Դևիդ Դուգլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Դուգլաս
անգլ.՝ David Douglas
Ծնվել էհունիսի 25, 1799(1799-06-25)[1][2]
Սկուն (Շոտլանդիա), Պերտշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 12, 1834(1834-07-12)[1] (35 տարեկան)
Laupāhoehoe, Հավայիի թագավորություն[3]
բռնի մահ[3]
ԳերեզմանՀոնոլուլու
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, բուսաբան, այգեգործ և թռչնաբան
Գործունեության ոլորտկենսաբանություն և բուսաբանություն
Ալմա մատերԳլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ազդվել էՈւիլյամ Ջեքսոն Հուքեր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Douglas
 David Douglas Վիքիպահեստում

Դևիդ Դուգլաս (անգլ.՝ David Douglas, հունիսի 25, 1799(1799-06-25)[1][2], Սկուն (Շոտլանդիա), Պերտշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 12, 1834(1834-07-12)[1], Laupāhoehoe, Հավայիի թագավորություն[3]), շոտլանդացի կենսաբան և բուսաբան[4][5][6][7][8] :

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1799 թվականի հունիսի 25-ին Պերտ քաղաքում[6]։ Հնարավոր է նաև, որ Դուգլասը ծնվել է 1798 թվականին[4][7][8]։ Իր կարիերան սկսել է Շոտլանդիայում, ուր նա սերտ կապեր ուներ Գլազգոյի համալսարանի հետ և աշխատում էր, որպես բույսերի հավաքորդ՝ Լոնդոնի այգեգործական հասարակության համար[7]։ Դևիդ Դուգլասը հրավիրվել է Հուդզոնի ծոց ընկերության կողմից՝ Օրեգոնում բուսաբանական հետազոտություններ անցկացնելու համար։ Ինքը տեղափոխվեց այնտեղ 1824 թվականին[7]։ Դուգլասը զբաղվում էր ամերիկյան բույսերի ուսումնասիրությամբ և Շոտլանդիա ուղարկեց Եվրոպայում անհայտ ավելի քան 200 բույսեր և սերմեր. բացի այդ՝ գտնվելով այդ ճանապարհորդությունում, հետազոտեց և անվանում տվեց Ամպքվա գետին[8][9]։ Նա վերադարձավ Անգլիա 1827 թվականին[7]։

Համբավ ձեռք բերեց Եվրոպայում իր հավաքածուի շնորհիվ և դասվում էր բրիտանական անտառային արդյունաբերության հիմնադիրների շարքում[7]։ Դուգլասի հայտնիությունը թույլ տվեց նրան շփվել իր ժամանակի ամենահայտնի բրիտանական գիտնականների հետ[6]։ Նա համարվում է մեծագույն և առավել հաջողակ բուսաբաններից մեկը, որը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային բուսաբանության պատմության մեջ[6]։

1834 թվականի հունիսի 12-ին ողբերգական մահով վախճանվեց Հավայան կղզում։ Անհայտ հանգամանքներում՝ Մաունա-Կեա հրաբուխ բարձրանալու ժամանակ, հիմնական վարկածի համաձայն, նա ընկավ ակոս-ծուղակն՝ իր հետևից վազող կատաղած ցլի հետ միասին[7][10]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Դուգլասը մասնագիտանում էր սերմնավոր բույսերի վրա[4]։

Անվանահայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազում բույսեր և կենդանիներ, որոնք անվանված են ի պատիվ Դուգլասի։ Դրանցից որոշների լատինական անվանումները ներառում են իրենց մեջ douglasii բառը։ Մի քանի օրինակներ՝

  • Սկյուռ Դուգլասի (Tamiasciurus douglasii) - կենդանի-կրծող
  • Սոճի Դուգլասի (Pseudotsuga menziesii) - փշատերև ծառ։ Որոշ լեզուներում, այդ թվում ամգլերենում, անվանված Դուգլասի անունով՝ անգլ.՝ Douglas fir, գերմ.՝ Douglasie
  • Գորտակերպ մողես Դուգլասի (Phrynosoma douglassii) - մողես

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Douglas, David. Journal kept by David Douglas during his travels in North America 1823—1827: together with a particular description of thirty-three species of American oaks and eighteen species of Pinus, with appendices containing a list of the plants introduced by Douglas and an account of his death in 1834. — W. Wesley & Son under the direction of the Royal Horticultural Society, 1914.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]