Դևիդ Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Լին
David Lean
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1908(1908-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրԿրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էապրիլի 16, 1991(1991-04-16)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼայմհաուս, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանPutney Vale Cemetery[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼեյթոն Պարկ դպրոց Մեծ Բրիտանիայում
ԵրկերԼոուրենս Արաբացի[5], Brief Encounter?[6], Կամուրջ Քվայ գետի վրայով[7], Ուղևորություն դեպի Հնդկաստան[8] և Դոկտոր Ժիվագո[9]
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, սցենարիստ և ռեժիսոր
Աշխատանք1934-1984
Ամուսինանհայտ, Քեյ Ուոլշ, Ann Todd?, անհայտ, անհայտ և անհայտ
Ծնողներմայր՝ Helena Tangye?[4]
Պարգևներ և
մրցանակներ
 David Lean Վիքիպահեստում

Դևիդ Լին (անգլ.՝ David Lean, մարտի 25, 1908(1908-03-25)[1][2][3][…], Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 16, 1991(1991-04-16)[1][2][3][…], Լայմհաուս, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի երևելի դեմքերից մեկը[12][13], առավել հայտնի է իր նկարահանած էպիկական ֆիլմերով[14]։ Բրիտանական կինոակադեմիայի կողմից անցկացված հարցումներով դասվել է համաշխարհային կինոյի 10 լավագույն ռեժիսորների շարքում[15]։

Ստացել է Սըր կոչումը, իսկ 1984 թ. նաև Մեծ Բրիտանիայի Ասպետ պատվավոր կոչումը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1908 թվականի մարտի 25-ին Լոնդոնի հարակից Կրոյդոն ավանում։ Ծնողները մանուկ ժամանակ արգելել էին նրան այցելել կինոթատրոններ[16]։

1927 թ. աշխատանքի է անցնում կինոստուդիաներից մեկում, սկզբում՝ որպես ռեժիսորի օգնական, ապա՝ մոնտաժող։ Առաջին լիամետրաժ մոնտաժի աշխատանքը կատարել է 1934 թ.։ Մինչև ռեժիսոր աշխատելը նա արդեն համարվում էր իր ժամանակի լավագույն մոնտաժողներից մեկը։

Առաջին ռեժիսորական գործը 1942 թ. Նոել Քաուորդի հետ համատեղ նկարահանած «Որի մեջ մենք ծառայում ենք» ֆիլմն էր։ 1944-45 թթ. Լինը էկրանավորել է Քաուորդի ևս 3 պիես։ Այնուհետ Չառլզ Դիքենսի գրվածքների հիման վրա նկարահանել է «Մեծ հույսեր» (1946) և «Օլիվեր Թվիստ» (1948) ֆիլմերը։ 1947 թ. դառնում է BAFTA կինոմրցանակի շնորհողներից մեկն ու ընտրվում նաև նրա ներկայացուցիչ։

1955 թ. էկրան է բարձրանում նրա առաջին գունավոր ֆիլմը՝ «Ամառ»-ը, որը նկարահանվել էր Վենետիկում ամերիկացի պրոդյուսերների միջոցների հաշվին։ Դրանից հետո նկարահանում է իր ամենահայտնի ֆիլմը՝ «Կամուրջ Քվայ գետի վրայով» (1957), որի համար նա ստանում է իր առաջին Օսկարը Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում։ Նույն մրցանակը ստանում է նաև 1962 թ. «Լոուրենս Արաբացի» պատմական մասշտաբային ֆիլմի համար։ Մյուս ամենահայտնի ֆիլմը Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանացումն է՝ «Դոկտոր Ժիվագոն»։

Այս վերջին 3 ֆիլմերը ընդգրկված են Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում, ռեժիսորը ստացել է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը, իսկ «Լոուրենս Արաբացի» ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորում է էպիկական ֆիլմերի ցուցակը։

«Ռայանի աղջիկը» (1970) քիչ հաջողություն ունեցած ֆիլմից հետո դադարում է աշխատել որպես ռեժիսոր, հաջորդ ֆիլմը՝ «Ուղևորություն դեպի Հնդկաստան» նկարահանում է 1984 թ., այն դառնում է ռեժիսորի վերջին աշխատանքը։ Ընդհանուր թվով ստացել է 23 տարբեր կինոմրցանակներ, ներկայացված է եղել ևս 21-ի։

6 անգամ ամուսնացած է եղել

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

29 ֆիլմերի մոնտաժող է, 19 ֆիլմի ռեժիսոր։ 3-ական ֆիլմերի պրոդյուսեր և դերասան է նաև։
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներն են.

տարեթիվ անվանում բնօրինակ անվանում դերասաններ
1945 Կարճ հանդիպում Brief Encounter
1948 Օլիվեր Թվիստ (ֆիլմ) Oliver Twist Ալեք Գինես
1957 Կամուրջ Քվայ գետի վրայով The Bridge on the River Kwai Ուիլյամ Հոլդեն
Ալեք Գինես
1962 Լոուրենս Արաբացի Lawrence of Arabia Օմար Շարիֆ
Պիտեր Օ'Թուլ
Էնթոնի Քուին
Ալեք Գինես
Խոսե Ֆերրեր
Էնթոնի Քուեյլ
1965 Դոկտոր Ժիվագո Doctor Zhivago Օմար Շարիֆ
Ջուլի Քրիստի
Ռոդ Սթայգեր
Ալեք Գինես
Ջերալդին Չապլին
1965 երբևէ պատմված պատմություններից ամենամեծը
(Ջորջ Սթիվենսի հետ համատեղ)
The Greatest Story Ever Told Մաքս ֆոն Սյուդով
Չառլթոն Հեսթոն
1984 Ուղևորություն դեպի Հնդկաստան A Passage to India

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Sir David Lean - Obituary». Daily Telegraph. 1991 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. Unsigned obituary of Lean.
  • Lane, Anthony (2008 թ․ մարտի 31). «Master and Commander: Remembering David Lean». The New Yorker. Վերցված է 2914 թ․ հունիսի 22-ին. Lane's appreciation of Lean on his centennial
  • Silver, Alain (2004 թ․ փետրվար). «David Lean». Senses of Cinema (30). Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. Silver's essay on Lean's career compiled as part of the Senses of Cinema Great Directors series.
  • Thomson, David (2008 թ․ մայիսի 9). «Unhealed wounds». Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. Thomson's appreciation of Lean on the occasion of his centennial.

Նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alain Silver and James Ursini, David Lean and his Films, Silman-James, 1992.
  • Kevin Brownlow, David Lean, Faber & Faber, 1997.
  • Silverman, Stephen M., David Lean, Harry N. Abrams 1989.
  • Santas, Constantine, The Epics Films of David Lean, Scarecrow Press, 2011
  • Turner, Adrian "The Making of David Lean's Lawrence of Arabia" (Dragon's World, Limpsfield UK, 1994)
  • Turner, Adrian "Robert Bolt: Scenes from two lives" (Hutchinson, London 1998)
  • Williams, Melanie, David Lean, [Manchester University Press, 2014]
  • Morris, L. Robert and Lawrence Raskin, Lawrence of Arabia: the 30th Anniversary Pictorial History, Anchor Books, Doubleday, 1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. BFI Film & TV Database
  6. BFI Film & TV Database
  7. BFI Film & TV Database
  8. BFI Film & TV Database
  9. BFI Film & TV Database
  10. Supplement to the London Gazette of Tuesday, 26th May, 1953 (բրիտ․ անգլ.) — 1953. — Iss. 39863. — P. 2955.
  11. 1974 Film Fellowship | BAFTA Awards
  12. The Kubrick FAQ: What films/filmmakers impressed Kubrick(անգլ.)
  13. «Радио Свобода»: Стенограмма(չաշխատող հղում) передачи «Книжное обозрение»
  14. Roland, Bergan (2006). Film. 80 Strand, London WC2R 0RL: Doring Kindersley. էջ 321. ISBN 978-1-4053-1280-6.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  15. BFI: The Directors' Top Ten Directors(անգլ.)
  16. Биография на сайте IMDb(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]