Գուրգեն Թոնունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոնունց ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Թոնունց
Ծնվել էսեպտեմբերի 2, 1922(1922-09-02)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ[1][2]
Մահացել էսեպտեմբերի 22, 1997(1997-09-22)[2] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԱնձամբ ճանաչում եմ, Արտակարգ հանձնարարություն և Կամոյի վերջին սխրանքը
Պարգևներ և մրցանակներ
Բարեկամության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1] և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Գուրգեն Հովհաննեսի Թոնունց (սեպտեմբերի 2, 1922(1922-09-02)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ[1][2] - սեպտեմբերի 22, 1997(1997-09-22)[2], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Թոնունցը ծնվել է 1922 թվականին Թիֆլիսում։ Ապրել է Կամոյի անվան փողոցում։ Ծովագնացությանը և արվեստին սիրահարված Թոնունցը պատերազմի ժամանակ Մուրմանսկում էր։ Պատերազմի ավարտից հետո սովորել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում՝ Լ. Կուլեշովի արվեստանոցում։ Աշխատել է թատրոնում։ 1947 թվականին Գուրգեն Թոնունցը նկարահանվել է Կամոյի դերում «Անձամբ ճանաչում եմ» կինոնկարում։ Լավագույն դերերից են Կամո («Անձամբ ճանաչում եմ» 1958 թվական, «Արտակարգ հանձնարարություն» 1965 թվական, «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թվական, Արամյան «Ծնվել են ապրելու համար», 1961 թվական, Լևոն Քոչարյանի «Հազարից մեկ շանս» (1968), որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խիզախ հետախույզների մասին, Աթարբեկով «Պայթյուն կեսգիշերից հետո», 1969 թվական, բոլոր ֆիլմերն էլ նկարահանված «Հայֆիլմ»-ում)։ Թոնունցը նկարահանվել է նաև Համո Բեկնազարյանի «Նասրեդինը Խոջենթում» (1959), Ագարզա Կուլիևի «Առավոտը» (1960), Տիկոֆեյ Լևչուկի «Անտարկտիդայի օրենքը» (1962), Վալերիու Գաժիուի «Վերջին հայդուկը (1972), Ալեքսեյ Սալտիկովի «Իվանովների ընտանիքը» (1975), Ալեքսանդր Սվետլովի «Մարդկային հաշիվ» (1977), Վլադիմիր Շամշուրինի «Վտանգավոր ընկերներ» (1979) և այլն։

Գուրգեն Թոնունցը մահացել է 1997 թվականին Մոսկվայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 435.
  3. «Վախճանվեց Գուրգեն Թոնունցը» (PDF). «Ազգ» օրաթերթ, 24.09.1997, թիվ 182 (1436): Էջ 6. 24.09.1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Թոնունց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 200