռախոսային կոդ | 802 | ||
Փոստային ինդեքսներ | 05401–05402[2], 05405–05406[2] և 05408[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | 802 | ||
Պաշտոնական կայք | burlingtonvt.gov(անգլ.) | ||
| |||
Բերլինգտոն (անգլ.՝ Burlington), մեծ քաղաք ԱՄՆ Վերմոնտ նահանգում, Չիտտենդենի մարզկենտրոն:
Հիմնադրվել է 1785 թվականին: Տեղակայված է Շամպլեին լճի ափին, Ադիրոնդասկ լեռան վրա, ԱՄՆ-Կանադա սահմանից 72 կմ հարավ (Վերմոնտ-Քվեբեկ) և Մոնրեալից 151 կմ հարավ: Բերլինգտոնի արևելքում ձգվում են Կանաչ լեռները: Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 42 282 բնակիչ (2013): Քաղաքն իր անվանումն ստացել է տեղաբնակ Բերլինգթոնների ընտանիքի անվանումից, ովքեր առաջինն էին բնակվել այնտեղ և մշակել շրջակայքի հողերը: Բնակավայրի հիմնադրման տարեթիվը 1763 թվականն է, սակայն նրա ակտիվ գործունեությունն սկսվել է ընդամենը տաս տարի անց, երբ այստեղ աշխատում էր նավաստիները և սղոցարանը: Քաղաքն ուներ կայազոր, որը պաշտպանում էր Բերլինգտոնը բրիտանացիների հարձակումներից: Երբ 1812-1814 թթ. սկսվեց Անգլո-ամերիկյան պատերազմը, բրիտանական նավատորմը բախվեց բիրլինգթոնի կայազորին:
Բերլինգթոնը Վերմոնտի ամենամեծ մշակութային կենտրոնն է: 1791 թվականին այստեղ հիմնադրվեց Վերմոնտի համալսարանը, 1878 թվականին` Շամպլեյնի քոլեջը:
Հին համալսարանի շենքը («Old Mill») հիմնադրել է գեներալ Լաֆայեթը:
Քաղաքի 11 կմ հարավ-արևելյան մասում, 18 հեկտար տարածքով, ձգվում է Շելբոնեի թանգարանը, լուսաբանելով ամերիկյան ռահվիրաների կյանքը:
Բացի այդ, զբոսաշրջիկներին գրավում են հյուսիսամերիկյան ապստամբների առաջնորդներից մեկի՝ Իտենա Ալենի (Ithen Allen), տաճարը և գերեզմանը:
2006-2012 թվականներին քաղաքապետը Բոբ Քիսսն էր, որը ներկայացնում էր «ձախ» տեսակի Vermont Վերմոնտի առաջադիմական կուսակցությունը: 2012 թվականի մարտի 6-ից քաղաքապետը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միրո Վայնբերգն է:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրլինգթոնը գտնվում է Շամպլեյն լճի արևելյան ափին Champlain:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրլինգթոնն ունի խոնավ կոնտինալային կլիմա (Dfb ըստ Köppen- ի կլիմայի դասակարգման), ցուրտ ձմեռներով և տաք, խոնավ ամառներով: Ամսական միջին ջերմաստիճանը տատանվում է հունվարին մինչև -7.4 °C, իսկ հուլիսին՝ մինչև 21.4 °C: Տարեկան տեղումների միջին քանակը մոտ 937 մմ է, իսկ անհամեմատ խոնավային են ամառային ամիսները: Շամպլեյն լճի ազդեցության տակ քաղաքում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով, իսկ որոշ դեպքերում 12 ժամվա ընթացքում հնարավոր է, որ մինչև 33 սմ ձյուն տեղա[3]:
Բերլինգտոնում ձյան տեսքով տեղումների ընդհանուր քանակը հասնում է մինչև 206 սմ, սակայն այդ արժեքը տարբեր տարիների ընթացում կարող է տարբեր լինել:
- Տարեկան միջին ջերմաստիճան — +7,7 C°
- Տարեկան միջին քամու արագությունը — 3,6 մ/վրկ
- Տարեկան միջին Օդի խոնավությունը — 70 %
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | −42,2 | −38,2 | −32,4 | −21,0 | −7,5 | −2,3 | 1,3 | −1,2 | −8,5 | −20,3 | −32,8 | −38,8 | −42,2 |
միջին առավելագույնը (°C) | 4,0 | −3,7 | 2,6 | 11,3 | 18,6 | 22,0 | 24,3 | 21,9 | 15,7 | 8,7 | 0,9 | −,30 | 9,6 |
միջին ջերմաստիճանը (°C) | −7,4 | −5,8 | −1,0 | 6,7 | 13,2 | 17,0 | 19,2 | 17,0 | 11,3 | 5,6 | −1,2 | 5,2 | 5,8 |
միջին նվազագույնը (°C) | −9,1 | −9,8 | −4,4 | 2,2 | 7,7 | 12,1 | 14,4 | 12,5 | 7,4 | 2,7 | −3,3 | −7,6 | 11,1 2,1 |
բացարձակ նվազագույնը (°C) | 8,6 | 8,3 | 19,7 | 28,9 | 33,2 | 34,7 | 38,2 | 37,3 | 32,3 | 24,0 | 16,2 | 9,6 | 38,2 |
տեղումների քանակը (մմ) | 52 | 41 | 35 | 37 | 49 | 80 | 85 | 82 | 68 | 71 | 55 | 52 | 707 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայել: Արադ
Կանադա: Բերլինգտոն (Օնտարիո)
Պաղեստին: Վաֆլեեմ
Ճապոնիա: Նիսինոմիա
Ֆրանսիա: Օնֆլյոր
Նիկարագուա: Պուերտո-Կաբեսաս
Ռուսաստան: Յարոսլավլ
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1947 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաքում կանգ առավ Ազատության ամերիկյան գնացքը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бюро переписи населения США — 1903.
- ↑ 2,0 2,1 2,2 https://zipcode.org/city/VT/BURLINGTON
- ↑ «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-24-ին։ Վերցված է 2007-09-26