Jump to content

Բյուզանդ Թոփալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բյուզանդ Թոփալյան
արմտ. հայ.՝ Բիւզանդ Թօփալեան
Ծնվել է1902[1][2][3]
ԾննդավայրԱյնթապ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][2][3]
Վախճանվել էապրիլի 30, 1970(1970-04-30)[4]
Մահվան վայրԴյոյ լա Բառ[1][4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[2], Գրան–Շոմիե ակադեմիա[2] և Central Turkey College?
Մասնագիտությունբանաստեղծ, խմբագիր և նկարիչ
Պարգևներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ
Պաշտոնգլխավոր խմբագիր և տնօրեն
Բյուզանդ Թոփալյան Վիքիդարանում
 Puzant Topalian Վիքիպահեստում

Բյուզանդ Հովհաննեսի Թոփալյան (1902[1][2][3], Այնթապ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][2][3] - ապրիլի 30, 1970(1970-04-30)[4], Դյոյ լա Բառ[1][4]), ֆրանսահայ բանաստեղծ, նկարիչ, խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականին Այնթապում։ Հասուն տարիքում՝ 1930-ական թվականներին հաճախել է Ժյուլիանի և Գրանդ Շոմիեր ակադեմիաները։ Դեռևս ակադեմիա հաճախելու տարիներից նրան հոգեհարազատ է եղել ստեղծագործական կյանքը[5]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդը, ապրելով Փարիզում, հրատարակել է «Անդաստան» հանդեսը և մասնակցել «Մենք» գրական խմբի համանուն պարբերականի լույսընծայմանը Շահան Շահնուրի հետ։ Նրա ստեղծագործություններից են «Այգահանդես» (1930), «Արևագալ» (1936), «Համայնական սեր» (1950), «Հրաախղություն» (1952), «Արձանագիր» (1959, նույնը լույս է տեսել նաև ֆրանսերեն "jinserit", 1962), «Լուսածնունդ» (1964), ժողովածուները։ Ունի ֆրանսերենով հրատարակված մեկ գիրք՝ «Աշխարհի օրը» (1959 "Le joure du Monde")։ Նրա ստեղծագործական կյանքը չի սահմանապակվել միայն ժողովածուներով և գրքերով։ Նա ուներ նաև նկարչական հակումներ, և իր ժողովածուների մեծ մասը նկրազարդել է ինքը։ Նրա աշխատանքներից է «Ձիավորներ» (1956), «Հեծյալն աշտարակի մոտ» (1960), «Կանաչ տեսիլ» (1969), որոնց մեջ արտացոլված էր հեծյալների նկարաշարերը և ծովափնյա բնանկարներ։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1961), Բեյրութում (1967) նաև Երևանում (1969

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արձանագիր», Փարիզ, 1959 (jinserit, ֆրանսերեն, 1962)[7]։
  • «Կանաչ տեսիլ», 1969։
  • «Արևագալ», Երևան, 1968։
  • «Լուսածնունդ», ժողովածու, 1964։
  • «Հեծյալն աշտարակի մոտ», 1960։
  • «Աշխարհի օրը», ֆրանսերեն, 1959։
  • «Ձիավորներ», 1956։
  • «Համայնական սեր», Փարիզ, 1950։
  • «Հրախաղություն», Փարիզ, 1937 – 1952 ։
  • «Արևագալ՚» Փարիզ, 1936։
  • «Այգահանդես», 1930։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Puzant_Topalian.png
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Բյուզանդ Թոփալյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  7. Բյուզանդ Թոփալյան/Բանաստեղծություններ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդ Թոփալյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդ Թոփալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 211