Արտակարգ իրավիճակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արտակարգ իրավիճակը որևէ տարածքում վթարի, աղետի, համաճարակի, պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակն է, որը հանգեցնում է նյութական բարիքների ոչնչացմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը։ Ըստ ծագման արտակարգ իրավիճակները լինում են բնածին, տեխնոգեն, կենսաբանական, մարդածին։
Բնական ծագման արտակարգ իրավիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական ծագման արտակարգ իրավիճակները լինում են երկրաբանական, հիդրոերկրաբանական, օդերևութաբանական։
Երկրաշարժ- Երկրաշարժերը լինում են երեք տեսակի՝ տեկտոնական, հրաբխածին, փլուզումային։ Տեկտոնական տեսակը կազմում է երկրաշարժերի 90%-ը, հրաբխածին տեսակը կազմում է երկրաշարժերի 7%-ը, ցանկացած երկրաշարժ ծնում է հրաբուխ, փլուզումային տեսակը կազմում է երկրաշարժերի 3%-ը։ Երկրի կեղևի տակ առաջացած փոփոխությունների օջախը կոչվում է հիպոկենտրոն, որը չափվում է մագնիտուտներով։ Հիպոկենտրոնի պրոեկցիան երկրի կեղևի վրա կոչվում է էպիկենտրոն, որը չափվում է 12 բալանոց սանդղակով։ Երկրաշարժից առաջ լինում է երկու ցնցում։ Առաջին ցնցումից երկրորդ ցնցումի անցումը լինում է 15-20 վայրկյանում։ Երկրորդ ցնցումը ավերիչ նշանակություն ունի։ Հայաստանում երկրաշարժերը կազմում են 95%-ը։
Սողանք- Երկրաշարժերից հետո Հայաստանում երկրորդ տեղը համարվում են սողանքները։ Հայաստանում գոյություն ունեն մոտավորապես 3000 սողանքային գոտիներ(Դիլիջան, Պտղնի, Նուբարաշեն, Սիսիան և այլն)։
Սելավ- Սելավը ցեխաջրերի սրընթաց շարժումն է։ Սելավի հիմնական պատճառը հորդառատ անձրևներն են։ Սելավի արագությունը մոտավորապես 15 կմ/ժ։
Ցունամի- Ցունամին լինում է ծովերի և օվկիանոսների վրա։ Ծովի ալիքը բարձրանում է 10-50 մետր, արագությունը 1000 կմ/ժ։ Ցունամիի պատճառը երկրի ընդերքի երկրաշարժերն են։
Կայծակ- Կայծակները լինում են 2 տեսակի՝ գնդաձև, գծային։ Հայաստանում կայծակի տեսակը հիմնականում գծայինն է։ ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ գնդաձև։
Հրդեհներ- Հրդեհները լինում են 3 տեսակի՝ անտառային, տափաստանային և տորֆային։ Անտառային հրդեհների պատճառները լինում են մարդկանց անփութությունը, երաշտը, արևի բարձր ճառագայթները։
Մարդածին բնույթի արտակարգ իրավիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճառագայթային զենք- Ճառագայթային զենքի տեսակներն են՝ լազերային, փնջային։ Լազերը ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղորդված հոսք է, որը ունի մեծ խոցելիություն, հրկիզող հատկություն և հալեցնում է մետաղը։
Ինֆրաձայնային զենք- Բարձր հաճախականութան ինֆրաձայնային ալիքներ են, որոնք չեն վնասում տեխնիկան, այլ ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա, առաջացնում են վախ, տագնապ, սարսափ։
Հրկիզող զենք- Այս զենքերը ունեն շատ մեծ խոցելիություն, ավերում են կառույցները, տեխնիկան, առաջացնում են կոտրվածքներ, այրվածքներ։
Հրահելներ- Այս զենքերը իրենց մեջ պարունակում են մագնեզիում, սելիտրա և ասֆալտ։ Այրվելիս առաջացնում են 1600° ջերմություն։
Քիմիական զենք- Մարտական թունավոր նյութեր են։ Սա կիրառվում է ավիառումբերի միջոցով, գազային կամ փոշի վիճակում։ Քիմիական զենքերը լինում են կայուն և անկայուն։
- Նյարդապարալիտիկ քիմիական նյութեր- Այս նյութերը առաջացնում են նյարդերի կաթված։ Որպես առաջին օգնություն պետք է կիրառել հակաթույն և հակագազ։
- Մաշկաթարախահարույց քիմիական նյութեր- Այս նյութերը մաշկի վրա միանգամից առաջացնում են թարախային վերքեր։ Որպես առաջին օգնություն հագցնել հակագազ, և մաշկը վնասել հակաթույնով։
- Ընդհանուր ազդեցության թունավոր նյութեր- Այս թունվոր նյութերը պարունակում են կապտաթթու և քլորցիան։
- Հեղձուցիչ թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը շնչելու ժամանակ առաջացնում են շնչահեղձություն։
- Հոգեքիմիական թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը առաջացնում են հոգեկանի խանգարում։
- Արցունքաբեր թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը առաջացնում են արցունքահոսություն, հազ, քթահոսություն։
Բինարային զենք- Այս զենքը կազմված է երկու անվտանգ քիմիական նյութերից, որոնք զենքի պայթելու ժամանակ միանում, խառնվում, և դառնում են խիստ վտանգավոր։ Այդ երկու գազերն են՝ VX, GB։
Ջրածնային զենք- Այս զենքի կիրառման դեպքում առաջանում են հինգ ախտահանող գործոններ.
- Հարվածային ալիք- Այն ազդում է կենդանական աշխարհի վրա, տեխնիկայի և կառույցների վրա է ունենում ազդեցություն։ Տևողությունը՝ 20 վայրկյան։
- Լուսային ճառագայթում- Առաջացնում է այրվածքներ, հրդեհներ, կուրացում։ Տևողությունը՝ 20 վայրկյան։
- Էլեկտրամագնիսական իմպուլս- Հիմնականում ազդում է տեխնիկայի վրա։
- Ռադիոակտիվ ախտոտում- Առաջացնում է ռադիոակտիվ փոշի, որը վարակիչ է։
- Ներթափանցող ռադիացիա- Առաջացնում է գենետիկ մուտացիաներ, ախտահարում է ոսկրածուծը, առաջանում է սուր ճառագայթային հիվանդություն, արյան քաղցկեղ։ Սերունդները ծնվում են զանազան հիվանդություններով։
Այս զենքի կիրառման ժամանակ բնակչությանը պետք է տարահանել, մարդու մաշկը պետք է պաշտպանել անջրաթափանց կոստյումներով, ձեռքերը պետք է պաշտպանել ռետինե ձեռնոցներով, շնչուղիները պետք է պաշտպանել հակագազով, քիթը փակել խոնավ շորով։
Կենսաբանական զենք- Սուր ինֆեկցիոն հիվանդություններ հարուցող մանրէներ են։ Որպես հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ հանդիսանում են խոլերան, ժանտախտը, սիբիրյան խոցը, բնական ծաղիկը։
- Խոլերա- Սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է։ Հարուցիչը վիբրիոնն է։ Հարուցիչը օրգանիզմ է անցնում ախտոտված ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։ Մարդը ջրազրկվում է, դեմքը գունատվում է, մաշկը չոր է, նկատվում է փսխում և լուծ։ Խոլերայի կայծակնային ձևում մարդը մահանում է 3-4 օրում։ Սառում են, ջերմաստիճանի անկում է նկատվում՝ 34-35°։ Որպես առաջին օգնություն պետք է աղաջուր տալ։ Կիրառվում են դեղորայք, մարդկանց պատվաստումներ են իրականացվում։
- Սիբիրյան խոց- Այս հիվանդության հարուցիչը սիբիրյան խոցի ցուպիկներն են, որոնք ապրում են խոշոր եղջերավոր կենդանիների աղիներում։ Մարդը վարակվում է կենդանու կաթից, մսից, բրդից։ Սիբիրյան խոցի 3 ձև կա՝ մաշկային, թոքային, աղիքային։ Սիբիրյան խոցի թոքային և աղիքային ձևերը առավել ծանր ձևեր են։
- Ժանտախտ- Հարուցիչը ցուպիկն է։ Մարդուն փոխանցվում է հիմնականում առնետներից։ Ժանտախտի 3 ձև գոյություն ունի՝ մաշկաբուբոնային, թոքային, կայծակնային։ Ժանտախտի կայծակնային ձևը արտահայտվում է այն ժամանակ, երբ հարուցիչը անցնում է արյան մեջ։ Ժանտախտի կայծակնային ձևը լինում է թոքային ձևից հետո։ Կանխարգելումը՝ պայքար կրծողների դեմ։
- Բնական ծաղիկ- Մարդկանց վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով։ Ախտահարվում է մաշկը, լիմֆատիկ գեղձերը։ Լյարդն ու փայծաղը մեծանում են, հիվանդը սկսում է արյունահոսել։ Կանխարգելումը պատվաստման միջոցով։
Հակահամաճարակային միջոցառումներ- Մարդկանց պետք է մեկուսացնել, հիվանդի հետ չշփվել, դեզինսեկցիա` միջատների դեմ պայքար, դեզինֆեկցիա, դեռատիզացիա` պայքար առնետների դեմ։ Մաշկը պետք է ախտահանել քիմիական նյութերով՝ սպիրտ, օղի, յոդ, օծանելիք։ Ախտահանումը կարելի է կատարել նաև եռացրած ջրի գոլորշիով։
Տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրանսպորտային վթարներ՝ բեռնատար գնացքներ, մարդատար գնացքներ, օդային աղետներ, ծովային վթարներ։
- Հրդեհներ, պայթյուններ՝ հրդեհներ կառույցներում, կապի և տեխնիկական սարքավորումների ոլորտներում, հրդեհներ բնակելի, սոցիալ-կենցաղային նշանակության և մշակութային շենքերում և շինություններում, հրդեհներ տրանսպորտում։
- Էլեկտրաէներգետիկական համակարգի վթարներ՝ վթարներ ատոմակայանում,տրանսպորտային էլեկտրական կոնտակտային ցանցերի գործունեության խափանում, էլեկտրաէներգետիկ համակարգերի վթարներ՝ հիմնական սպառողների կամ ընդարձակ տարածքների էլեկտրամատկարարման երկարաժամկետ ընդհատմամբ։
Արտակարգ իրավիճակներում բնակչության բարոյահոգեբանական պատրաստվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակարգ իրավիճակներում մարդկանց մոտ առաջանում են ռեակտիվ վիճակներ, ոչ ադեկվատ վարք, աֆեկտային վիճակում են գտնվում մարդիկ։ Այս դեպքում մարդը լացի փոխարեն կարող է ծիծաղել։ Սթրեսի պատճառները բաժանվում են երկու խմբի.
- Առաջին խմբի պատճառները կապված են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ոչնչացման վտանգի հետ՝ պայթյուն, հրդեհ, երկրաշրժ, ռադիացիա։
- Երկրորդ խմբի պատճառները կապված են ինֆորմացիայի բացակայության հետ։ Այս իրավիճակում առանձնացվում են երեք շրջան.
- Արտակարգ իրավիճակի առաջին 5 ժամը՝ հզոր սթրես, խուճապ, տագնապ։
- Արտակարգ իրավիճակի երկրորդ շրջանը կապված է մտերիմների, բարեկամների կորստի հետ։
- Արտակարգ իրավիճակի երրորդ շրջանը կոչվում է հետսթրեսային շրջան, երբ մարդը գիտակցում է պատահածը, ընկնում է ընկճախտի մեջ, կորցնում է վստահությունը ապագայի հանդեպ։
Տուժածին պետք է ցույց տալ հոգեբանական օգնություն։
Արտակարգ իրավիճակներում կատարվում է ռիսկի գնահատում, որոշում։ Ռիսկը հավանականությունների և հետևանքների համադրումն է։ Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագիրը.
- Տարածքի սեյսմիկ գնահատում։
- Բնակարանների և շինությունների սեյսմիկ ռիսկի գնահատում։
- Վթարային շինությունների ուժեղացում, ամրացում։
- Կարևոր նշանակության օբյեկտների սեյսմակայունության բարձրացում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ф.Ф. Контузоров, Д.В. Петров. Классификация и краткая характеристика чрезвычайных ситуаций.2008։