Բիրմինգհեմ (Ալաբամա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիրմինգհեմ | |||
անգլ.՝ Birmingham | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Ջեֆերսոն շրջան[1] և Սենտ Քլեր շրջան[1] | ||
Հիմնադրված է | 1871 թ. | ||
Մակերես | 384,944955 կմ² | ||
ԲԾՄ | 187 մետր | ||
Բնակչություն | ▼200 733 մարդ (2020)[2][3][3] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 205 | ||
Փոստային դասիչ | 35201 | ||
Պաշտոնական կայք | birminghamal.gov(անգլ.) | ||
| |||
Բիրմինգհեմ (անգլ.՝ Birmingham), Ալաբամա նահագի ամենամեծ քաղաքը։ 2010 թվականի տվյալներով քաղաքն ունի 212.237 բնակիչ, իսկ ագլոմերացիայի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից։
Բիրմինգհեմը հիմնադրվել է 1871 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Անվանակոչվել է բրիտանական Բիրմինգհեմի պատվին, որ Միացյալ Թագավորության արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է։ Բիրմինգհեմը հարավամերիկյան արդյունաբերական կարևորագույն կենտրոն է, որի հիմքը ավանդաբար կազմում է մետալուրգիան։ Այդ պատճառով այն հաճախ անվանում են «Հարավային Փիթսբուրգ» (անգլ.՝ The Pittsburgh of the South): Քաղաքը երբեմն կոչում են նաև «Կախարդական քաղաք» (անգլ.՝ The Magic City):
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի վիճակագրության կենտրոնի համաձայն` քաղաքն ունի 393 կմ² մակերես, որից 388 կմ²-ը բաժին է ընկնում ցամաքին և 5.2 կմ²-ն` ջրային տարածքին։ Քաղաքի ընդհանուր մակերեսի ընդամենը 1.34 %-ն է պատված ջրով։ Քաղաքը գտնվում է Կահաբա գետի մոտակայքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրմինգհեմն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա` շոգ ամառներով, մեղմ ձմեռներով և հորդառատ անձրևներով, որոնք տեղում են ողջ տարին։ Գարունն ու ամառը մեղմ են, բայց փոփոխական. հաճախ լինում է ամպրոպ, երբեմն նաև պտտահողմ։ Աշունը պակաս խոնավ է, քան գարունը։ Բիրմինգհեմը տեղադրված է պտտահողմերի կենտրոնում։ Երկու անգամ քաղաքին պատուհասել են F5 ուժգնության պտտահողմեր. առաջինը 1977 թվականին, երկրորդը` 1998 թվականին։
- Տարեկան միջին ջերմաստիճան - +17,3 C°
- Քամու տարեկան միջին արագություն - 2,7 մ/վ
- Օդի տարեկան միջին խոնավություն - 70 %։
Բիրմինգհեմի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 81 (27) |
83 (28) |
90 (32) |
92 (33) |
99 (37) |
106 (41) |
107 (42) |
105 (41) |
106 (41) |
101 (38) |
88 (31) |
80 (27) |
107 (42) |
Միջին բարձր °F (°C) | 54.5 (12.5) |
59.1 (15.1) |
67.1 (19.5) |
75.0 (23.9) |
82.0 (27.8) |
88.1 (31.2) |
91.0 (32.8) |
90.6 (32.6) |
85.9 (29.9) |
76.0 (24.4) |
65.0 (18.3) |
56.9 (13.8) |
74.3 (23.5) |
Միջին օրական °F (°C) | 44.7 (7.1) |
48.8 (9.3) |
56.0 (13.3) |
63.6 (17.6) |
71.5 (21.9) |
78.3 (25.7) |
81.5 (27.5) |
80.9 (27.2) |
75.6 (24.2) |
64.9 (18.3) |
54.0 (12.2) |
47.4 (8.6) |
63.9 (17.7) |
Միջին ցածր °F (°C) | 34.9 (1.6) |
38.4 (3.6) |
45.0 (7.2) |
52.1 (11.2) |
61.0 (16.1) |
68.5 (20.3) |
72.1 (22.3) |
71.3 (21.8) |
65.3 (18.5) |
53.9 (12.2) |
43.0 (6.1) |
37.9 (3.3) |
53.6 (12) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −6 (−21) |
−10 (−23) |
2 (−17) |
26 (−3) |
36 (2) |
42 (6) |
51 (11) |
51 (11) |
37 (3) |
27 (−3) |
5 (−15) |
1 (−17) |
−10 (−23) |
Տեղումներ դյույմ (մմ) | 5.03 (127.8) |
4.95 (125.7) |
5.66 (143.8) |
5.08 (129) |
4.91 (124.7) |
4.78 (121.4) |
5.45 (138.4) |
4.35 (110.5) |
4.00 (101.6) |
3.34 (84.8) |
4.23 (107.4) |
4.87 (123.7) |
56,62 (1438,1) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 0.4 (1) |
0.3 (0.8) |
0.5 (1.3) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.2 (0.5) |
1.4 (3.6) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 10.5 | 10.8 | 11.2 | 9.2 | 9.8 | 11.2 | 11.9 | 10.6 | 7.0 | 7.1 | 8.4 | 10.4 | 118.1 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 0.2 | 0.3 | 0.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 0.8 |
% խոնավություն | 70.5 | 66.5 | 64.2 | 65.0 | 70.1 | 71.6 | 74.4 | 74.6 | 74.0 | 71.6 | 71.4 | 71.2 | 70.43 |
Միջին ամսական արևային ժամ | 149.8 | 159.8 | 219.1 | 247.6 | 282.6 | 280.7 | 264.3 | 260.7 | 223.8 | 231.9 | 166.3 | 154.4 | 2641 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 47 | 52 | 59 | 63 | 66 | 65 | 60 | 63 | 60 | 66 | 53 | 50 | 59 |
աղբյուր: NOAA (relative humidity, dew point, and sun 1961–1990)[4][5][6][7][8] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 242.820 բնակիչ, 98.782 տնային տնտեսություն և 59.269 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում է 1.619.7 մարդ մեկ քառակուսի մղոնում։ Քաղաքում հաշվվում էր 111.927 միավոր բնակարան` միջին հաշվով 746.6 մարդ մեկ քառակուսի մղոնում։ Ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.
- Սևամորթներ - 62.46 %
- Սպիտակամորթներ - 35.07 %
- Բնիկ ամերիկացիներ - 0.17 %
- Ասիացիներ - 0.80 %
- Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0.04 %
- Այլք - 0.62 %[9]:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրմինգհեմի հիմնադրման ժամանակից ի վեր քաղաքի տնտեսության համար կարևոր նշանակություն է ունեցել արդյունաբերությունը։ Չնայած մետալուրգիան արդեն չունի երբեմնի նշանակությունը քաղաքի տնտեսության մեջ, այն սկզբնական շրջանում եղել է քաղաքի տնտեսության հիմքը։ Վերջին տարիներին տեղի մետալուրգիական ընկերությունները 100 միլիոն դոլարի ներդրում են կատարել քաղաքում ու նրա շրջակայքում նոր գործարաններ հիմնելու ուղղությամբ։ Քաղաքում է հիմնավորված Vulcan Materials Company ընկերությունը[10]։
1970-80-ական թվականներին քաղաքում մեծ ներդրումներ են կատարվում բիոտեխնոլոգիայի և բժշկության ոլորտներում։ Ալաբամա նահանգի համալսարանը Բիրմինգհեմում բժշկական հետազոտությունների խոշոր կենտրոն է։ Համալսարանական հիվանդանոցը շրջանի խոշորագույն գործատուն է և 23.000 աշխատակիցներով երկրորդն է նահանգում (2016)[11]։
Բիրմինգհեմը նաև բանկային խոշոր կենտրոն է, որ ներկայանում է երկու խոշոր բանկերով` Regions Financial Corporation և BBVA Compass: 2006 թվականին Regions Financial Corporation բանկը միավորվել է AmSouth Bancorporation բանկին` ձևավորելով ակտիվների մեծությամբ 8-րդ բանկն ԱՄՆ-ում։ Քաղաքում գործում են տասնյակ փոքր բանկեր[12]։
Բիրմինգհեմն աչքի է ընկնում շինարարական և ինժեներական ընկերություններով, որոնք միշտ հայտնվում են բարձրագույն դիզայնի և միջազգային շինարարական ընկերությունների ցուցակներում։
Բիրմինգհեմում են գտնվում ԱՄՆ-ի ոչ ալկոհոլային խմիչք արտադրող խոշորագույն ընկերություններից երկուսը, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է տարեկան շուրջ 500 միլիոն դոլարի վաճառք[13]։ Դրանք են Buffalo Rock և Coca-Cola Bottling ընկերությունները։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալաբամա նահանգում 2014 թվականի դրությամբ հաշվվում են 80 մ-ից բարձր 15 շինություն, որից յոթը` Բիրմինգհեմում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Geographic Names Information System
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար
- ↑ 3,0 3,1 https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
- ↑ «Station: Birmingham AP, AL». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Comparative Climatic Data For the United States Through 2018» (PDF). NOAA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «WMO Climate Normals for BIRMINGHAM/WSFO AL 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «WMO Climate Normals for BIRMINGHAM/MUNICIPAL ARPT AL 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ "Birmingham (city), Alabama". State & County QuickFacts. U.S. Census Bureau. Retrieved April 21, 2012.
- ↑ "Steel Dynamics to Acquire Vulcan Threaded Products to Expand SBQ Finishing Capabilities". Prnewswire.com. Retrieved 2017-01-07.
- ↑ Dan Bagwell. "Top of the List: Bham's largest employers" (April 22, 2011). Birmingham Business Journal.
- ↑ "Growth of Regions, BBVA Compass and others keep Birmingham among top banking hubs – Birmingham Business Journal". Birmingham Business Journal. July 28, 2014. Retrieved July 21, 2015.
- ↑ McGraw-Hill Construction Engineering News-Record; 2008 Top Design Firms
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրմինգհեմ (Ալաբամա)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 450)։ |