Գվերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գվերու
Դրոշ
Gweru flag.gif

Boggies clock Gweru.jpg
Կոորդինատներ: 19°27′36″ հվ. լ. 29°49′12″ ավ. ե. / 19.46000° հս․. լ. 29.82000° ավ. ե. / 19.46000; 29.82000
ԵրկիրԶիմբաբվե Զիմբաբվե
Հիմնադրված է1894 թ.
ԲԾՄ1424 մետր
Բնակչություն141 260 մարդ (2002)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքgwerucitycouncilsite.wordpress.com
##Գվերու (Զիմբաբվե)
Red pog.png

Գվերու (անգլ.՝ Gweru), քաղաք Զիմբաբվեում, Միդլենդս նահանգի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1890 թվականին որպես Սոլսբերիից (այժմ Հարարե) Բուլավայո տանող ճանապարհին կայարան։ 1982 թվականին անվանվել է Գվելո։ 1915 թվականին ստացել է ինքնավար համայնքի, 1971 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվերու քաղաքը գտնվում է Զիմբաբվեի կենտրոնում՝ Գրեյթ Դայք խզումային խախտումների արածքում, Բուլավայոյից 164 կմ հյուսիս-արևելք և Հարարեից հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 1424 կմ է[1]։

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվերուն խոշոր արդյունաբերական կենտրոն է, քաղաքը տալիս է մետաղագործական (քրոմային համաձուլվածքների արտադրություն), մետաղաձուլական արտադրանք, ցեմենտ, կոշիկ, կաշվե իրեր, մսի վերամշակված արտադրանք։ Գվերուում են գտնվում երկրի ամենախոշոր եղջերավոր անասունների ֆերմաները, զարգացած է խաղողագործությունը։ Գբերուի արևելյան հատվածում՝ Գրեյթ Դայք խզումային խախտումների տարածքում գտնվում են լեռնահանքափորային ձեռնարկություններ, որոնք տալիս են մեծ քանակությամբ քրոմի հանքաքար, պլատին, մագնեզիում և այլ հանքաքարեր։

Բուլավայո-Հարերե-Մապուտու երկաթուղային գիծը Գվերուն կապում է Հնդկական օվկիանոսի ափին։ Քաղաքի շրջակայքում կա օդանավակայան, որն ապահովում է երկրի ներքին կապվածությունը։

Գվերուում է գտնվում Պոլիտեխնիկական ինստիտուտը, Միդլենդսի ազգային համալսարանը, մանկավարժական քոլեջ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվերու (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26.3
(79.3)
25.8
(78.4)
25.8
(78.4)
24.7
(76.5)
22.9
(73.2)
20.6
(69.1)
20.5
(68.9)
23.3
(73.9)
26.8
(80.2)
28.3
(82.9)
27.4
(81.3)
26.3
(79.3)
24.9
(76.8)
Միջին ցածր °C (°F) 15.3
(59.5)
15.1
(59.2)
13.8
(56.8)
11.3
(52.3)
7.6
(45.7)
4.9
(40.8)
4.5
(40.1)
6.5
(43.7)
10.0
(50)
13.1
(55.6)
14.5
(58.1)
15.1
(59.2)
11.0
(51.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 139.1
(5.476)
124.8
(4.913)
55.9
(2.201)
29.0
(1.142)
7.7
(0.303)
1.9
(0.075)
1.0
(0.039)
1.9
(0.075)
9.3
(0.366)
35.1
(1.382)
96.2
(3.787)
159.4
(6.276)
661.3
(26.035)
Միջ. անձրևոտ օրեր 12 10 7 3 1 1 0 0 1 4 9 12 60
աղբյուր: World Meteorological Organization[2]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 141 862 մարդ, բնակչության թվով հինգերորդ քաղաքն է երկրում։ Բնակչության մոտ 70 %-ը խոսում է շոնա, իսկ 30 %-ը՝ հյուսիսային նդեբելե լեզուներով։

Բնակչության դինամիկ շարժը ըստ տարիների․

Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
19362165 1941
5100 19467237
19519800 1960
27290 196936840
197451000 1978
66,000 198278918
1992128037 2002
141260 2012157865

Համակործակցով քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի աֆրիկացի մարզիկ-մարաթոնյան վազորդ Կանդան Ամառային օլիմպիական խաղեր 1968-ին մասնակցելուն պատրաստվելու համար ընտրել էր Գվերու-Սելուկվե ուղևորափոխադրող գնացքը և ոչ մի անգամ չի պարտվել դրան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gweru, Zimbabwe Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-12-ին։ Վերցված է 2013-02-21 
  2. «World Weather Information Service – Gweru»։ World Meteorological Organization։ Վերցված է 25 October 2015 
  3. «Соперник-паровоз»//Московский комсомолец № 214 (9137) 12 сентября 1968