Բիսերկա Ցվեիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիսերկա Ցվեիչ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1923(1923-11-05)[1][2][3]
ԾննդավայրԵսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա
Մահացել էհունվարի 7, 2021(2021-01-07)[4][2] (97 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա[4]
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Սերբիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
 Biserka Cvejić Վիքիպահեստում

Բիսերկա Ցվեիչ (սերբ.՝ Бисерка Цвејић, նոյեմբերի 5, 1923(1923-11-05)[1][2][3], Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա - հունվարի 7, 2021(2021-01-07)[4][2], Բելգրադ, Սերբիա[4]), խորվաթական ծագմամբ հարավսլավցի օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սպլիտսկո Դալմատինսկայում, ծնողների հետ տեղափոխվել է Բելգիա, սկսեց երգել եկեղեցում, որտեղ նրան խորհուրդ են տվել սովորել վոկալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադարձել է Հարավսլավիա։

1953 թվականին Իոսիֆ Ռիյավեցայի ղեկավարությամբ ավարտել է Բելգրադի երաժշտական ակադեմիան։ Առաջին անգամ հանդես է եկել Բելգրադի ազգային թատրոնում՝ 1950 թվականին։

1960 թվականից որպես օպերայի մեներգչուհի հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում։ 1961 թվականից անընդմեջ շրջագայել է Մետրոպոլիտեն օպերայում (Նյու Յորք), երգել Թագավորական թատրոնում, Կովենտ գարդեն արքունական թատրոնում (Լոնդոն), Լա Սկալայում (Միլան), Փարիզում, Ստոկհոլմում, Մեծ թատրոնում (Մոսկվա), Սանկտ Պետերբուրգում, Զագրեբում և այլ քաղաքների խոշոր օպերային թատրոններում։

Ավելի քան քսան տարի նա վոկալ է դասավանդել Բելգրադի երաժշտական ակադեմիայում, ապա Նովի Սադի երաժշտական ակադեմիայում։ Նրա հայտնի ուսանողների թվում է աշխարհի ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը՝ բարիտոն Ժելկո Լուչիչը։

Սոլո մասեր է կատարել Մոցարտի «Ռեքվիեմից» և Կառլ Օրֆի ստեղծագործություններից։

Բիսերկա Ցվեիչը եղել է Սերբիայի երաժիշտների ասոցիացիայի անդամ։

Ընտրված օպերային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո լեգեոն» (2001)
  • «Հուլիսի 7-ի մրցանակ», Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն (Բելգրադ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիսերկա Ցվեիչ» հոդվածին։