Արման Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1930 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 20, 2015 (85 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Կեդրոնական վարժարան և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դաշնակահար և դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Արման Հայկազի Վարդանյան (օգոստոսի 3, 1930, Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 20, 2015, Ստամբուլ, Թուրքիա[1]), թատերագիր, դաշնակահար։ Հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Վարդանյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 3-ին Ստամբուլում, Հայկազ և Սրբուհի Վարդանյանների ընտանիքում։ 6 տարեկանում հաճախել է Հինդլյան նախակրթարան, հետո ուսումը շարունակել է Մխիթարյան վարժարանում։ 4 տարի սովորել է անգլիական վարժարանում, ուսման վերջին տարիներին ուսումը շարունակել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում։ Դեռ նախակրթարանում ստացել է երաժշտական կրթություն, հաճախել է դաշնամուրի դասընթացների։ 1949 թվականին մեկնել է Լոնդոն, ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջի դաշնամուրի բաժինը։ 1952 թվականին մեկնել է Ավստրիա և ընդունվել Վիեննայի երաժշտական կոնսերվատորիան։ 1955 թվականին վերադարձել է Ստամբուլ, զորակոչվել զինվորական ծառայության, իսկ մի քանի ամիս հետո թուրքական զինվորական ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ մեղադրվելով պետական հանցագործության մեջ (իբր Վիեննա սովորելու տարիներին զբաղվել է լրտեսությամբ հօգուտ Խորհրդային Հայաստանի)։ Առանց հստակ ապացույց ունենալու Վարդանյանին դատապարտել են սկզբում մահապատժի, հետո փաստաբանների համառ աշխատանքի շնորհիվ մահապատիժը փոխարինվել է տասը տարվա բանտարկության և բանտարկությունից հետո էլ 10 տարով արգելել են նրան դուրս գալ Թուրքիայի սահմաններից։ Իր գրական փորձերը Վարդանյանը սկսել է բանտում եղած տարիներին։ Այնտեղ գրել է մի շարք նորավեպեր, որոնց ընթերցողները Վարդանյանի խոսքերով «աւա՜ղ միայն ծնողներս էին»։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Հայկազ Կոստանի Վարդանյանը ծնվել է 1890 թ. Ստամբուլում, Ակնա շրջանի Ապուչեխ գյուղից Պոլիս աշխատելու եկած Կոստան և Թենսուհի Վարդանյանների ընտանիքում։
- Մայրը՝ Սրբուհի Վարդանյանը (Պարսյան), ծնվել է Ստամբուլում 1900թ, քղեցի փաստաբան Սիրակ-Պայծառ Պարսյանների ընտանիքում
- Առաջին կինը՝ (1968-1969) Մարգրիտ Անդրեասյան (1927-1993)
- Երկրորդ կինը՝ (1974-1978) Անի-Թաիս Ջենազյան (1935)
- Տղան՝ Հայկ-Սևակ Վարդանյան (1974)
- Երրորդ կինը՝ (1999 թվականից) Զարինե Գրիգորյան-Վարդանյան (1964)
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է 26 թատերախաղեր (արևմտահայերենով), որոնք զետեղված են հինգ հատորյակներում։
- «Ցավ մը»
- «Խաղ մը»
- «Լավ մը»
- «Շունչ մը»
- «Փունջ մը»
Արման Վարդանյանի թատերախաղերից «Թոխորը» (Weasel) բեմադրվել է Լոնդոնում (1979, The Thatre In The Square), Երևանում «Երնջակը»(1990, «Ագուլիս» թատրոն), «Կանկրուկը» (1998, Երևանի Երիտասարդական պալատ), «Սակուրը»,«Ախացելը»(2000, Սունդուկյանի անվան թատրոն)։
Արման Վրադանյանի պիեսները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով
- 2011 թվականին Հայաստանի Նախագահի Մովսես Խորենացու մեդալով[2][3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մութաֆյան Լ., Խաղէըստ Արման Վարդանյանի, Երևան, 1999։
- Մութաֆյան Լ., Արման Վարդանյանի աշխարհը, Երևան, 2000։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2016-01-09 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Վարդանյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Վարդանյան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 2015 մահեր
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Սփյուռքահայ թատերագիրներ
- Թուրքահայ դաշնակահարներ