Ինֆրաձայնային զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆրաձայնային զենք, ինֆրաձայնը որպես ոչնչացման միջոց օգտագործող զենք (ձայնի դիապազոնը ցածր է մարդու ականջի ընկալման շեմից)[1]։ Կախված ինֆրաձայնային ազդեցության ուժգնությունից՝ մարդու մոտ կարող են առաջանալ վախի, սարսափի, խուճապի զգացումներ կամ փսիխոզ, իսկ դրանց հիման վրա նաև սոմատիկ խանգարումներ (տեսողական խանգարումներից մինչև ներքին օրգանների վնասվածքներ)։

Ինֆրաձայնային հաճախության միջակայքում գործող զենքերը «Շշուկ (ռուս.՝ Шепот)» ակուստիկ (լսելիական) սարքեր են, որոնք տեղադրված են ոստիկանների ու Ռոսգվարդիայի մարտիկների վահանների վրա և նախատեսված են «հեռահար կարգով ցածր հաճախականության ինֆրաձայնային տատանումներ առաջացնելու միջոցով» ցույցերը ցրելու համար[2][3][4]։

Գործողության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի հետազոտող Ցիպերմայերի կողմից այս զենքերի փորձարկումներն արձանագրել են, որ մի քանի մետր հեռավորությունից կարելի է տախտակներ ոչնչացնել։ ՆԱՍԱ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրթիռային շարժիչների կողմից արձակված 18 Հց ձայնային ալիքներն ազդում են ակնախնձորների վրա, որի արդյունքում տիեզերագնացները տեսողական խանգարումներ են ունենում, իսկ հետազոտող Վիկ Թենդին պարզել է[5], որ մոտավորապես 19 Հերց հաճախականությամբ ինֆրաձայնն առաջացնում է մի շարք ֆիզիոլոգիական երևույթներ, այդ թվում՝ վախի զգացողություն, դող և օպտիկական պատրանքներ, որոնք առաջանում են ակնախնձորի ռեզոնանսի հետևանքով։

Կոնկորդ ինքնաթիռի համար նախատեսված ռեակտիվ շարժիչները փորձարկող հրաձգադաշտի մոտ տեղակայված նախագծման բյուրոյի աշխատակիցներն անընդհատ իրենց վատ էին զգում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շարժիչների փորձարկման ժամանակ շենքում նկատվել է ինֆրաձայնային ուժգնության շատ բարձր մակարդակ։ Մարդկանց մոտ այդ անսովոր ախտանիշները պայմանավորված էին ռեակտիվ շարժիչի աղմուկի սպեկտրում առկա ձայնի գերցածր հաճախականության բաղադրիչներով[6]։

Որոշ երկրներում կատարված հետազոտություններից ստացված տվյալների համաձայն՝ ինֆրաձայնային տատանումները կարող են ազդել կենտրոնական նյարդային համակարգի և մարսողական օրգանների վրա՝ առաջացնելով լուծանք, փսխում և սպազմ, հանգեցնել ներքին օրգանների ընդհանուր անբավարարության և ցավի, իսկ հաճախության ավելի բարձր մակարդակներում՝ առաջացնել գլխապտույտ, սրտխառնոց, գիտակցության կորուստ, երբեմն նաև կուրություն ու նույնիսկ մահ։

Ինֆրաձայնային զենքերը կարող են նաև մարդկանց մոտ խուճապ, ինքնավերահսկողության կորուստ և վտանգի աղբյուրից թաքնվելու անդիմադրելի ցանկություն առաջացնել։ Որոշ հաճախականություններ կարող են ազդել միջին ականջի վրա՝ առաջացնելով թրթիռներ, ինչն էլ իր հերթին առաջացնում է այնպիսի զգացողություններ, որոնք բնորոշ են օրորելուն ու ծովային հիվանդությանը։ Ազդեցության տևողությունը բնութագրվում է ճառագայթվող հզորությամբ։

Էլեկտրական էներգիայի փոխակերպումը ցածր հաճախականությամբ ձայնայինի տեղի է ունենում պիեզոէլեկտրական բյուրեղների օգնությամբ, որոնց կառուցվածքը փոփոխվում է էլեկտրական հոսանքի ազդեցության տակ։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ինֆրաձայնային զենքերը լայնորեն կօգտագործվեն մոտ ապագայի պատերազմների ընթացքում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антоненчик Н. Н. Оружие на новых физических принципах // Интерэкспо Гео-Сибирь : журнал. — 2012. — Т. 5.
  2. МВД получит звуковые пушки для пресечения беспорядков — Российская газета
  3. Арсенал страха. Росгвардия и МВД готовы к протестам на 10 млрд рублей
  4. Росгвардию вооружат останавливающей акустикой и новейшей винтовкой — Российская газета
  5. «Explaining the Tandy Effect». Coventry Evening Telegraph. 2003 թ․ մարտի 11.
  6. Олег Мухин Человек: 4. Рай на земле. — Остеон-Пресс, 2015. — ISBN 978-5-85689-045-6. Книга из категории «Русская фантастика»
  7. Президент утвердил Военную доктрину Российской Федерации — Сергей Птичкин — «Нападать не будем, а за себя постоим» — Российская Газета — Дмитрий Медвед …

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глава 11 / 11.4. Инфразвуковое оружие — В. В. Мясников. Защита от оружия массового поражения / Изд. 2, М.։ «Воениздат», 1989 г.
  • Санитарные нормы։ СН 2.2.4/2.1.8.583-96 «Физические факторы производственной среды. Физические факторы окружающей природной среды. Инфразвук на рабочих местах, в жилых и общественных помещениях и на территории жилой застройки». — Утверждены Постановлением Госкомсанэпиднадзора РФ от 31.10.1996 г. № 52.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]