Jump to content

Արմեն Մարտիրոսյան (եռացատկորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Արմեն Մարտիրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 6, 1969(1969-08-06)[1] (55 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արմեն Մարտիրոսյան (ծնվել է օգոստոսի 6, 1969, Լենինական, Հայկական ԽՍՀ), հայ եռացատկորդ։ Փակ մարզասրահում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1996), 1996 թվականի Ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր։ 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է հինգերորդ տեղը[2], 2000 և 2004 թվականների ամառային Օլիմպիական խաղերի մասնակից տղամարդկանց եռացատկի մրցումներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին, Լենինականում (այժմ՝ Գյումրի

Մարզվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Բենիամինի  Քարամյանի գլխավորությամբ[3]։

1996 թվականին Ստոկհոլմում կայացած փակ մարզասրահում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է[4]։ Նրա անձնական ռեկորդը եռացատկում 17,41 մետր է (1998 թվականի հունիս, Գյումրի)։ Մարտիրոսյանի անձնական ռեկորդը փակ մարզասրահում 17,21 մետր է (1999 թվականի հունվարի 17, Երևան)։ Երկու արդյունքներն էլ Հայաստանի ռեկորդներ են։

Արմեն Մարտիրոսյանը մասնակցել է նաև հեռացատկի մրցումներին, սակայն էական հաջողություններ չի գրանցել։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Քաղաք Տեղ Ձև Արդյունք
1993 Աթլետիկայի աշխարհի առաջնություն 1993 Շտուտգարտ, Գերմանիա 26-րդ (որակավորում) Եռացատկ 16,50 մ[5]
1994 Փակ մարզադահլիճում Եվրոպայի առաջնություն 1994 Փարիզ, Ֆրանսիա 28-րդ (որակավորում) Հեռացատկ 7,47 մ
1995 Փակ մարզադահլիճում աշխարհի առաջնություն 1995 Բարսելոնա, Իսպանիա 9-րդ Եռացատկ 16,37 մ[6]
Աթլետիկայի աշխարհի առաջնություն 1995 Գյոտեբորգ, Շվեդիա Հեռացատկ Չի որակավորվել[7]
13-րդ (որակավորում) Եռացատկ 16,60 մ[8]
Ուսանողական խաղեր 1995 Ֆուկուոկա, Ճապոնիա 25-րդ (որակավորում) Հեռացատկ 7,51 մ
2-րդ Եռացատկ 16,82 մ
1996 Փակ մարզադահլիճում Եվրոպայի առաջնություն 1996 Ստոկհոլմ, Շվեդիա 3-րդ Եռացատկ 16,74 մ
Ամառային Օլիմպիական խաղեր 1996 Ատլանտա, ԱՄՆ 5-րդ Եռացատկ 16,97 մ[9]
1997 Աթլետիկայի աշխարհի առաջնություն 1997 Աթենք, Հունաստան 12-րդ Եռացատկ 16,70 մ[10]
Ուսանողական խաղեր 1997 Կատանիա, Իտալիա 8-րդ Եռացատկ 16,59 մ
1998 Եվրոպայի առաջնություն 1998 Բուդապեշտ, Հունգարիա 16-րդ Եռացատկ 16,33 մ
1999 Փակ մարզադահլիճում աշխարհի առաջնություն 1999 Մաեբաշի, Ճապոնիա 6-րդ Եռացատկ 16,83 մ[11]
Աթլետիկայի աշխարհի առաջնություն 1999 Սևիլյա, Իսպանիա 15-րդ (որակավորում) Եռացատկ 16,67 մ[12]
2000 Փակ մարզադահլիճում Եվրոպայի առաջնություն 2000 Գենտ, Բելգիա 15-րդ (որակավորում) Եռացատկ 16,27 մ
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 Սիդնեյ, Ավստրալիա 35-րդ (որակավորում) Եռացատկ 14,95 մ[13]
2004 Ամառային Օլիմպիական խաղեր 2004 Աթենք, Հունաստան 43-րդ (որակավորում) Եռացատկ 15,05 մ[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. World Athletics database
  2. Атланта 1996 — Легкая атлетика — мужчины, тройной прыжок
  3. «С 80 летием Заслуженного тренера Карамяна Роберта Бениаминовича». xn--b1ahgrjafjgng.xn--p1ai. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 23-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. «EUROPEAN INDOOR CHAMPIONSHIPS (MEN)». www.gbrathletics.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  5. Men Triple Jumpp World Championship 1993 Stuttgart (GER)
  6. Men Triple Jump World Indoor Championship Barcelona(ESP) 1995
  7. Men Long Jump World Championship 1995 Goteborg (SWE)
  8. Men Triple Jump World Championship 1995 Goteborg (SWE)
  9. Men Triple Jump Olympic Games Atlanta (USA) 1996
  10. Men Triple Jump World Championship 1997 Athens (GRE)
  11. Men Triple Jump World Indoor Championship Maebachi (JPN) 1999
  12. Men Triple Jump World Championship 1999 Sevilla (ESP)
  13. Сидней 2000 — Легкая атлетика — мужчины, тройной прыжок
  14. Афины 2004 — Легкая атлетика — мужчины, тройной прыжок

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]