Դիանա Միթֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա Միթֆորդ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1910(1910-06-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էօգոստոսի 11, 2003(2003-08-11)[1][5][2][…] (93 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԳերեզմանChurch of St Mary, Swinbrook[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, խմբագիր, կենսագիր, գրող և քննադատ
ԱմուսինՕսվալդ Մոսլի[7][8][9] և Բրայան Գինես, 2-րդ Բարոն Մոյն[7]
Ծնողներհայր՝ Դևիդ Ֆրիման-Միթֆորդ (Ռեդեսդեյլի 2-րդ բարոն )[7], մայր՝ Սիդնի Բոուլզ[7]
ԿուսակցությունԲրիտանիայի ֆաշիստների միություն և Union Movement?
ԵրեխաներՋոնաթան Գինես, 3-րդ Բարոն Մոյն[10][7], Դեսմոնդ Գինես[10], Մաքս Մոսլի[7] և Օսվալդ Ալեքսանդր Մոսլի[10]
 Diana Mitford Վիքիպահեստում

Դիանա Ֆրիմեն Միթֆորդ, լեդի Մոսլի (անգլ.՝ Diana Freeman-Mitford, Lady Mosley, հունիսի 17, 1910(1910-06-17)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 11, 2003(2003-08-11)[1][5][2][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]), բրիտանացի արիստոկրատ և գրաքննադատ։ 

Հայտնի Միթֆորդ քույրերից մեկը։ 1929-1932 թվականներին եղել է Մոյնի 2-րդ բարոն Բրայան Գինեսի կինը, 1936-1980 թվականներին՝ սըր Օսվալդ Մոսլիի, որը հիմնադրել էր Ֆաշիստների բրիտանական միությունը։ Երեք ինքնակենսագրական աշխատությունների հեղինակ է, որոնցից առաջինը՝ «Հակադրություններով լի կյանքը» (անգլ.՝ A Life of Contrasts), դարձել է բեսթսելեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Միթֆորդը ծնվել է 1910 թվականի հունիսի 17-ին Բելգրավիայում (Վեստմինստեր, Լոնդոն)։ Եղել է Ռեդսդեյլի 2-րդ բարոն Դեյվիդ Բերտրամ Օգիլվի Ֆրիմեն-Միթֆորդի և նրա կնոջ Սիդնի Միթֆորդի չորրորդ երեխան։ Դիանան ունեցել է հինգ քույրեր՝ Նենսին (1904-1973), Պամելան (1907-1994), Յունիթին (1914-1948), Ջեսիկան (1917-1996) և Դեբորան (1920-2014), ինչպես նաև եղբայրը՝ Թոմասը (1909-1945)։ Նրանք բոլորը ստացել են տնային կրթություն։

18 տարեկանում Միթֆորդը սկսել է հանդիպել Բրայան Գինեսի հետ, որը իռլանդացի արիստոկրատ էր և պետք է դառնար Մոյնի բարոն։ Չնայած Սիդնի Միթֆորդի սկզբնական դիմադրությանը՝ 1929 թվականի հունվարի 30-ին Գինեսը և Դիանան ամուսնացել են[11]։ Հարսանիքից հետո նրանք ապրել են Լոնդոնում և Դուբլինում։ Զույգը տարեկան ունեցել է 20 000 ֆունտ եկամուտ, ինչպես նաև ունեցվածք Հեմփշիրում։ 1930 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ջոնաթան Գինեսին, որը հետագայում ժառանգել է Մոյնի բարոնի տիտղոսը։ 1931 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Դեսմոնդ Գինեսը։

1932 թվականի փետրվարին Միթֆորդը հանդիպել է Ֆաշիստների բրիտանական միության հիմնադիր Օսվալդ Մոսլիին և դարձել նրա սիրուհին[12]։ Մոսլին այդ ժամանակ ամուսնացած էր Սինտիա Մոսլիի հետ, որը լորդ Ջորջ Քյորզոնի դուստրն էր։ Քյորզոնի մահից հետո՝ 1933 թվականին, Միթֆորդը բաժանվել է Գինեսից՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսլին, սգալով կնոջ մահը, երեք տարի հրաժարվում էր օրինականացնել հարաբերությունները Դիանայի հետ[13]։

Երրորդ Ռայխ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին իր քրոջ Յունիթիի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա, քանի որ քույրերը նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հետևորդներ էին։ Յունիթին նաև սիրահարված էր Ադոլֆ Հիտլերին։ 1935 թվականին Յունիթին Դիանային ներկայացրել է Ադոլֆ Հիտլերին։ Բացի այդ, Դիանան սկսել է ընկերություն անել Զիգրիդ Վագների կնոջ Վինիֆրեդի և Մագդա Գեբելսի հետ։ 1936 թվականի հոկտեմբերի 6-ին նա և Մոսլին գաղտնի ամուսնացել են Յոզեֆ Գեբելսի հյուրասենյակում։ Մոսլիի հարսանիքին ներկա է եղել Հիտլերը, որը նորապսակներին նվիրել է իր նկարը՝ արծաթե շրջանակի մեջ[14]։ Ամուսնության արդյունքում ծնվել են երկու որդիներ՝ Ալեքսանդրը (ծնված 1938 թվականին) և Մաքսը (ծնված 1940 թվականին)։ Մինչ Ալեքսանդրի ծնունդը, հարսանիքի փաստը գաղտնի է պահվել։

1940 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայում Ուինսթոն Չերչիլ իշխանության գալուց հետո՝ բրիտանական կառավարությունը որոշել է վերջ դնել Ֆաշիստների բրիտանական միության գործունեությանը։ 1940 թվականի հունիսի 29-ին, Մաքսի ծնունդից 11 շաբաթ անց, լեդի Մոսլին ձերբակալվել և տեղափոխվել է Հոլլոուեյ բանտ։ Բանտարկության ժամանակ ամուսնու հետ պահվել է միևնույն բանտախցում՝ բանտի փոստային բաժանմունքի ծանրոցների համար նախատեսված սենյակում։ Ընդորում, նրանց տրամադրության տակ եղել են երկու ծառաներ[15]։ 1943 թվականի նոյեմբերի 6-ին Մոսլին և նրա ամուսինը ազատ են արձակվել՝ Օսվալդի թույլ առողջության պատճառով, որը հանրային մեծ բողոքների պատճառ հանդիսացավ[16]։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջից առաջինը Դիանայի գերեզմանն է, որը գտնվում է քույրերի՝ Յունիթիի և Նենսիի շիրմաքարերի կողքը։

Պատերազմի ավարտից հետո Մոսլի ընտանիքը բնակարաններ է ձեռք բերել Իռլանդիայում և Ֆրանսիայում։ Օսվալդ Մոսլին մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին։ 1958 թվականին Միթֆորդը տեղափոխվել է Փարիզ և աշխատանքի անցել «The European» ամսագրի աշխատակազմում։ 1977 թվականին հրապարակել է «Հակադրություններով լի կյանքը» աշխատությունը[17]։ Եվս երկու ինքնակենսագրականներ հրատարակվել են 1980-ական թվականներին[18]։ 1990-ական թվականներին էլ աշխատել է «Books & Bookmen» և «Evening Standard» ամսագրերում՝ որպես գրաքննադատ[19]։ 1989 թվականին Միթֆորդը հրավիրվել է BBC Radio 4-ի «Desert Island Discs» հաղորդաշարին։ Նրա ելույթը խիստ քննադատության է արժանացել, քանի որ նա Հիտլերին անվանել է «գրավիչ», իսկ այն հարցին, թե «Ի՞նչ եք կարծում այն մասին, թե պատերազմի տարիների սպանվելեն ավելի քան 6 միլիոն հրեաներ», պատասխանել է․ «Օ ոչ, ես չեմ կարծում, որ սպանվածների թիվն այդքան շատ է»[20]։

Պատերազմից հետո նրա մոտ կրկնվել են միգրենի պարբերական նոպաներ։ 1981 թվականին տարած գլխուղեղի վիրահատությունից հետո, նա խլացել է։ 1990-ական թվականների վերջին նրա մոտ զարգացել է մաշկի քաղցկեղ, որի հետագայում ամբողջությամբ բուժվել է։ Մահացել է 2003 թվականի օգոստոսի 11-ին Փարիզում՝ ինսուլտից[21]։ Թաղված է Օքսֆորդշիրի գերեզմանատներից մեկում՝ քույրերի՝ Յունիթիի և Նենսիի կողքը[22]։

Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսլի հեռուստասերիալում Դիանա Միթֆորդի դերը մարմնավորել է դերասանուհի Էմմա Դեյվիսը[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://deces.matchid.io/id/swNFiQJuOaW-
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Kindred Britain
  8. https://spartacus-educational.com/SSmitford.htm
  9. https://listverse.com/2015/02/05/10-strange-stories-about-the-fascinating-guinness-family/
  10. 10,0 10,1 10,2 Lundy D. R. The Peerage
  11. Lyall S. (14 августа 2003). «Lady Diana Mosley, Fascist Who Dazzled, Is Dead at 93» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  12. «Obituary: Lady Diana Mosley» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  13. Courcy A. «Hand in hand with Hitler» (անգլերեն). theage.com.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  14. Mosley, 2003, էջ 142
  15. «"Осторожно, люди!": эксцентричность аристократии». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Horwell V. (14 августа 2003). «Diana Mosley» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  17. Dalley J. «Diana Mosley» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  18. «Diana Mosley» (անգլերեն). The Independent. 13 августа 2003. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)
  19. Hastings S. (20 декабря 2008). «Friends and enemies» (անգլերեն). The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  20. Roberts L. (02 марта 2011). «Desert Island Discs' most controversial castaways» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  21. «Mitford sister who befriended Hitler dies, aged 93» (անգլերեն). theage.com.au. 14 августа 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  22. «Oswald Mosley's widow dies» (անգլերեն). BBC News. 2003 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  23. «Мосли»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Courcy A. Diana Mosley: Mitford Beauty, British Fascist, Hitler’s Angel. — William Morrow, 2003. — 384 p. — ISBN 0060565322
  • Dalley J. Diana Mosley: A Life. — Faber and Faber, 1999. — 512 p. — ISBN 0571144489
  • Guinness J. The House of Mitford. — Hutchinson, 1984. — 604 p. — ISBN 0091555604
  • Mosley D. Life of Contrasts. — Gibson Square, 2003. — 280 p. — ISBN 978-1903933206
  • Mosley C. Mitfords. — Harpercollins, 2007. — 624 p. — ISBN 1841157902
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Միթֆորդ» հոդվածին։