Բերլինգտոն (անգլ.՝ Burlington), քաղաք ԿանադայիՕնտարիո նահանգում։ Բերլինգտոն քաղաքը գտնվում է Օնտարիո լճի արևմտյան մասում՝ Համիլտոն քաղաքից ոչ հեռու և Տորոնտո քաղաքից 50 կմ արևմտյան մասում։ Քաղաքը արդյունաբերական թաղամասի հատված է, որը կոչվում է «Ոսկե պայտ»։ 2011 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 175 779 մարդ[2]։
Բերլինգտոն գյուղը ձևավորվել է 1873 թվականին՝ Պորտ Նելսոնի և Վելինգթոն Սքվեյ բնակավայրերի միաձուլմամբ։ 1914 թվականին Բերլինգտոնը ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1974 թվականին դարձել է արդեն մեծ քաղաք։ Ապագա քաղաքի առաջին և ամենահայտնի բնակիչը Ջոզեֆ Բրանթն էր, որը 1798 թվականին ստացել է 3450 ակր (գրեթե 1400 հա) հողատարածք Բերլինգտոն Բեյի ափին։ Սկզբում քաղաքի տնտեսության հիմքը առևտուրն ու ապրանքների փոխադրումն էր․ ցորենն ու փայտանյութը առաքվում էին Նելսոն նավահանգստով։ 1854 թվականին երկաթուղու հիմնադրումը նույնպես խթանեց առևտուրը։ Տնտեսական աճը կանգ առավ, երբ փայտանյութի պաշարները սպառվեցին, և մեծ ջրատարողությամբ շոգենավերը սկսել են խարսխվել Համիլթոնի եւ Տորոնտոյի նավահանգիստներում՝ շրջանցելով տեղի նավամատույցները։ 1890-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը տեղի գյուղատնտեսության մեջ շրջադարձ է կատարվել դեպի բանջարեղենի մշակում և պտղաբուծություն. Բերլինգտոնը վերածվել է «քաղաք-այգու» հարավային Օնտարիոյում։ Ներկայումս քաղաքը նաև համարվում է «քնած քաղաք» մերձակայքի Համիլտոն և Տորոնտո քաղաքների համար։
Բերլինգտոնում է գտնվում ամբողջ աշխարհում հայտնի Թագավորական բուսաբանական այգին[3]։