Բորիս Գրեկով
Բորիս Դմիտրիևիչ Գրեկով (ապրիլի 21 (մայիսի 3), 1882, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1953[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային պատմաբան և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականին ընդունվել է Վարշավայի, 1905 թվականին տեղափոխվել Մոսկվայի համալսարանը և ավարտել 1907 թվականին։ Ուսումնասիրությունները վերաբերում են Նովգորոդի հասարակական-տնտեսական կարգերին, Կիևյան Ռուսիայի պատմությանը, մշակույթին, հարավային և արևմտյան սլավոնների իրավական օրենսգրքերին, ռուս գյուղացիության պատմությանը։
Գրեկովը ցույց է տվել, որ արևելյան սլավոնները նախնադարյան կարգերից անցել են ֆեոդալականին (ժխտել է նաև Հայաստանում ստրկատիրական հասարակարգի առկայությունըյ։ Հերքելով Մ․ Ս․ Գրուշևսկուն՝ ապացուցել է, որ Կիևյան Ռուսիան եղել է ռուս, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների օրրանը։ Նա խոշոր ավանդ ունի պատմագրության և աղբյուրագիտության զարգացման մեջ։ Գրեկովը մեծ նշանակություն է տվել մարքսիզմի կլասիկների աշխատությունների հետազոտմանը՝ ռուս, պատմությունը հասկանալու համար։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր է։ Գործուն մասնակցություն է ունեցել Արմֆանը ՀՍՍՀ ԳԱ վերակազմելու համար ԽՍՀՄ ԳԱ Նախագահության ստեղծած կազմկոմիտեի աշխատանքներին։
Սերտ կապերի մեջ է եղել ակադեմիկոս Տ․ Մանանդյանի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Греков Борис Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 208)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գրեկով» հոդվածին։ |
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 9 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հասարակական գործիչներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ռուս պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ