Բաս Դոստ
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 31, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ | ||
Հասակ | 196 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բաս Լեոն Դոստ (հոլ.՝ Bas Leon Dost, մայիսի 31, 1989[1][2], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, ՆԵԿ ակումբի հարձակվող։
Հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաս Դոստը սկսել է ֆուտբոլ խաղալ «Գերմանիկյուս» ակումբի մանկական թիմում։ Մի քանի մրցաշրջան անց նա տեղափոխվեց «Էմմենի» ակադեմիա, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Նիդեռլանդների առաջին դիվիզիոնում։
«Էմմեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոստը կարողացավ իրեն դրսևորել ակադեմիայում և 2007/08 մրցաշրջանի մեկնարկից առաջ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Էմմենի» հետ։ Նա մրցաշրջանը սկսեց որպես պահեստային խաղացող, բայց աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա մոտ էր ֆիննական «Ռովանիեմեն Պալլոսեուրա» տեղափոխվելուն (դա պայմանավորված էր նրանով, որ «Էմմենի» նախկին տեխնիկական տնօրեն Թոմ Սենֆիեն մտավ ֆիննական թիմի մարզչական շտաբ), սակայն գործարքը չկայացավ։ «Էմմենի» կազմում առաջին գոլը Դոստը խփել է 2008 թվականի փետրվարի 8-ին «Ֆորտունա Սիտարդի» դեմ առաջին դիվիզիոնի խաղում։ Ավելի ուշ նա նաև հեթ-տրիկով է աչքի ընկել «Վենդամի» հետ տեղի դերբիում, որում «Էմմենը» հաղթել է 3:2 հաշվով[4]։
«Հերակլես»
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի ամռանը Դոստը 300 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնի «Հերակլես» ակումբ։ 2009/10 մրցաշրջանում նա 34 խաղում խփել է 14 գոլ, ինչով գրավել է մեծ ակումբների ուշադրությունը։ Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Այաքսը» և «Տվենտեն»։ Արդյունքում Դոստը, իր գործակալ Սրինջոյ վոն Չակրավարտիի խորհրդով, տեղափոխվեց «Հերենվեն»։
«Հերենվեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոստն ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2010 թվականի մայիսի 18-ին, ընդ որում տրանսֆերի գումարը կազմել է 3,1 միլիոն եվրո[5]։ Հարձակվողը նոր թիմի կազմում նորամուտը նշել է օգոստոսի 7-ին ՊՍՎ-ի հետ խաղում, որն ավարտվել է «Հերենվենի» 1:3 հաշվով պարտությամբ։ Երկու շաբաթ անց՝ օգոստոսի 21-ին, նա աչքի ընկավ երկու գոլով ՆԱԿ-ի դարպասը։ 2010/11 մրցաշրջանի ավարտին Դոստը 32 խաղում ունեցել է 13 գոլ։ 2011/12 մրցաշրջանում նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԴՈ Դեն Հաագի դեմ խաղում, ինչպես նաև դեկտեմբերի 10-ին «Էքսելսիորի» դեմ արտագնա խաղում խփել է իր թիմի բոլոր 5 գոլերը։ Մրցաշրջանի ավարտից հետո Դոստը 32 գոլով նվաճեց բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուի տիտղոսը։
«Վոլֆսբուրգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսի 1-ին հայտարարվեց, որ Դոստը տեղափոխվում է գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ։ Հարձակվողը 5 տարվա պայմանագիր է կնքել[6]։
«Սպորտինգ» (Լիսաբոն)
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 28-ին մամուլը հայտարարել էր Բաս Դոստի տեղափոխությունը Լիսաբոնի «Սպորտինգ»[7]։
Հոլանդացի հարձակվողը ստորագրել է «կանաչ-սպիտակների» հետ 4 տարվա պայմանագիրը։ Տրանսֆերի արժեքը, ըստ գերմանական մամուլի, կազմել է մոտ 12 միլիոն եվրո։
2018 թվականի հունիսի 12-ին խզել է պայմանագիրն ակումբի հետ։
2018 թվականի հուլիսի 21-ին նոր պայմանագիր կնքեց «Սպորտինգի» հետ[8]։ 2019/20 մրցաշրջանում Բաս Դոստը տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ»՝ ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[9]։
«Ուտրեխտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի ամռանը տեղափոխվել է հոլանդական «Ուտրեխտ»՝ ակումբի հետ կնքելով մեկ մրցաշրջանի պայմանագիր[10]։
ՆԵԿ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի օգոստոսի 23-ին ՆԵԿ ակումբի հետ կնքել է մեկ մրցաշրջանի պայմանագիր[11]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոստայի հանդիպումները Նիդեռլանդների հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Դոստայի գոլերը | Մրցաշար |
1 | 2015 թվականի մարտի 28 | Թուրքիա | 1:1 | — | ԵԱ 2016-ի ընտրական հանդիպում |
2 | 2015 թվականի մարտի 31 | Իսպանիա | 2:0 | — | Ընկերական հանդիպում |
3 | 2015 թվականի հոկտեմբերի 13 | Չեխիա | 2:3 | — | ԵԱ 2016-ի ընտրական հանդիպում |
4 | 2015 թվականի նոյեմբերի 13 | Ուելս | 3:2 | 1 | Ընկերական հանդիպում |
5 | 2016 թվականի մայիսի 27 | Իռլանդիա | 1:1 | — | Ընկերական հանդիպում |
6 | 2016 թվականի հունիսի 1 | Լեհաստան | 2:1 | — | Ընկերական հանդիպում |
7 | 2016 թվականի սեպտեմբերի 1 | Հունաստան | 1:2 | — | Ընկերական հանդիպում |
8 | 2016 թվականի սեպտեմբերի 6 | Շվեդիա | 1:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
9 | 2016 թվականի հոկտեմբերի 7 | Բելառուս | 4:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
10 | 2016 թվականի հոկտեմբերի 10 | Ֆրանսիա | 0:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
11 | 2016 թվականի նոյեմբերի 9 | Բելգիա | 1:1 | — | Ընկերական հանդիպում |
12 | 2016 թվականի նոյեմբերի 13 | Լյուքսեմբուրգ | 3:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
13 | 2017 թվականի մարտի 25 | Բուլղարիա | 0:2 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
14 | 2017 թվականի մայիսի 31 | Մարոկկո | 2:1 | — | Ընկերական հանդիպում |
15 | 2017 թվականի հունիսի 4 | Կոտ դ'Իվուար | 5:0 | — | Ընկերական հանդիպում |
16 | 2017 թվականի հոկտեմբերի 7 | Բելառուս | 3:1 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
17 | 2017 թվականի հոկտեմբերի 10 | Շվեդիա | 2:0 | — | ԱԱ-2018-ի ընտրական հանդիպում |
18 | 2018 թվականի մարտի 23 | Անգլիա | 0:1 | — | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ 18 խաղ / 1 գոլ, 9 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վոլֆսբուրգ»
«Սպորտինգ»
- Պորտուգալիայի գավաթակիր՝ 2018/19
- Պորտուգալիայի լիգայի գավաթակիր (2)՝ 2017/18, 2018/19
«Բրյուգե»
- Բելգիայի չեմպիոն՝ 2020/21
- Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2021
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկու՝ 2011/12
- Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2016/17
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[12] | Եվրոգավաթներ[13] | Այլ[14] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էմմեն | 2007/08 | 23 | 6 | 1 | 0 | — | — | 24 | 6 | ||
Ընդհանուր | 23 | 6 | 1 | 0 | — | — | 24 | 6 | |||
Հերակլես | 2008/09 | 27 | 3 | 1 | 0 | — | — | 28 | 3 | ||
2009/10 | 34 | 14 | 3 | 1 | — | 2 | 1 | 39 | 16 | ||
Ընդհանուր | 61 | 17 | 4 | 1 | — | 2 | 1 | 67 | 19 | ||
Հերենվեն | 2010/11 | 32 | 13 | 2 | 1 | — | — | 34 | 14 | ||
2011/12 | 34 | 32 | 5 | 6 | — | — | 39 | 38 | |||
Ընդհանուր | 66 | 45 | 7 | 7 | — | — | 73 | 52 | |||
Վոլֆսբուրգ | 2012/13 | 28 | 8 | 5 | 4 | — | — | 33 | 12 | ||
2013/14 | 13 | 4 | 2 | 1 | — | — | 15 | 5 | |||
2014/15 | 21 | 16 | 6 | 2 | 9 | 2 | — | 36 | 20 | ||
2015/16 | 22 | 8 | 2 | 1 | 6 | 1 | 1 | 0 | 31 | 10 | |
2016/17 | 1 | 0 | 1 | 1 | — | — | 2 | 1 | |||
Ընդհանուր | 85 | 36 | 16 | 9 | 15 | 3 | 1 | 0 | 117 | 48 | |
Սպորտինգ | 2016/17 | 31 | 34 | 4 | 1 | 6 | 1 | — | 41 | 36 | |
2017/18 | 30 | 27 | 8 | 3 | 11 | 4 | — | 49 | 34 | ||
2018/19 | 22 | 15 | 9 | 7 | 4 | 1 | — | 35 | 23 | ||
2019/20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր | 84 | 76 | 21 | 11 | 21 | 6 | 1 | 0 | 127 | 93 | |
Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 2019/20 | 24 | 8 | 2 | 2 | 4 | 0 | — | 30 | 10 | |
2020/21 | 12 | 4 | 1 | 1 | — | — | 13 | 5 | |||
Ընդհանուր | 36 | 12 | 3 | 3 | 4 | 0 | — | 43 | 15 | ||
Բրյուգգե | 2020/21 | 19 | 9 | 1 | 1 | 2 | 0 | — | 22 | 10 | |
2021/22 | 26 | 12 | 5 | 2 | 3 | 0 | 1 | 0 | 35 | 14 | |
Ընդհանուր | 45 | 21 | 6 | 3 | 5 | 0 | 1 | 0 | 57 | 24 | |
Ուտրեխտ | 2022/23 | 22 | 9 | 0 | 0 | — | 0 | 0 | 22 | 9 | |
Ընդհանուր | 22 | 9 | 0 | 0 | — | 0 | 0 | 22 | 9 | ||
ՆԵԿ | 2023/24 | 8 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 8 | 3 | |
Ընդհանուր | 8 | 3 | 0 | 0 | — | 0 | 0 | 8 | 3 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 430 | 225 | 58 | 34 | 45 | 9 | 5 | 1 | 538 | 269 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Dost stopt als international» (հոլանդերեն). vi.nl. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Voetbal International — Bas Dost». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 22 (օգնություն) - ↑ «AD Eredivisie — Bas Dost naar sc Heerenveen». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 14 (օգնություն) - ↑ «VfL Wolfsburg verpflichtet niederländischen Stürmer bis 2017». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «"SOU UM PURO N.º 9" (28.08.2016)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «"SENTIMENTO PELO SPORTING CP NUNCA MORREU DENTRO DE MIM" (21.07.2018)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Stürmer mit Erfahrung und Torriecher: Bas Dost wird ein Adlerträger (26.08.2019)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Stootkracht en ervaring: Bas Dost versterkt FC Utrecht» (հոլանդերեն). fcutrecht.nl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 3-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Bas Dost tekent bij N.E.C.» (հոլանդերեն). nec-nijmegen.nl. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Кубок Нидерландов, Кубок Германии, Кубок Португалии, Кубок португальской лиги.
- ↑ Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА.
- ↑ Матчи плей-офф чемпионата Нидерландов за место в зоне еврокубков, Суперкубок Германии, Суперкубок Португалии, Суперкубок Бельгии.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте eintracht.de Արխիվացված 2021-01-11 Wayback Machine(գերմ.)
- Մայիսի 31 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բրյուգգեի ֆուտբոլիստներ
- Հերակլես Ալմելոյի ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- ՆԵԿ-ի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուտրեխտի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ