Արչեր Հանթինգթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արչեր Հանթինգթոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1870(1870-03-10)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 11, 1955(1955-12-11)[3][2] (85 տարեկան)
Մահվան վայրԲեթել կամ Ռեդինգ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, բիբլիոֆիլ, գրող, բանաստեղծ, հնագետ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինAnna Hyatt Huntington?[4]
Ծնողներհայր՝ Քոլիս Փոթեր Հանթինգթոն, մայր՝ Արաբելա Հանթինգթոն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Archer M. Huntington Վիքիպահեստում

Արչեր Հանթինգթոն (անգլ.՝ Archer Milton Huntington, մարտի 10, 1870(1870-03-10)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 11, 1955(1955-12-11)[3][2], Բեթել և Ռեդինգ[2]), ամերիկացի ձեռնարկատեր, արվեստի հովանավոր և բարեգործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչեր Հանթինգթոնը ծնվել է 1870 թվականի մարտի 10-ին Նյու Յորքում՝ Արաբել Հանթինգթոնի և Քոլիս Հանթինգթոնի ընտանիքում։

Դեռահաս տարիքում Արչերը հիացած էր իսպանական մշակույթով՝ ծնողների հետ Իսպանիայում և Մեքսիկայում ճանապարհորդելիս։ Նա սովորել է իսպաներեն և արաբերեն՝ այս մշակույթն ավելի լավ ճանաչելու համար։ 1904 թվականին հիմնել է Իսպանական հասարակությունը Ամերիկայում (անգլ.՝ Hispanic Society of America):

Լինելով հարուստ մարդ՝ նա կատարել է մեծ բարեգործական աշխատանքներ։ Եղել է Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի և Ամերիկյան դրամագիտության հասարակության (անգլ.՝ American Numismatic Society) գլխավոր բարերարը։ 1932 թվականին նա հիմնադրել է Brookgreen Gardens քանդակագործական այգին Հարավային Կարոլինայի պահպանության տարածքում։ 1930 թվականին Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուս քաղաքում հիմնել է Ծովային թանգարան, որն աշխարհի ամենամեծ ծովային թանգարաններից մեկն է։ Մասնակցել է 1937 թվականին ԱՄՆ-ի բանաստեղծների համար Poets Laureate der Library of Congress մրցանակի ստեղծմանը։

Տասնամյակներ շարունակ Արչեր Հանթինգթոնը հավաքել է հնագույն մետաղադրամների հավաքածու, որոնց քանակը կազմում է գրեթե 38 հազար ցուցանմուշ և ունի եզակի նմուշներ։ 2012 թվականի փետրվարի 14-ին Sotheby's աճուրդի տունը ներկայացրել է 25-35 մլն դոլարի մասնագետների կողմից գնահատված հավաքածուն[5]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Հանթինգթոնը հիմնել է հիմնադրամ, որը ամենամյա կրթաթոշակ է սահմանել Կոնգրեսի գրադարանում պոեզիայի գծով խորհրդատուի համար, որն այժմ պաշտոնապես համարվում է Կոնգրեսի գրադարանի պոեզիայի բանաստեղծ դափնեկիր։ 2006 թվականին կրթաթոշակը կազմել է տարեկան 40 000 դոլար, ներառյալ 35 000 դոլար աշխատավարձը և 5000 դոլար ճանապարհածախսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչեր Հանթինգթոնն ամուսնացել է երկու անգամ[6]

  • 1895 թվականի օգոստոսի 6-ին ամուսնացել է Հելեն Գեյթսի (անգլ.՝ Helen Manchester GatesIsaac Gates-ի և գրող Ellen Gates-ի դստեր հետ։ Հելենը նույնպես գրող էր։ Նրանք երեխաներ չունեին և ամուսնալուծվել են 1918 թվականին։
  • 1923 թվականի մարտի 10-ին Արչերն ամուսնացել է քանդակագործ Աննա Հյաթի հետ։ Նրանք նույնպես երեխաներ չունեին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչեր Հանթինգթոնը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի Բրոնքս քաղաքում։ Թաղված է Woodlawn Cemetery գերեզմանատանը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչեր Հանթինգթոն» հոդվածին։