Բորիս Ասաֆև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ասաֆև
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսИгорь Глебов և Igor' Glebov[1]
Ծնվել էհուլիսի 29, 1884(1884-07-29)[2][3][4]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 27, 1949(1949-01-27)[5][2][3][…] (64 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, դիրիժոր, երաժշտության տեսաբան, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, հրապարակախոս և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
 Boris Asafyev Վիքիպահեստում

Բորիս Վլադիմիրովիչ Ասաֆև (ռուս.՝ Борис Владимирович Асафьев, հուլիսի 29, 1884(1884-07-29)[2][3][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] - հունվարի 27, 1949(1949-01-27)[5][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս խորհրդային երաժշտագետ և կոմպոզիտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 17(29)-ին, Պետերբուրգում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1908) և Պետերբուրգի կոնսերվատորիան (1910)։ Եղել է Լենինգրադի (1925-1943) և Մոսկվայի (1943-1948) կոնսերվատորիաների պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստիտուտի երաժշտության պատմության սեկտորի վարիչ (1945-1949), ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Բ. Վ. Ասաֆև (1948-1949)։ Երաժշտության տեսության ու պատմության մեջ արժեքավոր ներդրում են Ասաֆևի «Երաժշտական ձևը որպես պրոցես» (հ. 1-2, 1930-1947), «Ռուսական երսւժըշտությունը XIX դարի սկզբից» (1930) ուսումնասիրությունները, ռուս ականավոր կոմպոզիտորներին նվիրված աշխատությունները։ ժողովրդականություն են վայելում նրա «Բախչիսարայի շատրվանը» (1934) և «Կովկասի գերին» (1937) բալետները, որոնք բեմադրվել են նաև Երևանում։ Ասաֆևը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ մշակույթի նկատմամբ. գրել է «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), որտեղ հոդվածներ կան նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանին և Արամ Խաչատրյանին։ Նրա հայ աշակերտներից են կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը և երաժշտագետ Գ. Տիգրանովը։ Ասաֆևը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1943, 1948)։ Մահացել է հունվարի 27-ին, Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Асафьев Борис Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ասաֆև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 554