Բենիկ Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենիկ Սեյրանյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1913(1913-12-12)
ԾննդավայրԿոթիգեղ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 24, 2003(2003-05-24) (89 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և Վրաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1958)
ԱնդամակցությունՎրաստանի գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՍովետական Վրաստան
Բենիկ Սեյրանյան Վիքիդարանում

Բենիկ Մկրտչի Սեյրանյան (դեկտեմբերի 12, 1913(1913-12-12), Կոթիգեղ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 2003(2003-05-24), Թբիլիսի, Վրաստան (թաղված է Խոջիվանքի պանթեոնում)), հայ խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիկ Սեյրանյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ Փոքր տարիքից բնակվել է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ Թբիլիսիում[1]։ 1958 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է «Պրոլետար» (այժմ՝ «Սովետական Վրաստան») թերթի խմբագրությունում, եղել արխիվարիուս, արդյունաբերական բաժնի հրահանգիչ, ապա՝ «Վրաստան» թերթի մշակույթի և գրականության բաժնի վարիչ, միաժամանակ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը։ Եղել է «Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի նախագահը[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրանյանը հեղինակել է 50-ից ավելի գրքեր, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն և հրատարակվել առանձին գրքերով։ Սեյրանյանի պատմվածքների, նովելների ու վիպակների ժողովածուներում («Քարափների կածանը», (1935), «Ծիրանաքար», (1945)[3], «Ծաղկած հուշարձան», (1946), «Լեռնային բյուրեղ», (1949), «Ձուլարանի կրակները», (1950), «Աղբյուրներ», (1953) և այլն) գեղարվեստորեն արտացոլվել են խորհրդային մարդու հոգեբանության ձևավորումն ու զարգացումը։ Այս, ինչպես և կենսական տարողություն ունեցող նրա մյուս գործերին («Աստղերի հովիտ», (1959), «Աստղաձոր», (1963), «Ճամփաներ և ճակատագրեր», (1968) վեպերին հատուկ է բանաստեղծական պատումը։ Լույս են տեսել նաև «Սիրո լույս» (1974, վիպակներ և պատմվածքներ), «Կարոտի կրակներ» ([1976, նովելներ և պատմվածքներ), «Ծովահավքի կանչը» (1976, վիպակներ և պատմվածքներ), «Արշալույսից-վերջալույս» (1979, մանրապատումներ) ժողովածուները[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2003 թվականի մայիսի 24-ին, Թբիլիսիում։ Թաղված է Խոջիվանքի պանթեոնում[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարափի կածանը, Թիֆլիս, 1935։
  • Ծիրանաքար (նովելներ և պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայպետհրատ», 1945։
  • Ծաղկած հուշարձան (պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայպետհրատ», 1946։
  • Լեռնային բյուրեղ (պատմվածքներ և նովելներ), Երևան, «Հայպետհրատ», 1949։
  • Ձուլարանի կրակները (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Հայպետհրատ», 1950։
  • Աղբյուրներ (նովելներ և պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1953։
  • Աստղերի հովիտ (վեպ), Թբիլիսի, 1959։
  • Աստղաձոր (վեպ), Երևան, «Հայպետհրատ, 1963։
  • Լեռներում (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1963։
  • Այն աղմկոտ գարնան (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1967։
  • Ճամփաներ և ճակատագրեր (վեպ), Երևան, «Հայաստան», 1968։
  • Սիրո լույս (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974։
  • Կարոտի կրակներ (նովելներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1976։
  • Եղբայր-քաղաքները (գեղարվեստական ակնարկ), Թբիլիսի, 1976։
  • Ծովահավքի կանչը (վիպակներ և պատմվածքներ), Թբիլիսի, 1976։
  • Արշալույսից վերջալույս (մանրապատումներ), «Սովետական գրող», 1979[6]։
  • Մասրուտի եղնիկը։ Նովելներ, պատմվածքներ, հեքինթներ։ Արևիկ, 1988, 134 էջ[7]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռևազ Ինանիշվիլի. Գեղեցիկ կինը (թարգմանություն)։ «Գարուն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ - 100». www.vrastan.ge. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  2. «Թբիլիսին մեծարեց Բենիկ Սեյրանյանին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Սեյրանյան , Բենիկ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  4. «AV Production - Բենիկ Սեյրանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. «The memorial of Seyranyan Benik (Բենիկ Սեյրանյան ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  6. Seyranyan, Benik (1979). Arshaluysitsʻ verjaluys. "Sovetakan Grogh" Hratarakchʻutʻyun.
  7. Սեյրանյան, Բենիկ Մկրտիչի (1988). Մասրուտի եղնիկը։ Նովելներ, պատմվածքներ, հեքինթներ. Արևիկ. ISBN 9785807700353.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիկ Սեյրանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287