Jump to content

Գուստավ Մայրինկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Մայրինկ
գերմ.՝ Gustav Meyrink
Ծննդյան անունգերմ.՝ Gustav Meyer
Ծնվել էհունվարի 19, 1868(1868-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1932(1932-12-04)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՇտարնբերգ, Բավարիա, Գերմանական ռայխ[5]
ԳերեզմանHanfelderstrasse Cemetery[6]
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և դրամատուրգ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա
Ուշագրավ աշխատանքներThe Golem?
 Gustav Meyrink Վիքիպահեստում

Գուստավ Մայրինկ (գերմ.՝ Gustav Meyrink, իսկական անունը՝ Գուստավ Մեյեր, հունվարի 19, 1868(1868-01-19)[1][2][3][…], Վիեննա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 4, 1932(1932-12-04)[1][2][3][…], Շտարնբերգ, Բավարիա, Գերմանական ռայխ[5]), ավստրիական գրող-էքսպրեսսիոնիստ, դրամատուրգ, թարգմանիչ և բանկիր։ Համաշխարհային հռչակ է ստացել "Գոլեմ" վեպի շնորհիվ, որը XX դարի առաջին բեսթսելլերներից էր։ Կաֆկայի և Պերուցի հետ նշանավոր դարձրեց Պրահայի գրական դպրոցը։

Պետական նախարարի և դերասանուհու ապօրինի զավակն էր։ Մոր հետ շրջագայում էր տարբեր վայրերով, սովորել է Մյունխենի, Համբուրգի և Պրահայի դպրոցներում։ Ապա ավարտել է Պրահայի առևտրական ակադեմիան, դարձել է բանկիր։ Քսան տարի բնակվել է Պրահայում, որը նկարագրել է իր գործերում։

Առաջին գիրքը հրատարակել է 1903 թ.:

1915 թ. հրատարակեց "Գոլեմ" վեպը, որտեղ նկարագրում է կավից պատրաստված Գոլեմ անունով կենդանի մարդու մասին լեգենդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118582046 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Find A Grave — 1996.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Մայրինկ» հոդվածին։