Jump to content

Գալուստ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գաբրիելյան
Ծնվել էապրիլի 16, 1905(1905-04-16)[1]
Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 14, 1969(1969-07-14) (64 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1938)
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գալուստ Գևորգի Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան, ապրիլի 16, 1905(1905-04-16)[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1969(1969-07-14), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (քնարական տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քութայիս քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1938)։ 1938-1959 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։

Դերերգերից են՝ Աշուղ, Շեյխ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Սարո, Սանթուր (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Սարոյան (Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»), Տիրիթ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Լևոնիկ (Ա. Այվազյանի «Թափառնիկոս»), Լենսկի (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ֆաուստ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»

Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1961
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 245.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]