Դենիս Քուեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Քուեյդ
անգլ.՝ Dennis Quaid
Ծնվել էապրիլի 9, 1954(1954-04-09)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն[4]
ԿրթությունՀյուստոնի համալսարան, Bellaire High School? և Փերշինգ միջին դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, օդաչու, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և կոմպոզիտոր
Ամուսին(ներ)Պի Ջեյ Սոուլս, Մեգ Ռայան և Kimberly Quaid?
Համատեղ ապրող(ներ)Մեգ Ռայան և Շաննա Մոուքլեր
Երեխա(ներ)Ջեք Քուեյդ
Պարգևներ և մրցանակներ

Դենիս Վիլյամ Քուեյդ (անգլ.՝ Dennis William Quaid, ապրիլի 9, 1954(1954-04-09)[1][2][3][…], Հյուստոն[4]), ամերիկացի կինոդերասան։ Ճանաչում է ձեռք բերել 1980-ական թվականներին` մասնակցելով մի քանի հայտնի ֆիլմերի նկարահանումների, այդ ժամանակվանից էլ ձևավորվել է հոլիվուդյան դերասանի նրա հաջողակ կարիերան։ ԽՍՀՄ տարիներին ավելի հայտնի դարձավ «Իմ թշնամի» ֆիլմի վարձույթից հետո։ Թոլդ Հեինսի «Դրախտից հեռու» ֆիլմում համասեռամոլ բիզնեսմենի դերի համար 2002 թվականին ստացել է մեծ թվով պարգևներ, այդ թվում և` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Քուեյդը ծնվել է 1954 թվականի ապրիլի 9-ին, Հյուսթոնում (ԱՄՆ, Տեխաս նահանգ)։ Հայրը էլեկտրիկ էր, իսկ մայրը` անշարժ գույքի գործակալ։ Դենիսի ավագ եղբայրը` Ռենդի Քուեյդը, նույնպես դերասան է[5]։ Դենիսն ավարտել է Բելեյրի ավագ դպրոցը և թատերական արվեստ է սովորել Հյուսթոնի համալսարանում, սակայն ուսումը չավարտած` թողել է համալսարանը։ Կորբեթ Թակը` Դենիսի զարմուհին, նույնպես դերասանուհի է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողնելով համալսարանի ուսումը` Դենիսը մեկնում է Լոս Անջելես։ Սկզբից աշխատել է մանկական զբոսայգում որպես ծաղրածու և մատուցող[6]։ Նա իր կինոկարիերան սկսել է 1975 թվականին՝ նկարահանվելով դրվագային դերերում։ «Հեռանալ» ֆիլմում նկարահանվելուց հետո նա սկսել է գրավել կինոքննադատների ուշադրությունը, իսկ 1983 թվականին ձեռք է բերել նրանց վստահությունը և նկարահանվել է «Կարգին տղաներ» ֆիլմում տիեզերագնացի դեր է խաղացել։ 1984 թվականին Քուեյդը նկարահանվել է «Կարգին տղաներ» ֆանտաստիկ ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատար պայծառատեսը փորձում է ազդեցություն ունենալ ԱՄՆ նախագահի մղձավանջների վրա։ Իր հաջորդ ֆանաստիկ ֆիլմը դարձել է «Իմ թշնամի» կինոնկարը` նկարահանված ըստ Բարի Լոնկերի համանուն պատմվածքի։ Այդ հաջողություններից հետո խաղում է ևս մեկ դեր` «Ներքին տիեզերք» կինոնկարում, ռեժիսորը Ջո Դանտեն է։ Քուեյդի կերպարը ուղևորվում է ստորջրյա բաթիսկաֆով։ Նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Մեգ Ռայանի` իր ապագա 2-րդ կնոջ հետ։ ֆիլմի նկարահանման հետ մեկտեղ, Դենիսը երաժշտություն է գրում և նվագում «Շնաձուկ» խմբում։ Եվ նրա ստեղծագործած երգերից երեքը դարձել են ֆիլմի սաունդթրեք։ 2012 թվականին Քուեյդը «Վեգաս» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Անվանումն անգլերեն Դեր
1979 «Բաժանվելով» Breaking Away Մայք
1981 «Այն գիշերը, երբ Ջորջիայում մարեցին կրակները The Night the Lights Went Out in Georgia Տրեվիս Չայլդ
Caveman Լաա
«Ամբողջ գիշեր» All Night Long Ֆրեդդի Դապլեր
1983 «Կարգին տղաներ» The Right Stuff Գորդոն Կուպեր
«3-D ծնոտները» Jaws 3-D Մայկ Բրոդի
1984 «Երազից փախչելով» Dreamscape Ալեքս Գարդեր
1985 «Իմ թշնամի» Enemy Mine Վիլիս Դեվիջ
1986 «Մեծ հաճույք» The Big Easy Րեմի Կակսուեյն
1987 «Ներքին տիեզերք» Innerspace Լեյտենանտ Տակ Բենդելտոն
1988 «Հարյուր տոկոսանոց ամերիկացի բոլորի համար» Everybody’s All-American Գեվին Գրեյ
«Ողջ կամ մեռած» D.O.A. Քոլեջի պրոֆեսոր Դակստեր Կորնել
1989 «Կրակե օղակներ» Great Balls of Fire! Ջերրի ԼԻ Լյուիս
1990 «Նայիր դրախտին» Come See The Paradise Ջեք Մագկան
«Բացիներ անեզրությունից» Postcards From The Edge Ջեկ Ֆորկներ
1993 «Ավելի վայրի Նապալմ» Wilder Napalm Ուոլլաս
«Առկայծում և ոսկոր» Flesh and Bone Արլիս Սուինի
«Գաղտնի գործակալների կյանքից» Undercover Blues Ջեֆֆերսոն «Ջեֆ» Բլյու
1994 «Ուայթ Էրփ» Wyatt Earp Ջոն Հենրի «Դոկ» Հոլիդեյ
(անգլ.՝ John Henry «Doc» Holliday)
1995 «Խոսակցության առիթ» Something To Talk About Էդդի Բիշոն
1996 «Վիշապի սիրտ» Dragonheart Բոուեն
1997 «Հանցագործական կապեր» Gang Related Ջո
«Ամերիկյան горки» Switchback Ֆրենկ Լեկրոսս
1998 «Փրկիչ» Savior Ջոշուա Րոուս
(անգլ.՝ Joshua Rose)
«Խաղալով սրտի հետ» Playing by Heart Հյու
«Թակարդ ծնողների համար» The Parent Trap Նիկոլաս Պարկեր
1999 «Ամեն կիրակի» Any Given Sunday Ջեկ «Կեպ» Րունի
2000 «Երթևեկություն» Traffic Արնի
«Ռադիոալիք» Frequency Ֆրենկ Սալիվան
2002 «Նորեկ» The Rookie Ջիմմի Մորիս
«Դրախտից հեռու» Far from Heaven Ֆրենկ Ուիտկեր
2003 «Սատանայական պալատ» Cold Creek Manor Կուպեր Տիլսոն
2004 «Ֆորտ Ալամո» The Alamo Սեմ Հյուսթոն
«Վաղը չէ մյուս օրը» The Day After Tomorrow Ջեկ Հոլլ
«Ֆենիքսի Թռիչքը» Flight of the Phoenix Ֆրենկ Թաուս
«Մեծ ընկերություն» In Good Company Դեն Ֆորման
2005 «Իմը քոնը և մերը» Yours, Mine and Ours Ֆրենկ Բիրդսլի
2006 «Ամերիկյան երազանք» American Dreamz Նախագահ Սթետոն
2008 «Կրակակետ» Vantage Point Թոմանս Բարս
«Խելոքները» Smart People Լոուրենս Ուեզերխոլդ
«Ճեպընթաց» The Express Մարզիչ Բեն Շվարտշվայդեր
2009 «Կոբրայի թռիչքը» G.I. Joe: The Rise of Cobra Գեներալ Կլեյտոն Եբերնեյտի / Բազե
«Պանդորում» Pandorum Պեյտոն
«Հեծյալները» The Horsemen Էյդան Բրեսլին
2010 «Շրջան» Legion Բոբ Խանսոն
2011 «Հոգու սերվեր» Soul Serfer Տոմ Գամիլտոն
«Մթի միջով» Beneath the Darkness]] Գրոբիվշիլ Ելլի
«Ազատները» Footloose Հայր Մուր
2012 «Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը» Playing for Keeps Կարլ
«Ինչի՞ սպասել, երբ երեխայի ես սպասում» What to Expect When You're Expecting Մրցարշավորդ հայրիկ
«Խոսք» The Words Կլեյ Համոնդ
«Movie 43» Movie 43 Չարլի Վեսսլեր
«Ամեն գնով» At Any Price Հենրի Ուիպլ
2015 «Ավելին քան արվեստ» The Art of More Սեմյուել Բրակներ
2017 «Շան կյանք» A Dog's Purpose Իտան Մոնտգոմերի

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988-«Independent Spirit Awards» պարգև լավագույն դերասան անվանակարգում «Մեծ հաճույք» ֆիլմում դերի համար։
  • 2001-Սատուրն մրցանակի առաջադրում 2-րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Ռադիոալիք» ֆիլմում Ֆրենկ Սալիվանի դերի համար։
  • 2003-«Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում 2-րդ կարգի լավագույն դերասան անվանակարգում «Դրախտից հեռու» ֆիլմում դերի համար։
  • 2003-«Independent Spirit Awards» մրցանակ 2-րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Դրախտից հեռու» ֆիլմում դերի համար։

Հավելյալ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քուեյդը ձախլիկ է։
  • Ունի ֆրանսիական և իռլանդական ծագում։
  • Կինոարտադրության զարգացման մեջ իր ունեցած ներդրումների համար Դենիսն արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։ Դրա համարն է 7018։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]