Խոնավաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզագույն խոնավաչափ.
1. Չոր ջերմաչափ,
2. Թրջված ջերմաչափ,
3.Բամբակյա Գործվածք,
4.թորած ջրով բաժակ

Խոնավաչափ, հեղուկների, գազերի և պինդ մարմինների (այդ թվում՝ սորուն) խոնավությունը չափելու սարք։ Օդի խոնավությունը սովորաբար չափում են հիգրոմետրերով և պսիխրոմետրերով։

Հեղուկների (որոնց հիմնական բաղադրիչը ջուրը չէ, օրինակ, նավթի, ալկոհոլի) խոնավությունը չափելու համար կիրառվում են ծավալային և կոնդուկաոմետրական խոնավաչափեր, որոնց աշխատանքը համապատասխանաբար հիմնված է հեղուկի դիէլեկտրիկ հաստատունի կամ դիէլեկտրիկ կորուստների և հեղուկի էլեկտրահաղորդականության որոշման վրա։ Պինդ մարմինների խոնավությունը չափելու համար կիրառվում են ծավալային, կոնդուկտոմետրական և ռադիոիզոտոպային, ինչպես նաև այնպիսի խոնավաչափեր, որոնց աշխատանքը հիմնված է ջրի կազմի մեջ մտնող ջրածնի միջուկի կողմից ռադիոալիքների ռեզոնանսային կլանման երևույթի վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72