Jump to content

Բիեներցիա շուրջաթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիեներցիա շուրջաթև
Բիեներցիա շուրջաթև
Բիեներցիա շուրջաթև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Suaedoideae
Տրիբա Bienertieae
Ցեղ Բիեներցիա (Bienertia)
Տեսակ Բիեներցիա շուրջաթև (B. cycloptera)
Միջազգային անվանում
Bienertia cycloptera

Բիեներցիա շուրջաթև (լատին․՝ Bienertia cycloptera), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

15-40 սմ բարձրությամբ, սուկուլենտ, մերկ, բաց կանաչ միամյա բույս է։ Տերևները գլանաձև են, բութ, աղեղնաձև կորացած, հիմքով ցողունի հետ սերտաճած։ Ծաղիկները երկսեռ են և վարսանդավոր։ Պտուղները ափսեանման են, փափուկ, թևանման[1]։

Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ, Երասխ, Մասիս, Երասխահուն)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայի հարավում, Արևելյան Անատոլիայում, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայում[1]։

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Աղակալված տարածքների յուրացման հետևանքով Արարատյան հարթավայրում կրճատվել են տարածման և բնակության շրջանները։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Որդան կարմիր» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիեներցիա շուրջաթև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիեներցիա շուրջաթև» հոդվածին։