Բիրշտոնաս
Քաղաք | |||
---|---|---|---|
Բիրշտոնաս | |||
Birštonas | |||
| |||
Երկիր | Լիտվա | ||
Համայնք | Birštonas Municipality? | ||
Հիմնադրված է | 1382 թ. | ||
Առաջին հիշատակում | 1382 | ||
Մակերես | 13 կմ² | ||
ԲԾՄ | 79 մետր, 62 մետր | ||
Բնակչություն | 3,138 մարդ ((2005 թվական)) | ||
Ժամային գոտի | UTCUTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +370 319 | ||
Փոստային ինդեքս | LT-59009 | ||
Փոստային դասիչ | LT-59206, LT-59009 | ||
Պաշտոնական կայք | birstonas.lt | ||
| |||
Բիրշտոնաս, բալնեոթերապիայի առողջավայր, և բուժավայր, քաղաք Լիտվայում, որը գտնվում է Կաունասից հարավ, Նեման գետի ափին 30 կմ (19 մղոն) հեռավորության վրա։ Բիրշտոնասը քաղաքի իրավունք է ստացել 1529 թվականին, իսկ 1966 թվականին նշանակվել է քաղաք։ Քաղաքը Բիրշտոնաս ինքնավարության վարչական կենտրոնն է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրշտոնասը քաղաքի լիտվական անվանումն է։ Քաղաքի անվան տարբերակները այլ լեզուներով՝ լեհերեն՝ Birsztany, ռուսերեն՝ Бирштаны, բելառուսերեն՝ Біршта́ны, իդիշ՝בירשטאן, լատիշերեն՝ Birštona:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրշտոնասն առաջին անգամ հիշատակվել է տասնչորսերորդ դարում՝ Տևտոնական օրդենում որպես «ագարակ աղի ջրի մոտ»։ 14-16-րդ դարերում շատ լիտվական իշխաններ և ազնվականներ որսի ժամանակ հանգստացել են Բիրշտոնասում։
Առողջարանը հիմնադրվել է 1846 թվականին։ Շատ մարդիկ Ռուսաստանից, Լեհաստանից և Լիտվական այլ քաղաքներից այցելում էին հանքային ջրերի տարածքում գտնվող առողջարաններ և ստանում բուժիչ ցեխային լոգանքներ, այդ թվում լիտվացի գրող Բալիս Սրուոգան, ով հիվանդացել էր համակենտրոնացման ճամբարում գտնվելուց հետո։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրշտոնասը շրջապատված է սոճու այգիներով և Նեմա գետով, ինչը շատ լավ է հիվանդների համար։ Որոշ բլուրներից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Նեմա գետը։ Այնտեղ կան խանութներ, ոստիկանության բաժանմունք, գրադարան, թատրոն, հիվանդանոց, դեղատուն, գրախանութ, դպրոցներ, թանգարաններ, սրճարաններ, ռեստորաններ և քաղաքապետարան։
Այստեղ կան շատ բնակարաններ և հազվագյուտ առանձնատներ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրշտոնասը իրականացնում է ազգային կարգավիճակ ունեցող ճանապարհներ Կաունասից, Վիլնյուսից և Մարիամպոլեից։ Այն սպասարկում է Կաունասի միջազգային օդանավակայանը՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանը Լիտվիայում։
Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրշտոնսում անց են կացվում մի քանի փառատոններ։ Բիրշտոնաս քաղաքի փառատոնը տոնվում է հունիսի երկրորդ շաբաթը։ Այն առանձնանում է համերգներով, ժողովրդական արվեստի ցուցադրություններով, մոտորավոր մակույկներով և օդապարիկներով։
Մարտի վերջի հանգստյան օրերին Բիրշտոնսում տոնում են Լիտվիայի ամենահին, միջազգային ջազ փառատոնը։ Սկսած 1980 թվականից ջազի փառատոնը հյուրընկալվում է այստեղ երկու տարին մեկ անգամ և արդեն վաղուց առողջավայրը ստացել է լիտվական ջազի Մեքքա անվանումը[1]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրշտոնասը հայտնի է իր հանքային ջրերով։ Այս ջրերը օգտագործվում են առողջավայրերում՝ հանքային ջրերի լողավազանների և լոգարանների համար։ Այստեղ կան երեք խոշոր առողջարաններ, որոնք առաջարկում են հալոթերապիա, բուժիչ ցեխի լոգանքներ, հանքային ջրով լողավազաններ, մերսումներ և բուժագործության լայն շրջանակ։
Բիրշտոնասը ունի նաև հյուրանոցներ և քաղաքամերձ ագարակներ, որոնք հարմարեցված են գյուղական զբոսաշրջության համար։ Տեղական տեսարժան վայրերը ներառում է ՝ Վիտաուտաս բլուրը, որտեղ Լիտվիայի մեծ իշխան Վիտովտը ուներ իր որսորդական առանձնատունը, երկու թանգարաններ, զբոսավայր Նեման գետի մոտակայքում։ Հեծանվավազքը տեղական անտառում, ձիավարությունը, նավարկությունը և թիավարում ապահովված են։
Բիրշտոնասը Լիտվիայի սակավաթիվ հանգստավայրերից մեկն է։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոդիմ Սիլիվանովիչ
- Բալիս Սրուոգա
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր քաղաքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրշտոնաս» հոդվածին։ |
|