Դանա Էնդրյուս
Դանա Էնդրյուս անգլ.՝ Dana Andrews | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Collins, Միսսիսիպի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1992[2][3][4][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Սեմ Հյուսթոնի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և արհմիութենական գործիչ |
Ժանրեր | վեսթեռն |
Կարվեր Դանա Էնդրյուս (անգլ.՝ Carver Dana Andrews, հունվարի 1, 1909[1][2][3][…], Collins, Միսսիսիպի, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 1992[2][3][4][…], Լոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Դանա Էնդրյուս, ամերիկացի դերասան։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարվեր Դանա Էնդրյուսը ծնվել է Միսիսիպի նահանգի Քոլինզ բնակավայրում[5], Ֆորեսթ Էնդրյուսի և նրա կնոջ` Էնիսի, ինը երեխաներից երրորդն է։ Շուտով ընտանիքի հետ տեղափոխվում է Տեխաս, որտեղ ծնվում են նրա կրտսեր եղբայրները և քույրերը։ Ընդհանուր առմամբ ընտանիքում ծնվում է 13 երեխա, որոնցից 12-երորդը Դանայի եղբայր Սթիվ էր, ով հետագայում նույնպես դերասան է դառնում[6]։
Դանան քոլեջ է հաճախել Հյուստոնում[7], ինչպես նաև որոշ ժամանակ աշխատել է որպես հաշվապահ։ 1931 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի երգչի կարիերա։ Ապրուստի համար նա փոխել է մի քանի մասնագիտություն։ Դանայի գործատուներից մեկը հավատում է նրա ունակություւններին և վճարում է նրա` օպերային արվեստի և դերասանական վարպետության ուսուցման համար։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանան պայմանագիր է ստորագրել Սեմուել Գոլդվինի հետ` Լոս Անջելես տեղափոխվելուց 9 տարի հետո։ Կինոյում իր առաջին դերը խաղացել է Գերի Կուպերի հետ, 1940 թվականին, Ուիլյամ Ուայլերի «Արևմուտքի մարդը» ֆիլմում։ 1943 թվականին Դանան խաղացել է Հենրի Ֆոնդայի հետ` «Միջադեպ Օքս-Բոուում» ֆիլմում մարմնավորելով Լինչի դատաստանի զոհի դեր։
1944 թվականին Դանան նկարահանվել է «Լորա» ֆիլմում` խաղալով սպանություն հետաքննող դետեկտիվի դեր, իսկ 1946 թվականին նկարահանվել է «Մեր կյանքի լավագույն տարիները» ֆիլմում` խաղալով պատերազմից վերադարձող զինվորի դեր։ Նրա այս 2 աշխատանքները ամենահայտնին և կարևորն են նրա ամբողջ կարիերայի ընթացքում։ Նշանակալի է նաև Դանայի խաղը «Այնտեղ, որտեղ վերջանում է մայթը» ֆիլմում (1950)։
Այդ ժամանակ արդեն դերասանի հակվածությունը դեպի ալկոհոլը կործանարար ազդեցություն էր ունենում նրա կարիերայի վրա։ Նա սկսում է նկարահանվել երկրորդ կատեգորիայի ֆիլմերի 2-րդ պլանի դերերում, չնայած չի դադարեցնում աշխատանքը կինոյում մինչև 80-ական թվականներ։ 1963 թվականին Դանան ընտրվել է ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի նախագահ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Դանա Էնդրյուսն ամուսնացել է Ժանեթ Մյուրեի հետ։ Վերջինս մահացել է 1935 թվականին, իրենց որդու` Դեյվիդի (երաժիշտ և կոմպոզիտոր, մահացել է 1964 թվականին), ծնվելուց հետո։ 1939 թվականի նոյեմբերի 17-ին Դանան ամուսնացել է դերասանուհի Մերի Թոդի հետ։ Նրանք ունեցել են 3 երեխա. Քեթրինը (1942), Սթիվենը (1944) և Սյուզանը (1948)։ 20 տարի ընտանիքն ապրել է Տոլուկա Լեյքում։ Երբ երեխաները մեծանում են, Դանան և Մերին տեղափոխվում են Ստուդիո Սիթիում գտնվող տունը, որը գնել էր նրանց ընկեր ռեժիսոր Ժակ Տուրնյորը։
Դանային հաջողվում է հաղթահարել ալկոհոլիզմը։ Իր կյանքի վերջին տարիներին նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ 1992 թվականին Դանա Էնդրյուսը մահացել է սրտի անբավարարությունից և թոքաբորբից[8]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1940-Մարդն արևմուտքից / The Westerner-Հոդ Ջոնս
- 1941-Ծխախոտի ճանապարհ / Tobacco Road-կապիտան Տիմ Հարմոն
- 1941-Կրակով / Ball of Fire — Ջոն Լայլակ
- 1943-Պատահար Օքս-Բոուում / The Ox-Bow Incident-Դոնալդ Մարտին
- 1943-Հյուսիսային աստղ / The North Star-Կոլյա Սիմոնով
- 1944-Լորա / Laura-Մարկ Մակֆերսոն
- 1945-Ընկած հրեշտակ/ Fallen Angel-Էրիկ Սթենտոն
- 1946-Մեր կյանքի լավագույն տարիները / The Best Years of Our Lives-կապիտան Ֆրեդ Դերրի
- 1947-Դեյզի Քենյոն / Daisy Kenyon-Դեն Օ'Մարա
- 1947-Բումերանգ / Boomerang!-Հենրի Լ. Գավրի, նահանգի դատախազ
- 1948-Երկաթե վարագույր / The Iron Curtain-Իգոր Գուզենկո
- 1950-Այնտեղ, որտեղ վերջանում է մայթը / Where the Sidewalk Ends-սերժանտ Մարկ Դիքսոն
- 1950-Մահվան եզր / Edge of Doom-հայր Ռոտ
- 1954-Փղի քայլը/ Elephant Walk-Դիկ Կարվեր
- 1956-Քանի դեռ քաղաքը քնած է / While the City Sleeps-Էդվարդ Մոբլի
- 1956-Խելամիտ կասկածներից անդին/ Beyond a Reasonable Doubt-Թոմ Գարետ
- 1958-Կախարդված կղզին / Enchanted Island-Էբներ «Էբ» Բեդֆորդ
- 1965-Սիրելին / The Loved One-գեներալ Բակ Բրինկման
- 1974-Օդանավակայան 1975 / Airport 1975-Սքոթ Ֆրիմեն
- 1976-Վերջին մագնատը / The Last Tycoon-Ռեդ Ռիդինգվուդ
- 1978-Լավ տղաները սև են հագնվում / Good Guys Wear Black-Էդգար Հարոլդս
- 1984-Արքայազն Ջեքը / Prince Jack-Կարդինալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 22
- ↑ «Dana Andrews». Find a Grave. 2002 թ․ հունիսի 12.
- ↑ Coons, Robbin (1940 թ․ սեպտեմբերի 27). «Hollywood Sights And Sounds». Big Spring Daily Herald. էջ 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին – via Newspapers.com.
- ↑ Severo, Richard (1992 թ․ դեկտեմբերի 19). «Dana Andrews, Film Actor of 40's, Is Dead at 83». The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանա Էնդրյուսը(անգլ.) NNDB կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանա Էնդրյուս» հոդվածին։ |
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Դեկտեմբերի 17 մահեր
- 1992 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Թոքաբորբից մահացածներ