Դևիդ Դուգլաս
Դևիդ Դուգլաս անգլ.՝ David Douglas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1799[1][2] Սկուն (Շոտլանդիա), Պերտշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 12, 1834[1] (35 տարեկան) Laupāhoehoe, Հավայիի թագավորություն[3] Բռնի մահ[3] |
Գերեզման | Հոնոլուլու |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, բուսաբան, այգեգործ և թռչնաբան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և բուսաբանություն |
Ալմա մատեր | Գլազգոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Ազդվել է | Ուիլյամ Ջեքսոն Հուքեր |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Douglas |
![]() |
Դևիդ Դուգլաս (անգլ.՝ David Douglas, հունիսի 25, 1799[1][2], Սկուն (Շոտլանդիա), Պերտշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 12, 1834[1], Laupāhoehoe, Հավայիի թագավորություն[3]), շոտլանդացի կենսաբան և բուսաբան[4][5][6][7][8] :
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1799 թվականի հունիսի 25-ին Պերտ քաղաքում[6]։ Հնարավոր է նաև, որ Դուգլասը ծնվել է 1798 թվականին[4][7][8]։ Իր կարիերան սկսել է Շոտլանդիայում, ուր նա սերտ կապեր ուներ Գլազգոյի համալսարանի հետ և աշխատում էր, որպես բույսերի հավաքորդ՝ Լոնդոնի այգեգործական հասարակության համար[7]։ Դևիդ Դուգլասը հրավիրվել է Հուդզոնի ծոց ընկերության կողմից՝ Օրեգոնում բուսաբանական հետազոտություններ անցկացնելու համար։ Ինքը տեղափոխվեց այնտեղ 1824 թվականին[7]։ Դուգլասը զբաղվում էր ամերիկյան բույսերի ուսումնասիրությամբ և Շոտլանդիա ուղարկեց Եվրոպայում անհայտ ավելի քան 200 բույսեր և սերմեր. բացի այդ՝ գտնվելով այդ ճանապարհորդությունում, հետազոտեց և անվանում տվեց Ամպքվա գետին[8][9]։ Նա վերադարձավ Անգլիա 1827 թվականին[7]։
Համբավ ձեռք բերեց Եվրոպայում իր հավաքածուի շնորհիվ և դասվում էր բրիտանական անտառային արդյունաբերության հիմնադիրների շարքում[7]։ Դուգլասի հայտնիությունը թույլ տվեց նրան շփվել իր ժամանակի ամենահայտնի բրիտանական գիտնականների հետ[6]։ Նա համարվում է մեծագույն և առավել հաջողակ բուսաբաններից մեկը, որը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային բուսաբանության պատմության մեջ[6]։
1834 թվականի հունիսի 12-ին ողբերգական մահով վախճանվեց Հավայան կղզում։ Անհայտ հանգամանքներում՝ Մաունա-Կեա հրաբուխ բարձրանալու ժամանակ, հիմնական վարկածի համաձայն, նա ընկավ ակոս-ծուղակն՝ իր հետևից վազող կատաղած ցլի հետ միասին[7][10]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիդ Դուգլասը մասնագիտանում էր սերմնավոր բույսերի վրա[4]։
Անվանահայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան բազում բույսեր և կենդանիներ, որոնք անվանված են ի պատիվ Դուգլասի։ Դրանցից որոշների լատինական անվանումները ներառում են իրենց մեջ douglasii բառը։ Մի քանի օրինակներ՝
- Սկյուռ Դուգլասի (Tamiasciurus douglasii) - կենդանի-կրծող
- Սոճի Դուգլասի (Pseudotsuga menziesii) - փշատերև ծառ։ Որոշ լեզուներում, այդ թվում ամգլերենում, անվանված Դուգլասի անունով՝ անգլ.՝ Douglas fir, գերմ.՝ Douglasie
- Գորտակերպ մողես Դուգլասի (Phrynosoma douglassii) - մողես
Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Douglas, David. Journal kept by David Douglas during his travels in North America 1823—1827: together with a particular description of thirty-three species of American oaks and eighteen species of Pinus, with appendices containing a list of the plants introduced by Douglas and an account of his death in 1834. — W. Wesley & Son under the direction of the Royal Horticultural Society, 1914.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Journal kept by David Douglas during his travels in North America 1823-1827, together with a particular description of thirty-three species of American oaks and eighteen species of Pinus, with appendices containing a list of the plants introduced by Douglas and an account of his death in 1834. Published under the direction of the Royal Horticultural Society — 1914.
- ↑ 4,0 4,1 4,2 International Plant Names Index: David Douglas (1798—1834)
- ↑ DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: David Douglas
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 David Douglas
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 David Douglas
- ↑ 8,0 8,1 8,2 David Douglas
- ↑ Джеральд У. Уильямс. Река Ампква(անգլ.) на сайте oregonencyclopedia.org
- ↑ Lyman S. J. Sarah Joiner Lyman of Hawaii: Her Own Story. Ed. Margaret Greer Martin. Hilo: Lyman Museum, 2009. 67-69.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- DNB, Katalog der Deutschen Nationalbibliothek: David Douglas(գերմ.)
- David Douglas(անգլ.)
- David Douglas(անգլ.)
- David Douglas(անգլ.)
- Curtis's Botanical Magazine Archived 2011-06-12 at the Wayback Machine.(անգլ.)
- Douglas' Journal, 1823—1827(անգլ.)
|