1633-1635 թվականներին սովորել է Հաարլեմում (Պ․ Մոլեյնի մոտ), ազդվել Ֆ․ Հաչսից։ Աշխատել է Հաարլեմում, Ամստերդամում, Զվոլլեում (կամ Կամպենում, 1650-1654 թթ.), Դեենտերում (1654 թվականից)։ Այցելել է Լոնդոն (1635 թ.), Իսպանիա և Իտալիա (մոտ 1640-1641 թթ.), Մյունստեր (Վեստֆալիա, 1646-1648 թթ.), Ֆրանսիա։ Ստեղծագործության վաղ շրջանում (1630-1650-ական թվականների սկիզբ) մեղմ լուսաստվերով մանրամասներով պատկերել է ժողովրդական և զինվորական կենցաղային տեսարաններ («Հեսանողի ընտանիքը», Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ)։ Հասուն շրջանում (1650-1660-ական թվականներ) նկարել է հարուստ քաղաքացիների կյանքի պատկերներ, որոնցից լավագույններին («Հայրական ներշնչանք», մոտ 1655 թվական, Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, «Նրբակիրթ սպան», մոտ 1662 թվական, Լուվր, Փարիզ) բնորոշ է կերպարների (հաճախ թիկունքից նկարված) վայելչագեղությունը, զուսպ, որոշ չափով սառը գունաշարը, լուսաօդային նրբերանգները, զգեստի գործվածքը վիրտուոզ վարպետությամբ ներկայացնելը։ Գերարդ Տերբորխի հայտնի գործերից են ոչ մեծ, ամբողջ հասակով պատկերված նրբակերտ դիմանկարները («Տղամարդու դիմանկար»)։
Vermeer and The Delft School, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Gerard ter Borch (see index)
The Milkmaid by Johannes Vermeer, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Gerard ter Borch (cat. no. 1)
Dutch and Flemish paintings from the Hermitage, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Gerard ter Borch (cat. no. 3-4)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 664)։