Բորիս Գրեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Գրեկով
ուկրաիներեն՝ Борис Дмитрович Греков
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1882
ԾննդավայրՄիրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 9, 1953(1953-09-09)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1934)
Մասնագիտությունպատմաբան, հասարակական գործիչ, տնօրեն, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԳուրևիչի գիմնազիա և ռեալական դպրոց, Կայսերական կոմերցիոն դպրոց, Եկատերինյան ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Faculty of History and Philology of the Perm State University?, Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ, ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ, ՌԳԱ հնագիտության ինստիտուտ և ՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Boris Grekov Վիքիպահեստում

Բորիս Դմիտրիևիչ Գրեկով (ապրիլի 21 (մայիսի 3), 1882, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1953(1953-09-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային պատմաբան և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին ընդունվել է Վարշավայի, 1905 թվականին տեղափոխվել Մոսկվայի համալսարանը և ավարտել 1907 թվականին։ Ուսումնասիրությունները վերաբերում են Նովգորոդի հասարակական-տնտեսական կարգերին, Կիևյան Ռուսիայի պատմությանը, մշակույթին, հարավային և արևմտյան սլավոնների իրավական օրենսգրքերին, ռուս գյուղացիության պատմությանը։

Գրեկովը ցույց է տվել, որ արևելյան սլավոնները նախնադարյան կարգերից անցել են ֆեոդալականին (ժխտել է նաև Հայաստանում ստրկատիրական հասարակարգի առկայությունըյ։ Հերքելով Մ․ Ս․ Գրուշևսկուն՝ ապացուցել է, որ Կիևյան Ռուսիան եղել է ռուս, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների օրրանը։ Նա խոշոր ավանդ ունի պատմագրության և աղբյուրագիտության զարգացման մեջ։ Գրեկովը մեծ նշանակություն է տվել մարքսիզմի կլասիկների աշխատությունների հետազոտմանը՝ ռուս, պատմությունը հասկանալու համար։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր է։ Գործուն մասնակցություն է ունեցել Արմֆանը ՀՍՍՀ ԳԱ վերակազմելու համար ԽՍՀՄ ԳԱ Նախագահության ստեղծած կազմկոմիտեի աշխատանքներին։

Սերտ կապերի մեջ է եղել ակադեմիկոս Տ․ Մանանդյանի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Греков Борис Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գրեկով» հոդվածին։