Դերբի (սպորտային)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դերբի (այլ կիրառումներ)
Դերբի
Տեսակ Մրցակցություն
Sports rivalries Վիքիպահեստում

Դերբի, սպորտային մրցախաղ նույն քաղաքի կամ շրջանի երկու մրցակից թիմերի միջև։ Օրինակ՝ «Արսենալ» և «Տոտտենհեմ» ֆուտբոլային թիմերի մրցախաղը «Հյուսիսային Լոնդոնի դերբի» է։

Անվանումը առաջացել է Անգլիայի Դերբի քաղաքի անվանումից, որտեղ քաղաքի երկու թիմերի միջև թեժ մրցակցություն է եղել։ Որպես կանոն դերբի մրցախաղի ժամանակ թիմերի երկրպագուների միջև մթնոլորտը առավել շիկացած է լինում, քան սովորական խաղերի ժամանակ։

Որոշ երկրներում՝ Իսպանիա, Ուրուգվայ, Արգենտինա, Մեքսիկա, Բրազիլիա «դերբի»-ի տեղ օգտագործվում է «կլասսիկո» կամ «սուպերկլասսիկո» տերմինը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]