Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհի հրապարակ (այլ կիրառումներ)
«Գարեգին Նժդեհի հրապարակ» , Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1986 թվականի դեկտեմբերի 31 -ին[ 1] ։ Հաջորդում է «Շենգավիթ» կայարանին և վերջին կայարանն է։ Գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Գարեգին Նժդեհի հրապարակ , Գարեգին Նժդեհի , Թամանցիների փողոցներ։ Մինչև 1992 թվականը հեղափոխական գործիչ Սուրեն Սպանդարյանի անունով կոչվել է «Սպանդարյան հրապարակ», այնուհետև վերանվանվել է Գարեգին Նժդեհի անունով[ 1] ։ Ունի ելք դեպի Մանանդյան և Բագրատունյաց փողոցներ։
Խոր հիմնադրման հենասյունային կայարան է։ Կառամատույցի հենասյուների արանքները կառուցված են սպիտակ մարմարից ` կամարների տեսքով։ Հենասյուները երեսպատված են մուգ շագանակագույն երանգի գրանիտով ։
Ճարտարապետն է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Գևորգյանը [ 1] ։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Իլյա Մանուչարյանը [ 2] ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 ««Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարան» . Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին .
↑ Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, «Արենի» ՍՊԸ, 2003 թ., 394 էջ, պատկերներով ներդիր 320-321-րդ էջերի միջև (չաշխատող հղում)