Գրիգորի Ալեքսանդրով
Գրիգորի Ալեքսանդրով ռուս.՝ Григорий Васильевич Александров | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (23), 1903[1] |
Ծննդավայր | Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1983[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, համալսարանի դասախոս և մանկավարժ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին | Լյուբով Օռլովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0017893 |
Գրիգորի Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Григорий Васильевич Александров, իսկական ազգանունը՝ Սորմոնենկո, հունվարի 10 (23), 1903[1], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 16, 1983[3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Ալեքսանդրովը ծնվել է հունվարի 10(23)-ին Եկատերինբուրգում։ Աշխատել է թատրոնում որպես էլեկտրիկ, ապա կինոյի դերասան։ Որպես խորհրդային կինոգործիչների առաջին սերնդի ներկայացուցիչ, միշտ հիշում է Սերգեյ Էյզենշտեյնի խոսքերը. «Եթե հեղափոխությունն ինձ առաջնորդեց դեպի արվեստ, ապա արվեստն ինձ ներգրավեց հեղափոխության մեջ»։
Երաժշտական կինոկատակերգության մեծ վարպետ, նշանավոր ռեժիսոր և սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտրստ Գրիգորի Ալեքսանդրովը 1934 թվականին նկարահանեց «Ուրախ տղաները», որը ոչ միայն Խորհրդային Միության, այլև աշխարհի բազմաթիվ կինոգործիչների կողմից ընդունվեց բուռն ոգևորությամբ։ Ալեքսանդրովի՝ նրբազգաց արվեստագետի, բարձր ճաշակի և վարպետության տեր ռեժիսորի ստեղծագործությունները խորապես մարդկային են, գաղափարական ու բանաստեղծական։ Այդ են վկայում նրա «Լուսավոր ճանապարհ» (1940) և «Գարուն» (1947) կինոնկարները։ 1949 թվականին անվանի ռեժիսորը նկարահանեց «Հանդիպում Էլբայի վրա» կինոնկարը, որը նրա քաղաքացիական բարձր հնչողություն ունեցող գործերից է։ Նրա փաստագրական գործերից հիշատակելի են «Ռուսական հուշանվեր» (1960) և «Լենինը Շվեյցարիայում» (1966) կինոնկարները։
1925 թվականին մասնակցել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի նկարահանմանը (դերասան, ռեժիսորի ասիստենտ)։ Սերգեյ Էյզենշտեյնի հետ գրել է «Հոկտեմբեր», «Հինը և նորը» ֆիլմերի սցենարները և համատեղ բեմադրել (1927, 1929 թթ.)։ Ալեքսանդրովն ստեղծել է «Ուրախ տղաներ» (1934 թ.), «Կրկես» (1936 թ.), «Վոլգա–Վոլգա» (1938 թ.) երաժշտական կինոկատակերգությունները (Ի. Դունաևսկու երաժշտությամբ) և գեղարվեստական ու վավերագրական այլ կինոնկարներ։ Ալեքսանդրովի ֆիլմերին հատուկ է լավատեսական պաթոսը։
ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1941, 1950 թթ.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #122770692 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ալեքսանդրով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 159)։ |
- Հունվարի 23 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 16 մահեր
- 1983 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային մանկավարժներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային դերասաններ