Դա Վինչիի ծածկագիրը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դա Վինչիի ծածկագիրը
անգլ.՝ The Da Vinci Code
ՀեղինակԴեն Բրաուն
Անվանվել էԼեոնարդո դա Վինչի և Կոդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկոնսպիրատիվ գրականություն, էզոթերիկ վեպ, դետեկտիվ, քրեական և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռոբերտ Լենգդոն և Sophie Neveu?
Նկարագրում էՓարիզ
Էջեր519
ՇարքՌոբերտ Լենգդոն
ՆախորդՀրեշտակներ և սատանաներ և Խաբկանքի կետ
ՀաջորդԿորցված նշանը
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչDoubleday, Transworld Publishers, Bantam Books և Qanun?
Հրատարակման տարեթիվապրիլ 2003
Կայքdanbrown.com/the-da-vinci-code-young-adult-edition/(անգլ.)
 The Da Vinci Code Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դա Վինչիի ծածկագիրը (այլ կիրառումներ)

«Դա Վինչիի ծածկագիրը» (անգլ.՝ The Da Vinci Code), պաշտամունքային վեպ` գրված ամերիկացի գրող և լրագրող Դեն Բրաունի կողմից։ Գիրքը հրատարակվել է 2003 թվականի ապրիլին «Doubleday Group» հրատարակչությունում։ «Դա Վինչիի ծածկագիրը» դարձավ Բրաունի՝ 2000 թվականին լույս տեսած «Հրեշտակներ և դևեր» վեպի շարունակությունը։ Գիրքը դարձավ արագ և մեծ տպաքանակով վաճառվող գրականություն արտասահմանում։ Գիրքը թարգմանված է 44 լեզուներով և հրատարակված է ավելի քան 81 միլիոն տպաքանակով։ Վեպը գրված է ինտելեկտուալ դետեկտիվ ժանրով։ Այն կարողացավ արթնացնել մեծ հետաքրքրություն դեպի Սուրբ գավաթի լեգենդը և Մարիամ Մագդաղենացու դերը քրիստոնեության մեջ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գրքի բովանդակության` գլխավոր հերոսը` դոկտոր Ռոբերտ Լանգտոնը, Հարվարդի համալսարանի կրոնական պատկերագրության պրոֆեսոր է։ Նա պետք է բացահայտի Լուվրի հսկիչ Ժակույ Սաուիներեի սպանությունը։ Սաուիներեի մարմինը գտել են Լուվրի ներսում` մերկացված և տեղադրված հենց այնպես, ինչպես Լեոնարդո Դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» հայտնի նկարում` իրանի վրա կոդավորված գրությունով։ Այդ գրությունը վկայում է, որ սպանության բանալին պետք է փնտրել Դա Վինչիի հայտնի նկարների մեջ։ Լեոնարդոյի «Մոնա Լիզա» և «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործությունների վերլուծությունը բավականաչափ օգնում է այս հանելուկի լուծման մեջ։ Այդ ժամանակահատվածում Ռոբերտը հանդիպում է Ժակույ Սաուիներեի թոռնուհու` Սոֆի Նևեուի հետ։ Նրա ընտանիքը (մայրը, հայրը, եղբայրը, տատիկը) ավտովթարի հետևանքով զոհվել է։ Սոֆին և Ռոբերտը պետք է բացահայտեն շատ առեղծվածներ և հանելուկներ։ Գլխավոր հերոսը պետք է լուծի երկու գլխավոր հանելուկ.

  • Ի՞նչ գաղտնիք էր պահում Սաուիները և ինչո՞ւ են սպանել նրան։
  • Ո՞վ է սպանել Սաուիներին և ո՞վ է պլանավորել այդ սպասնությունը[2]։

Ժակույ Սաուիներեի և Մոնա Լիզայի մարմինների վրայի գրության օգնությամբ Սոֆին և Ռոբերտը գտնում են առեղծվածի բանալին, որը Սոֆին տեսել էր իր պապիկի արկղիկում։ Սոֆին որոշում է Լանգտոնին տանել Ամերիկայի դեսպանատուն։ Բայց նրանց ճանապարհը փակում են ոստիկանները, որոնցից հաջողվում է փախչել։ Սոֆին և Լանգտոնը բանալու վրա կարդում են 24 ՌՅՈւ ԱԿՍՈ հասցեն։ Նրանք գնում են այնտեղ, որտեղ գտնվում է Ցյուրիխի ավանդատվական բանկը։ Լանգտոնն ու Սոֆին բանալու և մուտքի կոդի օգնությամբ բացում են սեյֆը, որտեղ գտնում են զարդատուփ։ Այդ ընթացքում անվտանգության աշխատողը ճանաչում է Լանգտոնին և Սոֆիին, ովքեր հետախուզման մեջ են Ինտերպոլի կողմից, բայց բանկի կառավարիչը` Անդրե Վերնետը, ճանաչելով Սոֆիին` Ժակույ Սաուիներեի թոռնուհուն, օգնում է նրանց փախչել։ Լանգտոնը բացում է զարդատուփը։ Նա հույս ուներ ստանալ անկյունաքարը` Սուրբ Գավաթ տանող ճանապարհի քարտեզը։ Վերնետը իմանով, որ բացի Սաուիներեից, ևս 3 մարդ են սպանվել, որոնց սպանության մեջ մեղադրվում են Սոֆին և Ռոբերտը, դադարում է հավատալ նրանց անմեղությանը։ Սպառալով զենքով` նա պահանջում է իրեն տալ զարդատուփը, բայց Ռոբերտին հաջողվում է զինաթափել հակառակորդին։ Պրոֆեսորն ու Սոֆին փախչում են անտառից և ուղևորվում են դեպի Վիլլետ դղյակ, որտեղ ապրում է Սըր Լեյ Տիբինգը` գավաթների մասնագետը։ Տիբինգը պատմում է Գավաթի պատմությունը։ Այդ ընթացքում Տիբինգի ծառայապետը` Ռեմին, հեռուստացույցով տեսնում է Սոֆիին և Ռոբերտին հետախուզման մեջ։ Նա այդ մասին հայտնում է Տիբինգին։ Վերջինս ցանկանում է դուրս գցել նրանց, բայց Սոֆին ասում է, որ անկյունաքարը իրենց մոտ է։ Տիբինգը հետաքրքրված է։ Նրանք միասին սկսում են ուսումնասիրել քարը, երբ Ռոբերտը զարդատուփի վրա տեսնում է գաղտնի ճեղքվածք։ Հանկարծ Լանգտոնի վրա հարձակվում է Օպուս Դեի վանական Սիլասը, ով սպանել է Ժակույ Սաուիներեին։ Վանականը պահանջում է Սոֆիին և Տիբինգին իրեն հանձնել քարը։ Տիբինգին հաջողվում է ազատվել այդ վանականից։ Այդ ընթացքում լեյտենանտ Կոլետը և իր գործակալները իմանում են, որ Սոֆին և պրոֆեսորը Տիբինգի մոտ են։ Նրանք գալիս են Վիլլետ դղյակ։ Սակայն Ռոբերտը, Սոֆին, Տիբինգը, Ռեմին և կապված Սիլասը փախչում են։ Նրանք գնում են Լե Բուրժե (ֆր.՝ Aéroport Paris-Le Bourget) օդանավակայան, որպեսզի թռչեն Մեծ Բրիտանիա։ Ինքնաթիռի մեջ Լանգտոնը մի անգամ ևս բացում է զարդատուփը և գրություն է գտնում։ Սոֆին վճռեց, որ դա անգլերեն գրություն է, բայց այն գրված է հայելային արտացոլանքով։ Լանգտոնին և Լեյին հաջողվեց բացահայտել առանցքանյին բառը. դա Սոֆի անունն է։ Քրիպտիկսի[Ն 1] ներսում պարզվեց կա մեկ ուրիշ սև և փոքր քրիպտիկս։ Վերջինիս վրա կար հերթական կոդավորված բանաստեղծությունը, որի մեջ ասվում էր, որ պետք է գտնել Պապի կողմից թաղված ասպետի գերեզմանը։ Տիբինգը ասում է, որ ինքը գիտի` որտեղ է գտնվում գերեզմանը, այն գտնվում է Տեմպլում[3]։ Աշխատողը ասում է, որ եկեղեցում կան ասպետների տապանաքարեր, բայց ոչ գերեզմաններ։ Հանկարծ եկեղեցի է ներխուժում վանականը, ում ազատել է Ռեմին, ովքեր, պարզվում է, միասին են գործում։ Վանականը պահանջում է կրիպտեկսը, բայց Լանգտոնը հրաժարվում է տալ այն։ Վանականը, պատանդ վերցնելով Տիբինգին, կարողանում է ձեռք գցել կրիպտեկսը։ Բայց այն ստանալուց հետո էլ բաց չի թողնում Տիբլինգին, նրանք վերջինիս տանում են իրենց հետ։ Դրանից հետո Ռեմին հանդիպում է գաղտնի ուսուցչի հետ, ում համար աշխատում է։ Ուսուցիչը սպանում է նրան` մտածելով որ իրեն ավելորդ վկաներ պետք չեն։ Սոֆին և Լանգտոնը հասնում են Թագավորական քոլեջ։ Նրանք Պամելա Գյոտեմի հետ փնտում են տեղեկություներ Պապի կողմից թաղված ասպետի մասին։ Պարզվում է, որ նա Իսահակ Նյուտոնն է, բայց նա թաղված է ոչ թե Պապի կողմից, այլ Ալեքսանդր Փոփի կողմից, պարզապես անգլերենում Պապ և Փոփ գրվում են միանման։ Լանգտոնը և Սոֆին ուղևորվում են նրա` աբբայությունում գտնվող գերեզմանը, որտեղ նրանք հայտնաբերում են գրություն։ Այնտեղ գրված է, որ Տիմբինգը առևանգիչների մոտ է և որ վերջիններս նրանց սպասում են այգում։ Լանգտոնն ու Սոֆիան գնում են այնտեղ, բայց ճանապարհին նրանց կանգնեցնում է Տիմբինգը։ Հենց նա էլ հանդիսանում է գաղտնի ուսուցիչը։ Հենց նա է եղել Ժակույ Սաուիներեի սպանության կազմակերպիչը։ Տիբինգը, սպառնալով ատրճանակով, պահանջում է, որպեսզի Լանգտոնը բացի քրիպտեկսը։ Լանգտոնը ասում է, որ գիտի պատասխանը, բայց սկզբում պահանջում է բաց թողնել Սոֆիին։ Տիբինգը հասկանում է, որ Լանգտոնը բացահայտել է կոդը։ Այդ ժամանակ Լանգտոնը գցում է կիպտիկսը։ Տիբիգը վազում է քիփլինգի հետևից, բայց չի հասցնում բռնել այն։ Իրականում Լանգտոնը բացահայտել էր կոդը։ Առանցքային բառն էր խնձոր։ Տիբինգին ձերբակալում է կապիտան Բեզու Ֆաշը։

Վեպում կան զուգահեռ սյուժեներ, որոնցում մասնակցում են տարբեր հերոսներ։ Գրքի վերջում բոլոր սյուժեները հավաքվում են միասին Ռոսլինի մատուռում և հանգուցալուծվում են։ Գրքի գաղտնիքը կայանում է Սուրբ Գավաթի գտնվելու տեղում։ Օպուս Դեյ կաթոլիկ կազմակերպությունը նույնպես մեծ դեր է խաղում սյուժեում։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Լանգտոն
  • Սոֆի Նեվեու
  • Սըր Լեյ Տիբինգ
  • Կապիտան Բեզու Ֆաշ
  • Լեյտենանտ Կոլետ
  • Ժակույ Սաուիներե
  • Սիլաս
  • Բիշոպ Մանուել Արինգարոշա
  • Քույր Սանդրին
  • Անդրե Վերնետ
  • Ռեմի Ժան
  • Պամելա Գյոտեմ
  • Սայմոն Էդվարդս

Վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա

  • Լուվր
  • Սեն-Սյուլպիս եկեղեցի
  • Վիլլետ դղյակ
  • Ռից հյուրանոց
  • Բուլոնի անտառ

Անգլիա

Շոտլանդիա

  • Կաթոլիկ մատուռ

Հաջողության արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին լույս տեսնելուց հետո մինչև 2006 թվականի մայիսի 23-ը Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» և նրա այլ 4 գրքերը բերեցին հեղինակին ավելի քան 260 միլիոն դոլլար։ Այդ նույն ժամանակահատվածում հայտնի Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերի» 5 հատորները միասին վերցված բերեցին հեղինակին 59 մլն. դոլլար։ 2006 թվականի մայիսին տեղի ունեցավ վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան[1]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Ի. Երմալովիչը կարծում է, որ «Բրաունի վեպը ինտելեկտուալ դետեկտիվ գլուխկոտրուկ է, որը համադրված է պատմա-կրոնական սիմվոլիկայի և իրերի վրա»։ Ռուսաստանում հայտնի ուղղափառ քարոզիչ Անդրեյ Կուրաևը նույնպես հանդես եկավ քննադատությամբ։ Նրա փաստերը և գնահատականը կողմից հավաքված են «Երևակայություննրը և ճշմարտությունը Դա Վինչիի ծածկագրի մասին»[4]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քիպլիկսը նորարարություն է, որը ներմուծել է գրքի հեղինակ Բրաուենը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա Վինչիի ծածկագիրը (վեպ)» հոդվածին։