Jump to content

Դավիթ Էրիսթավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Էրիսթավի
վրաց.՝ დავით ერისთავი
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847
ԾննդավայրԽիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 11 (23), 1890 (43 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունգրող
Ծնողներհայր՝ Գեորգի Էրիսթավի[1], մայր՝ Elizabed?[1]
Դավիթ Էրիսթավիի մահարձանը Մթածմինդայի պանթեոնում

Դավիթ Էրիսթավի (վրաց.՝ დავით ერისთავი, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847, Խիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11 (23), 1890, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի թատերագիր, ռեժիսոր, հրապարակագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականից 1871 թվականներին սովորել է Օդեսայի Նովոռոսիյսյան կոչված համալսարանում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում։ Ուսումը կիսատ է թողել։

1871 թվականից աշխատակցել է «The Times», «Тифлисский Вестник» и «Фаланга» թերթերին, 1882 թվականից՝ խմբագրել «Кавказ» թերթը։ Գրել է բանաստեղծություններ, ֆելիետոններ։

Եղել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի անձի ու ստեղծագործության երկրպագու[2]։ 1877 թվականին խաղացել է վերջինիս գլուխգործոցը համարվող «Խելքից պատուհաս» չափածո թատերգության գլխավոր հերոսի՝ Չացկու դերը։ 1879 թվականի հունվարի 8-ին՝ Գրիբոյեդովի մահվան 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկոյին հանդես է եկել այդ ռուս գրողի կյանքի ու ստեղծագործության մասին հրապարակային ելույթ-դասախոսությամբ, որը կարճ ժամանակ անց լույս է ընծայել առանձին գրքով։

Հանգանակություններ է կազմակերպել, ամենատարբեր միջոցներով գումարներ հայթայթել, որպեսզի ապահովվի Թիֆլիսի գիմնազիայում գրիբոյեդովյան անվանական կրթաթոշակի հիմնումը։

Վրացերեն է թարգմանել Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Վիկտոր Հյուգոյի և այլ անվանի գրողների ստեղծագործություններ։ Բացի թատերական դերակատարումներից, հանդես է եկել բեմական ասմունքով, համարվել է իր ժամանակի լավագույն ասմունքողներից մեկը Թիֆլիսում։ Եղել է վրացական թատերական ընկերության հիմնադրման նախաձեռնողներից։

1930 թվականին նրա աճյունը վերահուղարկավորել են Մթածմինդայի պանթեոնում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1967. Каталог РНБ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. «Александр Грибоедов и Давид Эристави». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.