Գուրգեն Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Ոսկանյան
Ծնվել էհունիսի 11 (23), 1899[1]
ԾննդավայրԱզատան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 27, 1971(1971-04-27)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՊենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1928)[1]
Մասնագիտությունհեղափոխական, կուսակցական աշխատող և պետական ծառայող
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունՍպարտակ[1]

Գուրգեն Վահանի Ոսկանյան (հունիսի 11 (23), 1899[1], Ազատան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 27, 1971(1971-04-27)[1], Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասում բոլշևիկյան հեղափոխական շարժումների մասնակից, խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1916 թվականից։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ավարտել Մոսկվայի Գ․ Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսագիտության ինստիտուտը (1928

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է դպրոցական տարիներից։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է աշակերտական և երիտասարդ սոցիալիստ-ինտերնացիոնալիստների միություն («Սպարտակ») կազմակերպության աշխատանքներին։ 1917 թվակականի դեկտեմբերից, Կովկասյան երկրային կոմիտեի հանձնարարությամբ, կուսակցական ընդհատակյա աշխատանք է տարել Ալեքսանդրապոլի զորամասերում, մասնակցել «Պրոլետար» թերթի և Կարմիր գվարդիայի ստեղծմանը։ 1918 թվականին մայիսից, ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի հանձնարարությամբ, զբաղվել է «Սպարտակ» կազմակերպության վերականգնման և ամրապնդման աշխատանքով։ Եղել է Թիֆլիսի 1920 թվականի մայիսմեկյան ցույցի կազմակերպիչներից է, որի համար ձերբակալվել է և արտաքսվել Բաքու։ 1920 թ.-ի կեսերին տեղափոխվել է Մոսկվա, եղել կոմերիտական շրջկոմի պատասխանատու քարտուղար։ 1921-1935 թթ.-ին կուսակցական աշխատանք է տարել Մոսկվայի քաղաքային և շրջանային, 1935-1941 թվականներին՝ Կալինինի մարզային կուսկոմիտեներում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Ալթայի երկրամասի պլանային հանձնաժողովի նախագահ, 1949 թ.-ից՝ Պենզայի մարզային պլանային հանձնաժողովի նախագահ։ ՌԿ(բ) կ XIII և XIV համագումարների պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 625.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 625