Ուղևորություն դեպի Հնդկաստան
Ուղևորություն դեպի Հնդկաստան | |
---|---|
Պարգևներ և մրցանակներ |
«Ուղևորություն դեպի Հնդկաստան» (անգլ.՝ A Passage to India), ռեժիսոր Դևիդ Լինի դրաման է, որը թողարկվել է 1984 թվականին։ Էդվարդ Ֆորսթերի համանուն վեպի էկրանավորումն է։ Դևիդ Լինի կարիերայի վերջին ֆիլմն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները կատարվում են 1920-ական թվականներին։ Երիտասարդ հնդիկ բժիշկը ուղեկցում է անգլիացի զբոսաշրջիկներին դեպի քարանձավներ։ Նրանցից մեկը մեղադրում է բժշկին բռնաբարության մեջ։ Բժշկին ձերբակալում են։ Իր անմեղությունը ապացուցելը այդքան էլ դյուրին չէր, հաշվի առնելով այն փաստը, որ նրան դեմ է բրիտանական գաղութային համակարգը, որտեղ նրա խոսքը ոչինչ չի նշանակում սևամորթի խոսքի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուդի Դևիս — Ադելա Քուեսթեդ
- Պեգի Էշկրոֆտ — տիկին Մուր
- Վիկտոր Բաներջի — բժիշկ Ազիզ Ահմեդ
- Ջեյմմս Ֆոքս — Ռիչարդ Ֆիլդինգ
- Ալեք Գինես — պրոֆեսոր Գոդբուլ
- Նայջել Հեյվելս — Ռոնի Խիսլոլ
- Մայքլ Կալվեր — մայոր Մակբրայդ
- Քլայվ Սվիլթ — մայոր Քելենդար
- Արտ Մալիկ — Ալի
- Սաիդ Ջաֆրի — փաստաբան Համիդուլա
- Ռոշան Սեն — փաստաբան Ամրիտ Ռաո
- Ռիչարդ Ուիլսոն — Թյորնեն
- Դինա Պատհակ — Համիդուլի կինը
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռայանի դուստրը» ֆիլմի բացասական արձագանքներից հետո, Լինը մտադրվում է իրականացնել վաղեմի երազանքը՝ էկրանավորել Էդվարդ Ֆորսթերի «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» վեպը։ Ռեժիսորը փորձում էր էկրանավորման թույլտվություն ձեռք բերել հեղինակից, բայց այն բանից հետո, երբ Ֆորսթերը Լոնդոնի Կատակերգության թատրոնում դիտում է ֆիլմի սցենարիստ Սանտա Ռամա Ռաուի ներկայացումը, հրաժարվում է վաճառել այն։ Ֆորսթերի մահից հետո ֆիլմի պրոդյուսեր Ջոն Բրաբուրնին հաջողվել է գնել այն[1]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 — ԱՄՆ-ի Ազգային կինոքննադատների խորհրդի մրցանակ՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Դևիդ Լին), տղամարդու լավագույն դեր (Վիկտոր Բաներջի), լավագույն դերասանուհի (Պեգի Էշկրոֆտ)։
- 1985 — երկու «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Պեգի Էշկրոֆտ), լավագույն օրիգինալ երաժշտություն (Մորիս Ժար), ինչպես նաև 9 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ լավագույն ռեժիսոր, լավագույն հարմարեցված սցենար, լավագույն դերասանուհի, լավագույն օպերատորական աշխատանք, նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք, հագուստի լավագույն ձևավորում, լավագույն ձայն, լավագույն մոնտաժ
- 1985 — «Ոսկե գլոբուս» երեք մրցանակ։ Օտարալեզու լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն օրիգինալ երաժշտություն։ Բացի այդ ֆիլմը առաջադրվել էր «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենար» կատեգորիաներում
- 1985 — առաջադրվել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակի՝ գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար
- 1985 — Առաջադրվել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակի՝ լավագույն հարմարեցված սցենարի համար
- 1986 — BAFTA մրցանակ լավագույն դերասանուհու, ինչպես նաև 8 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, լավագույն հարմարեցված սցենար, լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան, լավագույն երաժշտություն, լավագույն օպերատորական աշխատանք, նկարիչ-բեմադրիչի լավագույն աշխատանք, լավագույն հագուստի դիզայներ
- 1986 — «Գրեմմի» մրցանակի անվանակարգ` լավագույն օրիգինալ սաունդթրեքի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Phillips G. Beyond the Epic: The Life and Films of David Lean. — University Press of Kentucky, 2006. ISBN 0-8131-2415-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուղևորություն դեպի Հնդկաստան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Ուղևորություն դեպի Հնդկաստան»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1984 դրամա ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Դևիդ Լինի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- 1984 ֆիլմեր
- 1980-ականների բրիտանական ֆիլմեր