Գոռ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Մինասյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան Հայաստան
1,8 մետր
Քաշ՝150կգ

Գոռ Մինասյան (հոկտեմբերի 25, 1994, Գյումրի), հայ ծանրամարտիկ , 2022թվականից մասնակցում է Բահրեյնի դրոշի տակ։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և եվրոպայի բազմակի մեդալակիր։ Ասիայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր (2022,2023) ։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 25-ին, Գյումրիում։ Փոքր տարիքում զբաղվել է ըմբշամարտով, բռնցքամարտով։ 10 տարեկանից զբաղվում է ծանրամարտով[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի բազմակի չեմպիոն է[1]։

Երիտասարդների գերծանր քաշային կարգում (+94 կգ) պոկում վարժությունում համարվում է համաշխարհային ռեկորդակիր։ Մինասյանը 2010 թվականի երիտասարդական ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ[2]։

2013 թվականին 2 տարով որակազրկվել է[3]։ 2015 թվականին վերադառնալով մեծ սպորտ գերծանր քաշային կարգում դարձել է Հյուստոնի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 437 կգ արդյունքը[1]։ 2016 թվականի Ֆյորդեի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 442 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն[4][5]։

Միջազգային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2016 Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա +105 կգ 200 207 210 3 236 241 241 5 451 2nd
Աշխարհի առաջնություն
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուսթոն, ԱՄՆ +105 կգ 195 201 203 2nd 234 240 240 8 437 3rd
2018 Թուրքմենստան Աշխաբադ, Թուրքմենստան +109 կգ 200 205 211 2nd 240 245 250 2nd 450 2nd
2019 Թաիլանդ Պատտայա, Թաիլանդ +109 կգ 200 207 212 2nd 237 243 248 2nd 460 2nd
Եվրոպայի առաջնություն
2016 Նորվեգիա Ֆյորդ, Նորվեգիա +105 կգ 195 200 205 2nd 231 231 237 4 442 2nd
2017 Խորվաթիա Սպլիտ, Խորվաթիա +105 կգ 200 205 211 2nd 235 240 240 5 446 2nd
2019 Վրաստան Բաթումի, Վրաստան +109 կգ 200 205 205 3rd 222 234 7 422 5
Աշխարհի երիտասարդական առաջնություն
2011 Մալայզիա Փենանգ, Մալայզիա +105 կգ 170 175 178 1st 200 206 208 5 384 4
2012 Գվատեմալա Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա +105 կգ 180 186 190 2nd 220 227 230 3rd 417 3rd
2013 Պերու Լիմա, Պերու +105 կգ 177 183 187 -- 206 213 220 -- -- DSQ
Երիտասարդական օլիմպիական խաղեր
2010 Սինգապուր Սինգապուր +94 կգ 155 155 160 1 190 190 195 2 350 2nd

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան (ֆոտո)
  2. «Samvel Khachatryan: Gor Minasyan has won Armenia's first silver medal of Olympic Games since 1996». PanArmenian.Net. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Sanctioned Athletes / Athlete Support Personnel». iwf.net. International Weightlifting Federation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «MINASYAN Gor». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Lasha Talakhadze Wins Gold, Behdad Salimi Bombs Out After World Record Snatch». BarBend.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. ՀՀ նախագահի հրամանով
  7. ՀՀ նախագահի հրամանով
  8. ՀՀ նախագահի հրամանով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Մինասյան» հոդվածին։