Գրիգորի Պետրովսկի
Գրիգորի Պետրովսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1878[1] |
Ծննդավայր | Պեչենեգի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 9, 1958[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական գործիչ, քաղաքական գործիչ և գործարանի բանվոր |
Աշխատավայր | Dnipro Metallurgy Plant? և Illich Steel & Iron Works? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Chairman of the All-Ukrainian Central Executive Committee?, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո և All-Union Society of Old Bolsheviks? |
Երեխաներ | Petr Petrovsky? և Leonid Petrovsky? |
Ստորագրություն | |
Grigoriy Petrovskiy Վիքիպահեստում |
Գրիգորի Իվանովիչ Պետրովսկի (ռուս.՝ Григорий Иванович Петровский, ուկրաիներեն՝ Григорій Іванович Петровський, փետրվարի 4, 1878[1], Պեչենեգի, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1958[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1897)։ Եղել է ստալինյան քաղաքականությունների (ինչպիսին գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացումն էր) իրագործող պատասխանատու պաշտոնյաներից։
Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ 1897 թվականին մտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ, ապա ընտրվել ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի կոմիտեի անդամ։ Կուսակցական աշխատանքներ է կատարել Իոսրկովում, Նիկոլաևում, Մարիուպոլում (այժմ՝ ժդանով), Դոնբասի տարբեր բանավաններում։
1900 թվականին և 1903 թվականին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է Գերմանիա։ 1907 թվականից աշխատանք է կատարել Մարիուպոլում։ 1912 թվականին Եկատերինոսլավում ընտրվել է 4-րդ Պետական դումայի դեպուտատ, եղել դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախագահը։ Մասնակցել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի Կրակովի (1912), Պորոնինոյի (1913) խորհըրդակցություններին, կոոպտացիոն կարգով ընդգրկվել է ԿԿ-ի կազմ։ Աշխատել է «Պրավդա»-ի խմբագրությունում, 1913 թվականին եղել է թերթի պաշտոնական հրատարակիչը։ 1914 թվականին Պետական դումայի մյուս բոլշևիկ դեպուտատների հետ ձերբակալվել և 1915 թվականին ցմահ աքսորվել է Տուրուխանյան երկրամաս։
Փետրվարյան հեղափոխության (1917) շրջանում եղել է Ցակուտական մարզի կոմիսարը։ 1917 թվականին, վերադառնալով Պետրոգրադ, մասնակցել է բոլշևիկյան հեղարջման նախապատրաստման և իրականացման աշխատանքներին։ Սովետների II համաոուսաստանյան համագումարի պատվիրակ էր։ 1917-1919 թվականներին եղել է ՌՍՖՍՀ ներքին գործերի ժողկոմ, Գերմանիայի հետ բանակցությունների խորհրդային պատվիրակության անդամ, մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի (1918) ստորագրմանը։ 1919 թվականին՝ Համաուկրանիական հեղկոմի, 1919-1938 թվականներին՝ Համաուկրանիական ԿԳԿ նախագահ, 1922-1937 թվականներին՝ ԽՍՀՄ ԿԳԿ նախագահներից մեկը։ 1937-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1940 թվականից՝ ԽՍՀՄ հեղափոխության թանգարանի տնօրենի տեղակալ։
Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000007494
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Петровский Григорий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Պետրովսկի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 1958 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Ռուս հեղափոխականներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ