Jump to content

Բերլինգտոն (Վերմոնտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բերլինգտոն
անգլ.՝ Burlington
Դրոշ

Բերլինգտոնի գլխավոր փողոցը
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՉիթենդեն շրջան[1]
Հիմնադրված է1783 թ.
Մակերես40,126745 կմ², 40,126738 կմ²
ԲԾՄ61±1 մետր
Բնակչություն44 743 մարդ (ապրիլի 1, 2020)[2][3]
Հեռախոսային կոդ802
Փոստային դասիչ05401–05402[4], 05405–05406[4], 05408[4], 5401 և 5406
Ավտոմոբիլային կոդ802
Պաշտոնական կայքburlingtonvt.gov(անգլ.)
Բերլինգտոն (Վերմոնտ) (ԱՄՆ)##
Բերլինգտոն (Վերմոնտ) (ԱՄՆ)

Բերլինգտոն (անգլ.՝ Burlington), մեծ քաղաք ԱՄՆ Վերմոնտ նահանգում, Չիտտենդենի մարզկենտրոն։

Հիմնադրվել է 1785 թվականին։ Տեղակայված է Շամպլեին լճի ափին, Ադիրոնդասկ լեռան վրա, ԱՄՆ-Կանադա սահմանից 72 կմ հարավ (Վերմոնտ-Քվեբեկ) և Մոնրեալից 151 կմ հարավ։ Բերլինգտոնի արևելքում ձգվում են Կանաչ լեռները։ Քաղաքի բնակչությունը կազմում է շուրջ 42 282 բնակիչ (2013)։ Քաղաքն իր անվանումն ստացել է տեղաբնակ Բերլինգթոնների ընտանիքի անվանումից, ովքեր առաջինն էին բնակվել այնտեղ և մշակել շրջակայքի հողերը։ Բնակավայրի հիմնադրման տարեթիվը 1763 թվականն է, սակայն նրա ակտիվ գործունեությունն սկսվել է ընդամենը տաս տարի անց, երբ այստեղ աշխատում էր նավաստիները և սղոցարանը։ Քաղաքն ուներ կայազոր, որը պաշտպանում էր Բերլինգտոնը բրիտանացիների հարձակումներից։ Երբ 1812-1814 թթ. սկսվեց Անգլո-ամերիկյան պատերազմը, բրիտանական նավատորմը բախվեց բիրլինգթոնի կայազորին։

Բերլինգթոնը Վերմոնտի ամենամեծ մշակութային կենտրոնն է։ 1791 թվականին այստեղ հիմնադրվեց Վերմոնտի համալսարանը, 1878 թվականին՝ Շամպլեյնի քոլեջը։

Հին համալսարանի շենքը («Old Mill») հիմնադրել է գեներալ Լաֆայեթը։

Քաղաքի 11 կմ հարավ-արևելյան մասում, 18 հեկտար տարածքով, ձգվում է Շելբոնեի թանգարանը, լուսաբանելով ամերիկյան ռահվիրաների կյանքը։

Բացի այդ, զբոսաշրջիկներին գրավում են հյուսիսամերիկյան ապստամբների առաջնորդներից մեկի՝ Իտենա Ալենի (Ithen Allen), տաճարը և գերեզմանը։

2006-2012 թվականներին քաղաքապետը Բոբ Քիսսն էր, որը ներկայացնում էր «ձախ» տեսակի Vermont Վերմոնտի առաջադիմական կուսակցությունը։ 2012 թվականի մարտի 6-ից քաղաքապետը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միրո Վայնբերգն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրլինգթոնը գտնվում է Շամպլեյն լճի արևելյան ափին Champlain:

Բիրլինգթոնն ունի խոնավ կոնտինալային կլիմա (Dfb ըստ Köppen- ի կլիմայի դասակարգման), ցուրտ ձմեռներով և տաք, խոնավ ամառներով։ Ամսական միջին ջերմաստիճանը տատանվում է հունվարին մինչև -7.4 °C, իսկ հուլիսին՝ մինչև 21.4 °C: Տարեկան տեղումների միջին քանակը մոտ 937 մմ է, իսկ անհամեմատ խոնավային են ամառային ամիսները։ Շամպլեյն լճի ազդեցության տակ քաղաքում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով, իսկ որոշ դեպքերում 12 ժամվա ընթացքում հնարավոր է, որ մինչև 33 սմ ձյուն տեղա[5]։

Բերլինգտոնում ձյան տեսքով տեղումների ընդհանուր քանակը հասնում է մինչև 206 սմ, սակայն այդ արժեքը տարբեր տարիների ընթացում կարող է տարբեր լինել։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բերլինգտոն առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում (1879—2010 ), նորմա 1981—2010
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) −42,2 −38,2 −32,4 −21,0 −7,5 −2,3 1,3 −1,2 −8,5 −20,3 −32,8 −38,8 −42,2
միջին առավելագույնը (°C) 4,0 −3,7 2,6 11,3 18,6 22,0 24,3 21,9 15,7 8,7 0,9 −,30 9,6
միջին ջերմաստիճանը (°C) −7,4 −5,8 −1,0 6,7 13,2 17,0 19,2 17,0 11,3 5,6 −1,2 5,2 5,8
միջին նվազագույնը (°C) −9,1 −9,8 −4,4 2,2 7,7 12,1 14,4 12,5 7,4 2,7 −3,3 −7,6 11,1 2,1
բացարձակ նվազագույնը (°C) 8,6 8,3 19,7 28,9 33,2 34,7 38,2 37,3 32,3 24,0 16,2 9,6 38,2
տեղումների քանակը (մմ) 52 41 35 37 49 80 85 82 68 71 55 52 707
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Եղբայր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Իսրայել Իսրայել: Արադ
  2. Կանադա Կանադա: Բերլինգտոն (Օնտարիո)
  3. Պաղեստին Պաղեստին: Վաֆլեեմ
  4. Ճապոնիա Ճապոնիա: Նիսինոմիա
  5. Ֆրանսիա Ֆրանսիա: Օնֆլյոր
  6. Նիկարագուա Նիկարագուա: Պուերտո-Կաբեսաս
  7. Ռուսաստան Ռուսաստան: Յարոսլավլ

1947 թվականի հոկտեմբերի 15-ին քաղաքում կանգ առավ Ազատության ամերիկյան գնացքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Geographic Names Information System
  2. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  3. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  4. 4,0 4,1 4,2 https://zipcode.org/city/VT/BURLINGTON
  5. «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Берлингтон в Британской энциклопедии
  2. Берлингтон: чудеса озера Шамплейн Արխիվացված 2010-06-16 Wayback Machine
  3. [1]
  4. [2]