Դևիդ Ռովիքս
Դևիդ Ռովիքս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1967 (57 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ինդի երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, հեղինակ-կատարող, արհմիութենական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Daemon Records? |
Կրթություն | Էրլհեմ Քոլեջ |
Անդամակցություն | Աշխարհի արդյունաբերական աշխատողներ |
Կայք | davidrovics.com |
David Rovics Վիքիպահեստում |
Դևիդ Ռովիքս (Ռովիչ, անգլ.՝ David Rovics, ապրիլի 10, 1967, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, անարխիստ և քաղաքական ակտիվիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիդ Ռովիքսը ծնվել է 1967 թվականի ապրիլի 10-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում[1]։ Մանկությունն անցկացրել է Կոնեկտիկուտ նահանգի Ուիլթոն քաղաքում։ 1985 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիայի Բերքլի քաղաք։ Նա փոխել է մի շարք մասնագիտություններ։ Աշխատել է որպես բարիստա, քարտուղար և մեքենավար։ Այնուհետև դարձել է ձախ գաղափարների կողմնակից։
Ռովիքսը երաժշտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել երիտասարդ տարիքից, բայց մշտապես զբաղվել է միայն 1993 թվականից, այն բանից հետո, երբ իր ընկերը զոհվել է փոխհրաձգության ժամանակ։
Ռովիքսն իր աշխատանքում շոշափում է Իրաքի պատերազմի թեման, քննադատում է ԱՄՆ իշխող շրջանակների արտաքին և ներքին քաղաքականությունը, դեմ է գլոբալացմանը, սոցիալական արդարության կոչեր է անում։ Նա ունի նաև մի շարք երգեր, որոնք շոշափում են պատմական թեմաներ։ Օրինակ, Saint Patrick's Battalion երգը նվիրված է իռլանդական Սուրբ Պատրիկ գումարտակին[2]։
Ռովիքսը հակապատերազմական և հակագլոբալացման ցույցերի կանոնավոր մասնակից է։ Դաժանորեն քննադատում է ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին։ Ռովիքսի խոսքերով՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացվում է անդրազգային կորպորացիաների շահերից ելնելով, իսկ ԱՄՆ կառավարությունը «չի սիրում ժողովրդավարությունը ոչ տանը, ոչ էլ դրսում»։ Հավատում է, որ Իսրայելը վարում է ապարտհեյդի և պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն[3]։
Ռովիքսը խրախուսում է իր երգերի անվճար տարածումը ինտերնետում։ Բացի այդ, Ռովիքսի երգերը կարելի է ներբեռնել և լսել անվճար՝ իր իսկ կայքում։
Նա «Աշխարհի արդյունաբերական աշխատողներ» արհմիութենական կազմակերպության անդամ է[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Ռովիքսը բնակվում է Օրեգոնի Պորտլենդ քաղաքում։ Ամուսնացած է, ունի դուստր՝ Լեյլան (ծնված՝ 2006 թվականին)[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Make It So (Self-release, 1996)
- Pay Day at Coal Creek (Self-release, 1998)
- We Just Want the World (Liberation Records, 1999)
- Live at Club Passim (Liberation Records, 2000)
- Living In These Times (Liberation Records, 2001)
- Hang a Flag In the Window (Liberation Records, 2002)
- Who Would Jesus Bomb? (Self-release, 2003)
- Behind the Barricades, the Best of David Rovics (AK Press/Daemon Records 2003)
- The Return (Ever Reviled Records, 2003)
- Songs for Mahmud (Ever Reviled Records, 2004)
- Beyond the Mall (Self-release, 2004)
- For the Moment (Yoyo Records, 2005)
- Halliburton Boardroom Massacre (MI5 Records/Caroline Distribution, 2006)
- The Commons (Irregular Records, 2007) Recorded live at Club Passim
- Ten Thousand Miles Away (Liberation Records, 2009)
- Waiting for the Fall - A Retrospective (Liberation Records, 2009)
- Troubador: People's History in Song (Liberation Records, 2010)
- Big Red Sessions (Liberation Records, 2011)
- Ten New Songs (2011) (Liberation Records, 2011)
- Meanwhile In Afghanistan (Liberation Records, 2012)
- 99% (Liberation Records, 2012)
- Spies Are Reading My Blog (Liberation Records, 2013)
- A Coup That Wasn't A Coup (17 Aug 2013)
- Everything Can Change (Liberation Records, 2013)
- Into A Prism (Liberation Records, 2013)
- Falasteen Habibti (Self-release, 2014)
- All the News That's Fit to Sing (Self-release, 2014)
- When I'm Elected President / Wayfaring Stranger (Self-release, 2014)
- The Other Side (Self-release, 2015)
- 1936 (Self-Release, 2016)
- Letter to My Landlord (Self-Release, 2016)
- Spies are Reading My Blog (Self-Release, 2017)
- Punk Baroque (Self-Release, 2017)
- Ballad of a Wobbly (Self-Release, 2018)
- Historic Times (Self-Release, 2019)
- Meanwhile in Afghanistan (Self-Release, 2019)
- Songs for Today (Self-Release, 2019)
- Strangers and Friends (Self-Release, 2019)
- Notes From a Failed State (Self-Release, 2020)
- Say Their Names (Self-Release, 2020)
- Rebel Songs (Free The Imagination) (Self-Release, 2020)
Մանկական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Har Har Har! Pirate Songs for Kids (CD Baby.Com/Indys, 2008)
- Ballad of a Dung Beetle (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Antideutsch and Me: An Open Letter to the German Left
- ↑ St Patrick Battalion
- ↑ «David Rovics : «Israel is the most Racist Society I've ever seen»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ David Rovics — Berlin Soundstrike Konzert Gegen Rassismus und Kriege anlässlich des Antikriegstages am 1. September
- ↑ The Soundtrack to Protest: An interview with David Rovics
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Ռովիքս» հոդվածին։ |
|