Գալուստ Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գալուստ Գաբրիելյան
Բնօրինակ անունհայ․՝ Գալուստ Գևորգի Գաբրիելյան
Ծնվել էապրիլի 16, 1905(1905-04-16)
Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 14, 1969(1969-07-14) (64 տարեկանում)
Թբիլիսի, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գալուստ Գևորգի Գաբրիելյան (Տեր-Գաբրիելյան, ապրիլի 16, 1905(1905-04-16), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1969(1969-07-14), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ երգիչ (քնարական տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քութայիս քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1938)։ 1938-1959 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։

Դերերգերից են՝ Աշուղ, Շեյխ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Սարո, Սանթուր (Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Սարոյան (Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»), Տիրիթ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Լևոնիկ (Ա. Այվազյանի «Թափառնիկոս»), Լենսկի (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ֆաուստ (Շառլ Գունոյի «Ֆաուստ»

Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 245 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]