Գտնվում է Կարավանկե երկրամասի հարավային մասում, Ավստրիայի հետ Սլովենիայի սահմանի մոտ, Կրանից՝ 35 կիլոմետր, Լյուբլյանայից՝ 60 կիլոմետր դեպի հյուսիս։ Հայտնի է որպես Սլովենիայի հանքարդյունահանման ու պողպատաձուլման կենտրոն (այստեղ է գործում պողպատաձուլական Acroni խոշոր ընկերությունը)[3], որի նույնանուն հոկեյի ակումբը համբավվել է ոչ միայն Սլովենիայում, այլև նրա սահմաններից դուրս[4]։ Թե՛ անցյալում և թե՛ ներկայումս քաղաքի զարգացման հիմքը եղել ու մնում են հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունն ու մետաղամշակությունը։ Եսենիցեից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Կրասնա Գորկա առողջարանը։
Պատմական փաստաթղթերում Եսենիցեն առաջին անգամ հիշատակվել է 1337 թվականին՝ որպես villa de Jesenicza (1381-ին՝ Assnigkh և Asnigkh, 1493–1501-ին՝ Jasnickh և Aisnstnick անվանումներով)։ Անվանումն առաջացել է *jesenik գոյականից , որ նշանակում է աճարկուտ 'ash woods' (< jesen 'ash tree')[5]: Գերմաներեն ժամանակակից անվանումն է Aßling[2]:
Զբաղեցնում է 8,5 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2008 թվականի հունիսի 30-ի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 21.945[7], (2014 թ.՝ 21.374[8]), բուն քաղաքինը՝ 13.515:
Peter Handke: Ein Vierteljahrhundert oder ein Tag ist vergangen, seit ich, auf der Spur meines verschollenen Bruders, in Jesenice ankam. [...] ... durfte ich, den Seesack über der Schulter, ohne ein Bargeld vorzeigen zu müssen, aus dem finsteren Grenzbahnhof hinaus in die nordjugoslawische Stadt treten, die damals in den Schulkarten, neben Jesenice, in Klammern noch altösterreichisch Aßling hieß. (Erster Absatz aus: Die Wiederholung, Suhrkamp-Verlag, Frankfurt am Main 1986, ISBN 3-518-02580-5)