Գազարը կորեական ձևով
Ենթատեսակ | աղցան |
---|---|
Առաջացման երկիր | ԽՍՀՄ և Կենտրոնական Ասիա |
Հիմնական | գազար, սխտոր և արևածաղկի ձեթ |
Morkovcha Վիքիպահեստում |
Գազարը կորեական ձևով (կորեական գազար), մանր և երկար կտրտած գազարից, սխտորից, բուսական յուղից և համեմունքներից (օրինակ՝ գինձ, մեխակ) պատրաստված աղցան (խորհրդային կորեացիների)՝ բնորոշ կորյո-սարամներին։
Հանդիսանում է հենց կորյո-սարամների հայտնագործությունը, որը զարգացել է կորեական խոհանոցում։ Այս ուտեստի ստեղծմանը հանգեցրել է կորյո-սարամներին բնորոշ կիմչի և այլ պանչանների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների դեֆիցիտը[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեական ձևով գազարի պատրաստումն ավանդաբար եկել է կորեական կիմչի ուտեստ պատրաստումից։ Քանի որ ԽՍՀՄ-ում դժվար էր գտնել իրական բաղադրատոմսում առկա բաղադրիչներից պեկինյան կաղամբը, այդ իսկ պատճառով սկսեցին ուտեստին ավելացնել գազար։ Ժամանակի ընթացքում գազարն ամբողջությամբ դուրս մղեց պեկինյան կաղամբը, այդ իսկ պատճառով ուտեստը մնաց միայն գազարով և համեմունքներով[2][3]։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազարը կորեական ձևով պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- գազար (1 կգ)
- սխտոր (3 ատամ)
- աղացած գինձ (բույսի աղացած սերմերը՝ 1 թեյի գդալ), երբեմն փոխարինվում է քունջութով
- աղացած կարմիր պղպեղ (1 թեյի գդալ)
- սև պղպեղ (1 ճաշի գդալ)
- քացախ 70 %-ոց (1 թեյի գդալ)
- կերակրի աղ (½ թեյի գդալ)
- շաքարավազ (2 ճաշի գդալ)
- սոխ (օգտագործվում է բուսական յուղը դաղելիս, պատրաստի ուտեստի մեջ բացակայում է)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «пищевые пёсики и корейская морковка: красивые мифы и суровая правда». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Կորեական գազարի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ Կորեական գազարի բաղադրատոմսի ստեղծման պատմություն
- ↑ Գազարը կորեական ձևով պատրաստելու բաղադրատոմս
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գազարը կորեական ձևով կատեգորիայում։ |