Օդի խոնավություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարզագույն խոնավաչափ.
1. Չոր ջերմաչափ,
2. Թրջված ջերմաչափ,
3.Գործվածք,
4.ջրով բաժակ
Ցողի կաթիլներ

Օդի խոնավություն օդում ջրային գոլորշիների պարունակությունը՝ արտահայտված բացարձակ և հարաբերական արժեքներով։ Բնութագրվում է հետևյալ մեծություններով.

1. Ջրային գոլորշիների առաձգականություն կամ օղում ջրային գոլորշիների մասնական ճնշում. չափվում է Ն/Մ² մմ սնդիկի սյուներով կամ մեգաբայթերով։ Օդի ջրային գոլորշիների առաձգականության նվազագույն արժեքներ ՀՀ-ում դիտվում են հունվար-փետրվարին, առավելագույնը՝ հուլիս-օգոստոսին։ Ըստ բարձրության՝ գոլորշիների առաձգականությունը նվազում է։ Հյուսիս-արևելքում և Լոռի-Փամբակում ջրային գոլորշիների առաձգականությունը հունվարին 3,54,5 մբ է, հուլիսին՝ 16-17 մբ, Շիրակում, Սևանա լճի ավազանում, Զանգեզուրում՝ համապատասխանաբար 2,5-3 և 11,5-13 մբ, Արարատյան դաշտում՝ 3,5-4 և 13,5-15,5 մբ, Արագած բլկում՝ 1,9 և 7,4 մբ

2. Հագեցման առաձգականություն. ջրային գոլորշիների առավելագույն սահմանային առաձգականությունն է տվյալ ջերմաստիճանում՝ արտահայտված դրանց առաջացրած ճնշմամբ կամ ջրային գոլորշիների քանակով (գրամներով)։

3. Բացարձակ խոնավություն. օդի միավոր ծավալում պարունակվող ջրային գոլորշիների քանակը՝ արտահայտված գրամներով։ ՀՀ-ում օդի բացարձակ խոնավությունն ըստ բարձրության նվազում է (հատկապես տաք ամիսներին), հյուսիս արևելքում, Լոռի-Փամբակում ձմռանը՝ 2,6-3,4 գ/մ3, ամռանը՝ 12-13 գ/ւ/3, Արարատյան դաշտում, Մեղրիում համապատասխանաբար՝ 2,6-3 և 10-12 q/մ3, Արագած բլկ-ում՝ 1,4 և 5,6 գ/մ3: Օդի բացարձակ խոնավությունը չափվում է խոնավաչափերով։

4. Տեսակարար խոնավություն. 1 գ կամ 1 կգ խոնավ օդում ջրային գոլորշիների քանակն է արտահայտված գ-ով։

5. Հարաբերական խոնավություն. օդում փաստացի պարունակվող ջրային գոլորշիների առաձգականության և տվյալ ջերմաստիճանում գոլորշիների հագեցման առաձգականության հարաբերությունը՝ արտահայտված %-ներով։ ՀՀ-ում տարեկան միջին հարաբերական խոնավությունը 56-75 % է։ Տարեկան ամենաբարձր հարաբերական խոնավություն (75-80 %) դիտվում է հյուսիս-արևռլքում և Լոռի-Փամբակում, որտեղ լայնույթը 10-20% է։ Արարատյան դաշտում միջին հարաբերական խոնավությունը 60% է, մնացած շրջաններում՝ 65-70%: Հարաբերական խոնավության առավելագույն արժեքը (70-80%) դիտվում է դեկտեմբեր-հունվարին, նվազագույնը (32-45%)՝ հուլիս-օգոստոսին։ Չոր օրերի թիվը (երբ ժամը 13-ին օդի հարաբերական խոնավությունը ≤ 30%-ից) Արարատյան դաշտում 100-107 է, Սևանա լճի ավազանում՝ 10-20: Խոնավ օրերի թիվը (երբ հարաբերական խոնավությունը ժամը 13-ին ≥ 80% է) բարձրլեռնային շրջանում 100-110 է (Արագած բլկ-ում՝ 152), Արարատյան դաշտում և չոր հովտային շրջանոււՐ 30:

6. Խոնավության պակասորդ. օդի չորության կամ խոնավության աստիճանը բնութագրող մեծություն է։ Որոշվում է տվյալ ջերմաստիճանի օդում ջրային գոլորշիների առավելագույն առաձգականության և իրական առաձգականության տարբերությամբ։ Հունվարին խոնավության պակասորդը ՀՀ-ում 0,5-3 մբ է, հուլիսին՝ 3-22,4 մբ. Չոր շրջաններում խոնավության պակասորդը հուլիսին (4-5 մբ) ավելի մեծ է, քան խոնավ շրջաններում։ Ըստ բարձրության՝ խոնավության պակասորդը յուրաքանչյուր 100 մ բւսրձրանալիս 0,30,4 մբ-ով նվազում է։ Խոնավության պակասորդի առավելագույն արժեքներ դիտվում են Արենիում՝ 22,4մբ, Արարատում՝ 20,7, Արմավիրում՝ 20,6 մբ։ Օրվա ընթացքում խոնավության պակասորդի նվազագույն արժեքը դիտվում է գիշերը, առավելագույնը՝ ժամը 13-14-ին։ Օդի բացարձակ խոնավության օրական ընթացքը համընթաց է ջերմաստիճանի ընթացքին, իսկ հարաբերական խոնավությանը՝ հակառակը։ Օդի խոնավությունը մեծ նշանակություն ունի բույսերի աճի, գոլորշացման և ջերմափոխանակության ընթացքի համար։

7. Ցողի կետ. այն կրիտիկական ջերմաստիճանն է, որի դեպքում օդում պարունակվող ջրային գոլորշիները հասնում են հագեցման վիճակի (հարաբերական խոնավությունը՝ 100%) և խտանում։ Միջին կլիմայական պայմաններում մարդու համար ամենանպաստավոր վիճակը հարաբերական խոնավության 40-60 %-ն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png