Արաբելա Հանթինգթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբելա Հանթինգթոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1850(1850-06-01)[1]
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 16, 1924(1924-09-16) (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՔոլիս Փոթեր Հանթինգթոն
ԵրեխաներԱրչեր Հանթինգթոն
 Arabella Huntington Վիքիպահեստում

Արաբելա Դյուվալ Հանթինգթոն (անգլ.՝ Arabella Duval Huntington, ծնյալ Յարինգտոն, հունիսի 1, 1850(1850-06-01)[1], Ռիչմոնդ, ԱՄՆ - սեպտեմբերի 16, 1924(1924-09-16), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բարերար, որը մի ժամանակ եղել է երկրում ամենահարուստ կինը։ Նրան է պատկանել այն արվեստի հավաքածուն, որը տեղակայված է Կալիֆոռնիայի Հանթինգթոն գրադարանում։

Ամերիկացի երկաթուղային մեծահարուստ և արդյունաբերող Քոլիս․ Փ․ Հանթինգթոնի երկրորդ կինն էր, որի մահից հետո ամուսնացել է վերջինիս զարմիկի՝ Հենրի Հանթինգթոնի հետ, որը նույնպես մեծահարուստ էր ու Հանթինգթոնի գրադարանի, արվեստի թանգարանի ու բուսաբանական այգու հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբելա Հանթինգթոնի հուշարձանը Նյու Յորքի Բրոնքս շրջանի Վուդլոն գերեզմանատանը

1884 թվականին այրիացած Արաբելա Յարինգտոնը Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է հարուստ արդյունաբերող Քոլիս Փ․ Հանթինգթոնի հետ, որը որդեգրել է առաջին ամուսնությունից ունեցած Արաբելայի որդուն՝ Արչերին։ Քոլիսը մահացել է 1900 թվականին։ .

Հետագայում ամուսնացել է նրա զարմիկ Հենրի Հանթինգթոնի (1850–1927) հետ, որը նույնպես երկաթուղային մագնատ էր ու մեծ ազդեցություն ուներ Լոս Անջելեսի տարածքում։ Կալիֆոռնիայի Սան Մարինո քաղաքում հիմնադրել է Հանթինգթոնի գրադարանը, արվեստի թանգարանն ու բուսաբանական այգին։

Արաբելայի վաղ կյանքի մասին տեղեկությունները սուղ են։ Նա ծնվել է 1850 կամ 1851 թվականին հավանաբար Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում և կրել Արաբելա Դյուվալ Յարինգտոն անունը։ 1921 թվականին Չերբուրգից Նյու Յորք մեկնող «Ակվիտանիա» նավի ուղևորների ցուցակում Արաբելան նշված էր որպես Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում 1851 թվականի փետրվարի 9-ի ծնունդ[2]։

Նա հյուսիս է տեղափոխվել վիրջինիացի ոմն պրն․ Վորշամի հետ, որն ամուսնացած է եղել և երեխաներ ունեցել։ Իրենց ամուսնությունից կարճ ժամանակ անց Վորշամը մահացել է՝ թողնելով նրան իրենց փոքրիկ որդու՝ Արչերի հետ, որը ծնվել էր մոտավորապես 1870 թվականին։ (Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ զույգը երբեք ամուսնացած չի եղել, և որ նա Վորշամի սիրուհին է եղել)[3]։ 1877 թվականին Արաբելան նա որոշ գույք է գնել Նյու Յորքում, որը հետագայում վաճառել է Ջոն Դևիսոն Ռոքֆելլերին[3]։

Նյու Յորքում նա աշխատել է՝ հոգ տանելով Քոլիս Հանթինգթոնի հիվանդ կնոջ մասին․ նա վերջինիս հավանաբար հանդիպել է Ռիչմոնդում։ (Ենթադրվում է, որ նրա որդու ՝ Արչերի կենսաբանական հայրը Քոլիս Հանթինգթոնն էր[3]

Քոլիսի կինը մահացել է 1884 թվականին Նյու Յորքում։ Նույն տարում Սան Ֆրանցիսկոյում նա ամուսնացել է Արաբելայի հետ, որը դարձել է նրա երկրորդ կինը։ Ամուսնությունից հետո Քոլիսն օրինական կերպով որդեգրել է այդ ժամանակ արդեն 14 տարեկան Արչերին։ 1900 թվականին Քոլիսի մահից հետո Արաբելան ու Արչերը գումար են ժառանգել․ Արաբելայի մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 միլիոն դոլլար։

Քաղցկեղի հետազոտության Հանթինգթոն ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին Արաբելան, ի հիշատակ իր ամուսնու, 100,000 դոլլար է նվիրաբերել Ջեներալ Մեմորիալ հիվանդանոցին՝ երկրում քաղցկեղի հետազոտման առաջին հիմնադրամը՝ Քաղցկեղի հետազոտության Հանթինգթոն ֆոնդը հիմնելու համար։ Հիվանդանոցը զարգացել է որպես Նյու Յորքի Memorial Sloan-Kettering քաղցկեղի կենտրոն[4][5]։

1913 թվականին ամուսնացել է իր մահացած ամուսնու զարմիկի՝ Հենրի Հանթինգթոնի հետ, որի նույնպես երկրորդ կինն էր։ Զույգը միասին ապրել է մինչև 1924 թվականին Արաբելայի մահը։ Երկուսն էլ թաղված են Հանթինգթոնի գրադարանի տարածքում։ Հանթինգթոնի գրադարանի շենքի արևմտյան թևում տեղադրվել է Արաբելլա Հանթինգթոնի հուշարձանը, որը բացվել է 1927 թվականին՝ Հենրիի մահվան տարում։

Արվեստի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կյանքում Արաբելլա Հանթինգթոնը հավաքել է արվեստ, զարդեր, հնաոճ իրեր և այլ շքեղ իրեր։ Նա առանձնահատուկ հետաքրքրություններ է ունեցել Հին վարպետների, միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի եկեղեցական պատկերների և Լուի XIV- Լուի XV ժամանակաշրջանի կահույքի և դեկորատիվ արվեստի նկատմամբ։

Իր մահից հետո նրա ամբողջ կարողությունն ու հավաքածուները բաժին են ընկել որդուն՝ Արչեր Հանթինգթոնին, որը կտավներից շատերը նվիրել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին։ Դրանց թվում էին՝ երկու Ռեմբրանտ, մեկ Յան Վերմեեր ու մի քանի հարյուր այլ նկարներ, որոնց մեծ մասը պատկանել է Քոլիսին։ W. 57-րդ փողոցի իր հիմնական բնակավայրի իրերի մեծ մասը, ներառյալ արվեստի գործերի մեծ մասը, ուղարկվել է աճուրդի։ Ընտանիքին պատկանած շատ այլ իրեր, այդ թվում՝ հագուստ, կահույք, գոբելեն և ճենապակի, կտակվել են այլ հաստատություններին, որոնց թվում էին՝ Նյու Հեյվենի Եյլի համալսարանը և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի Պատվո լեգեոնի պալատի արվեստի թանգարանը։

Որոշ իրեր պահվում են Հանթինգթոնի գրադարանի հավաքածուներում։ Դրանք ընտրվել էին 2006 թվականի գարնանը Արաբելլա Հանթինգթոնի մասին ցուցահանդեսի համար, որը կրում էր The Belle of San Marino վերնագիրը[6]։ Հանթինգթոնի գրադարանի միջնադարյան և վերածննդի դարաշրջանի նկարների միայն փոքր հավաքածուն է եղել Արաբելլայի անձնական սեփական հավաքածուի մեջ։ Հենրի Հանթինգթոնը դրանք գնել է Արաբելայի մահից հետո իր որդու՝ Արչերի կողմից կազմակերպված աճուրդից։

Հանթինգթոնում «Արաբելլա հուշահամալիր» հավաքածուի իրերի մյուս մասը գնել է Հենրի Հանթինգթոնը նրա մահից հետո։ Դրանք ներկայացնում են նախկինում իրեն պատկանող առարկաների տեսակները, բայց ոչ հենց առարկաները[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչեր Մ․ Հանթինգթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբելայի որդին՝ Արչեր Միլտոն Հանթինգթոնը, մորից ժառանգել էր վերջինիս սերն արվեստի ու մշակույթի հանդեպ։ Նա շահույթ չհետապնդող կազմակերպությունների, հատկապես թանգարանների մեծ ընկեր էր։ Նա նաև իսպանական պոեզիայի աշխարհի առաջատար մասնագետներից մեկն էր և Նյու Յորքի Ամերիկայի իսպանախոսների ընկերության հիմնադիրը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբելան մահացել է 1924 թվականի սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում։ Թաղված է Կալիֆոռնիայի Սան Մարինո քաղաքում գտնվող Հանթինգթոնի գրադարանի դամբարանում[8]։ Նրա ամուսնուն՝ Հենրի Հանթինգթոնին նույնպես թաղել են այնտեղ, նրա մահից երեք տարի անց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանթինգթոն ընտանիք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. "List of United States Citizens (for the Immigration Authorities)", S.S. Aquitania sailing from Cherbourg 15 Oct 1921/ Arriving at New York 21 Oct 1921, Available via Ancestry.com
  3. 3,0 3,1 3,2 «His mother's son». New York Social Diary. Vol. VI, no. 155. 2006 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Bennett, Shelley M. (2013 թ․ մայիսի 1). The Art of Wealth: The Huntingtons in the Gilded Age. San Marino, CA: Huntington Library Press. էջ 350. ISBN 978-0-87328-253-6.
  5. «Historical Timeline». Memorial Sloan-Kettering Cancer Center. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  6. Arabella Արխիվացված Սեպտեմբեր 26, 2006 Wayback Machine)
  7. Watters, Sam (2011 թ․ մայիսի 14). «Lost L.A.: Huntington's private tribute to wife Arabella». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Arabella Duval "Bell" Yarrington Huntington». Find a Grave. Ancestry.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert W. Wark. "Arabella Huntington and the Beginnings of the Art Collection." The Founding of the Henry E. Huntington Library and Art Gallery. San Marino, CA: Huntington Library, 1969.
  • Wilson. The Mauseoleum of Henry and Arabella Huntington. Berkeley, CA: University of California Press, 2005.