Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդ (ԳՀԽ), Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին։ Անդամներին նշանակում է կաթողիկոսը՝ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ։ Ստեղծել է Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1924 թ.-ի հունվարի 1-ին, նախկին Սինոդի փոխարեն։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում բաղկացած էր 6 բարձրաստիճան հոգևորականներից, ապա Ազգային-եկեղեցական ժողովը այն համալրել է նաև 3 աշխարհականներով։ Իր գոյության ընթացքում ԳՀԽ կազմն ընդգրկել է 6–7 հոգևորականներ և 3–4 աշխարհականներ։ 1938–45 թվականներին ընդհանրապես կազմալուծված է եղել։
ԳՀԽ ներկա կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդի անդամները բարձրաստիճան հոգևորականներ և աշխարհականներ են, որոնց ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը կամ նշանակում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
- Նախագահ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս
- Ատենապետեր՝ ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան (Երուսաղեմի Հայոց Պատրիարք) և ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան (Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք) ԳՀԽ անդամներն են՝
- Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան (Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ)
- Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ)
- Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան (Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ)
- Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան (Վայոց ձորի թեմ)
- Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ)
- Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (Շիրակի թեմի առաջնորդ)
- Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Արխիվացված 2023-01-19 Wayback Machine)
- Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (Տավուշի թեմի առաջնորդ)
- Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ)
- Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ)
- Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (Արցախի թեմի առաջնորդ)
- Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ)
- Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան (Գուգարաց թեմի առաջնորդ)
- Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ)
- Տիար Թագվոր Բոյաջյան (Դամասկոսի հայոց թեմ)
- Տիար Գևորգ Դանիելյան (Հայաստան)
- Տիար Վահան Տեր-Ղևոնդյան (Հայաստան)
- Տիար Շահեն Կարամանուկյան (Հայաստան)
- Տիար Հայկ Իգնաթյան (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ)
ԳՀԽ ժողովները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները տեղի են ունենում նվազագույնը տարին չորս անգամ, իսկ ըստ անհրաժեշտության` ավելի հաճախ։ ԳՀԽ քննարկում է վարչակազմակերպչական, մշակութային, եկեղեցական, տնտեսական, շինարարական և բարեսիրական այլ հարցեր։ ԳՀԽ նախագահն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Անդամ հոգևորականներից մեկն ընտրվում է ատենապետ, իսկ անդամ հոգևորականներից կամ աշխարհականներից մեկը՝ ատենադպիր՝ մեկ տարի ժամանակով։ ԳՀԽ-ի քննարկած հարցերի մասին վերջնական որոշում է կայացնում և գործադրում Ամենայն հայոց կաթողիկոսը։
ԳՀԽ նախկին անդամները
[խմբագրել | խմբագրել կոդը]ԳՀԽ անդամներ են եղել Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը, Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, Վազգեն եպիսկոպոս Պալճյանը (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոսներ), Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), ինչպես նաև Ստեփան Կամսարականը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Աշոտ Աբրահամյանը, Գրիգոր Խանջյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |