Միջնադարում այն եղել է տարածաշրջանի կարևոր քաղաքը՝ Քումիս (Qumis կամ Qoomes) գավառի մայրաքաղաքը։ Դրանով է անցել Մետաքսի ճանապարհը, որը 1723 թվականին ավերվել է աֆղանների կողմից։ Աղետը վերապրած որոշ մարդիկ նշել են, որ քաղաքում եղել է խոշոր ճարտարապետական հուշարձան՝ Թարիհանե տաճարը (պարս.՝ پرستشگاه تاریخانه), որը նաև անվանել են Թարիհանե մզկիթ (պարս.՝ مسجد تاریخانه)։ Տաճարն առանձնանում էր հսկայական սյուներով և փայտե փորագրված որմնանկարներով, ինչպես նաև 11-րդ դարի երկու մինարեթներով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են հին հունական պոլիսի՝ Հեկատոմփլոսի (անգլ.՝ Hecatompylos, հուն․՝ Ἑκατόμπυλος) մնացորդները։ Դամղանի արևմտյան մասում գտնվում են խոշոր քառակուսի կառույցի ավերակներ՝ միջնաբերդ՝ փոքր սպիտակ շինություններով, որը կոչվում է Մոլուդ Խանե (Molud Khaneh), ինչը նշանակում է «ծննդյան տուն»։ Այստեղ 1772 թվականին ծնվել է Ֆաթհ Ալի շահը։ Թարի Խանեն թերևս ամենահին մզկիթն է Իրանի տարածքում։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 106 մարդ, որոնք կազմում էին 18 417 տնտեսություն[3]։ Դամղանը Սեմնան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Սեմնանից և Շահրուդից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
↑Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128